Էնն (Աննա) Հելեն Հեբերլեյն շվեդ.՝ Ann Helen Heberlein, ծննդյամբ՝ Հոլմստրեմ (շվեդ.՝ Holmström), հունիսի 22, 1970(1970-06-22), Մալմյո), շվեդ գրող և գիտնական, աստվածաբանության և բարոյագիտության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների հեղինակ[2]։ Առավելապես հայտնի է կյանքի երկբևեռ խանգարումների վերաբերյալ իր ինքնակենսագրական զեկույցով՝ «Ես չեմ ուզում մեռնել, պարզապես չեմ ուզում ապրել» (շվեդ.՝ «Jag vill inte dö, jag Vill bara inte leva», 2008): Հեբերլեյնն առաջադրվել է խորհրդարանում 2018 թվականի ընդհանուր ընտրություններում՝ որպես Չափավոր կուսակցության ներկայացուցիչ[3]։

Էնն Հեբերլեյն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1970(1970-06-22) (53 տարեկան)
ԾննդավայրՄալմյո
Քաղաքացիություն Շվեդիա[1]
ԿրթությունԼունդի համալսարան (2005)
ԵրկերJag vill inte dö, jag vill bara inte leva?
Մասնագիտությունփիլիսոփա
ԱշխատավայրԼունդի համալսարան
Կայքannheberlein.com
 Ann Heberlein Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

2005 թվականին Հեբերլեյնը Լունդի համալսարանում պաշտպանել է «Չարաշահումներ և ներողամտություն» («Kränkningar och förlåtelse») թեմայով ատենախոսությունը։ Ատենախոսությունը վերաբերվում էր մեղքի, ամոթի, բարոյական պատասխանատվության, չարաշահումների և ներողամտություն հարցերին[2]։ 2007 թվականի հունվարին Ստոկհոլմի համալսարանում դասավանդել է գործնական փիլիսոփայության դասընթաց` աշխատելով քրեական արդարադատության համակարգի նախագծի վրա[4]։

2004 թվականին գրել է «Den sexuella människan», 2008 թվականին՝ «Det var inte mitt fel! Om konsten att ta ansvar» գրքերը։ Հեբերլեյնը համարվում է Sydsvenskan և Dagens Nyheter թերթերի հեղինակն ու տեսաբանը, ինչպես նաև նախկինում հոդվածներ է գրել Expressen և Axess թերթերի համար[5]։ Նա հոդվածներ է գրել նաև Kyrkans tidning քրիստոնեական թերթի համար։ Պարբերաբար հանդես է գալիս նաև Sveriges Radio Р1- ում, իր սեփական «Tankar för dagen» ռադիոհաղորդաշարով[6]։

2008 թվականին Հեբերլեյնը հրապարակեց «Ես չեմ ուզում մեռնել, պարզապես չեմ ուզում ապրել» (շվեդ.՝ «Jag vill inte dö, jag Vill bara inte leva») ինքնակենսագրական գիրքը՝ իր կյանքի մասին, ինքնասպանությունների, ծանր անհանգստությունների և երկբևեռ աֆեկտիվ խանգարումների վերաբերյալ մտորումներով, որը իր վրա բևեռեց ամբողջ երկրի ուշադրությունը։

2012 թվականին Ստոկհոլմի Թագավորական դրամատիկական թատրոնում գրքի հիման վրա ներկայացում բեմադրվեց[7]։ 2016 թվականի մայիսի 24-ին Հեբերլեյնը հրաժարվեց Sydsvenskan-ից՝ հայտարարելով, որ մշակույթի խմբագիր Ռաքել Չուկրին արգելել է Facebook-ի իր անձնական էջում քննադատական հոդվածներ գրել արտագաղթի և իսլամի վերաբերյալ։ Չուկրին հերքում էր դա[8]։

2018 թվականի հունվարի 26-ին Kickstarter-ը արգելեց[9] Հեբերլեյնի «Բռնաբարություն և մշակույթ - խմբակային բռնությունների ուսումնասիրությունը Շվեդիայում 2012-2017 թթ.» (Rape and Culture - A survey of group violence in Sweden 2012-2017) գրքի համար ֆինանսական միջոցների հավաքագրումը, որը նորություն դարձավ Շվեդիայի լրատվամիջոցներում[10]։

Մատենագիտություն խմբագրել

  • Den banala godheten. Greycat Publishing (2017)
  • Gud, om vi ska talas vid du och jag måste jag vara helt ärlig. Bonnier (2015)
  • Etik : människa, moral, mening : en introduktion. Bonnier (2014)
  • Ett gott liv. Albert Bonniers förlag (2011)
  • En liten bok om ondska. Albert Bonniers förlag (2010)
  • Jag vill inte dö, jag vill bara inte leva. Weyler förlag (2008)
  • Det var inte mitt fel! Om konsten att ta ansvar. ICA bokförlag (2008)
  • Kränkningar och förlåtelse. Thales förlag (2005)
  • Den sexuella människan. Etiska perspektiv. Lund (2004)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LIBRIS — 2015.
  2. 2,0 2,1 «Ann Heberlein». Avhandlingar.se. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  3. Stefan Olofson (16.06.2017). «Ann Heberlein kandiderar för M i riksdagsvalet». Газета Norra Skåne. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Ann Heberlein lämnar Svenska kyrkan» (շվեդերեն). Kyrkans Tidning. 2008 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  5. Malena Rydell (14 октября 2011). «Ann Heberlein: Ett gott liv». Kvällstidningen Expressen. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Tankar för dagen» (շվեդերեն). 11.11.2009. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  7. «Jag vill inte dö, jag vill bara inte leva». Dramaten.se. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  8. Louise Lindberg (24 мая 2016). «Ann Heberlein rasar mot Sydsvenskan – avslutar samarbetet» (շվեդերեն). Сайт Resume. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  9. «Våldtäkt och kultur - Ann Heberlein (Suspended)» (անգլերեն). Оф. сайт Kickstarter. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  10. «Kickstarter stoppar finansieringen av Heberleins nya bok om våldtäkt». Dagens Nyheter. 26 января 2018. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Հեբերլեյն» հոդվածին։