Էնվեր Աբլյակիմով
Էնվեր Աբլյակիմով (ռուս.՝ Энвер Азизович Аблякимов, ապրիլի 2, 1948, Սերով, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), չուվաշ քաղաքական գործիչ, Չուվաշիայի նախարարների կաբինետի նախագահ (1994-2001 թվական), Չուվաշիայի փոխնախագահ (1994-1998 թվական), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար[1]։
Էնվեր Աբլյակիմով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Սերով, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Ուրալի դաշնային համալսարան և Ուրալի պետական տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1948 թվականի ապրիլի 2-ին, Սվերդլովսկի մարզի Սերով քաղաքում[1]։
1965-1970 թվականներին սովորել է Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1972-1983 թվականներին աշխատել է շինարար (վարիչ, վարպետ, գլխավոր ինժեներ, շինարարության բաժնի վարիչ) Չավուշիայի տարածքային շինարարության բաժնի թիվ 5 շինարարությունում։
1983-1985 թվականներին աշխատել է Չեբոքսարիի Կալինինի շրջանի գործկոմի նախագահ, աշխատել է որպես ԽՄԿԿ Չավուշիայի շրջկոմի շինարարության բաժնի վարիչ։
1985-1993 թվականներին աշխատել է որպես «Չուվաշելստրոյ» տրեստի կառավարիչ, նաև աշխատել է որպես «Չուվաշգրոպրոմստրոյ» ԲԲ-ի նախագահ։
1993-1994 թվականներին եղել է Չուվաշիայի փոխնախագահ (1993 թվականի դեկտեմբեր - 1994 թվականի հունվար)։
1994-1998 թվականներին եղել է Չուվաշիայի Հանրապետության նախարարների կաբինետի փոխնախագահ։
1998 թվականի հունվար-օգոստոսին եղել է Չուվաշիայի հանրապետության նախարարների կաբինետի նախագահի տեղակալ։
1998-2001 թվականներին աշխատել է Չուվաշիայի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ (Չուվաշիայի Հանրապետության նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 21-ի հրամանագրով)[2]։
2002-2005 թվականներին եղել է «Նեչերնոզեմագրոպրոմստրոյ» ԲԲԸ կորպորացիայի գլխավոր տնօրեն (Մոսկվա)։
2005-2007 թվականներին եղել է Չուվաշիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Չուվաշիայի Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ Չուվաշիայի Հանրապետության պետական խորհրդում (2005 թվականի սեպտեմբեր - 2007 թվականի դեկտեմբեր)[3]։
Պարգևներ և մրցանակներ խմբագրել
- «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար»
- Բարեկամության շքանշան
- Պատվո նշանի շքանշան[4]
- Չուվաշական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Администрацию президента Чувашии возглавит Энвер Аблякимов
- ↑ Аблякимов Энвер Азизович Արխիվացված 2015-04-02 Wayback Machine.
- ↑ Государственные и политические деятели : Аблякимов Энвер Азизович.
- ↑ Петров Н. Орден дружбы — достойная награда // Совет. Чувашия. — 1998. — 3 апр.
Գրականություն խմբագրել
- Харитонова В. Г. Аблякимов Энвер Азизович // Краткая чувашская энциклопедия. — Чебоксары, 2001. — С. 47.
- Харитонова В. Г. Аблякимов Энвер Азизович // Чувашская энциклопедия. — Чебоксары, 2006. — Т. 1 : А-Ĕ. — С. 13.
- Аблякимов Энвер Азизович // Чувашская Республика : органы государственной власти и местного самоуправления. Административно-территориальное деление. — Чебоксары, 2000. — С. 9.