Էնրիկե Բալյեստերոս
Էնրիկե Բալյեստերոս (իսպ.՝ Enrique Ballesteros, հունվարի 18, 1905[1], Կոլոնիա դել Սակրամենտո, Ուրուգվայ - հոկտեմբերի 11, 1969, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, դարպասապահ, 1930 թվականի աշխարհի չեմպիոն, 1935 թվականի Հարավային Ամերիկայի չեմպիոն։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ուրուգվայ | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1905[1] | |||||||||||
Ծննդավայր | Կոլոնիա դել Սակրամենտո, Ուրուգվայ | |||||||||||
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 11, 1969 (64 տարեկան) | |||||||||||
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | |||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն խմբագրել
Իր կարիերայի մեծ մասն անցկացրել է մայրաքաղաքային «Ռամպլա Խունիորսում», որի հետ նվաճել է ակումբի համար մինչ օրս միակ չեմպիոնական տիտղոսը։ Կարիերայի վերջին երեք մրցաշրջաններում հանդես է եկել «Պենյարոլի» կազմում և երեք անգամ էլ օգնել է իր թիմին հաղթել երկրի առաջնությունում։
Բալյեստերոսը Ուրուգվայի հավաքականի հիմնական դարպասապահն էր, որը 1930 թվականին դարձել է աշխարհի առաջին չեմպիոնը։ Նա անցկացրել է բոլոր հանդիպումները, այդ թվում՝ եզրափակիչը Արգենտինայի հավաքականի դեմ։ Առաջնության մեկնարկից առաջ առաջին համարը տրվել է Անդրես Մասալիին, սակայն մարզչական շտաբի կամային որոշմամբ վերջինս առաջնության մեկնարկից քիչ առաջ հեռացվել էր հավաքականի կազմից ոչ կարգապահ պահվածքի համար, ինչը Բալյեստերոսին հնարավորություն է տվել ներկայանալու։
Էնրիկե Բալյեստերոսը հիմնական դարպասապահն էր 1935 թվականին Հարավային Ամերիկայի հավաքականի համար հաղթական առաջնությունում։ 1937 թվականին Բալյեստերոսը մասնակցել է նաև մայրցամաքային առաջնությանը, որտեղ բազայում տեղի համար վիճել է «Ուոնդերերս»-ի Խուան Բեսուսոյի հետ[2]։
Տիտղոսներ խմբագրել
- Ուրուգվայի չեմպիոն (4) - 1927, 1935, 1936, 1937
- Աշխարհի չեմպիոն (1) - 1930
- Հարավային Ամերիկայի չեմպիոն (1) - 1935
- Նյուտոնի գավաթ (1) - 1930
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Martín Tabeira (2009 թ․ օգոստոսի 12). «Southamerican Championship 1937» (իսպաներեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկե Բալյեստերոս» հոդվածին։ |