Էնն Բալաքյան (անգլ.՝ Anna Balakian, հուլիսի 14, 1915(1915-07-14)[1], Կոստանդնուպոլիս[2] - օգոստոսի 12, 1997(1997-08-12)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), հայազգի գրականագետ։ Եղել է Նյու Յորքի համալսարանի համեմատական գրականության ամբիոնի վարիչ։ 1977-1980 թվականներին նախագահել է Ամերիկյան համեմատական գրականության ասոցիացիան։ Բազմաթիվ հեղինակավոր գրքերի և հոդվածների հեղինակ է, արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Էնն Բալաքյան
Ծնվել էհուլիսի 14, 1915(1915-07-14)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[2]
Մահացել էօգոստոսի 12, 1997(1997-08-12)[1] (82 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ[3][4]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Հանթեր քոլեջ
Մասնագիտությունգրական քննադատ, լրագրող և comparative literature academic
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Էնն Բալաքյանն ունի հայկական արմատներ (հայկական անունը՝ Անահիտ)։ Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Երբ Էննը 11 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Բրիթեն քաղաք։ Բակալավրի աստիճան ստացել է Հանթեր քոլեջից, մագիստրոսի և դոկտորի աստիճաններ՝ Կոլումբիայի համալսարանից։ Ավարտական դպրոցում ֆրանսերեն և գրականություն է դասավանդել Հանթեր քոլեջի ավագ դպրոցում։ Նրա առաջին գիրքը՝ «Սյուռեալիզմի գրական ակունքները», հրատարակվել է 1947 թվականին։ Ֆրանսիական պոեզիայի հիմնադիրների այս նորարարական ուսումնասիրության ժամանակ Էնն Բալաքյանը ֆրանսիական և գերմանական ռոմանտիզմի ֆոնին հակադրել է ավանգարդ գրողներին և արվեստագետներին։ 1953 թվականից սկսել է աշխատել Նյու Յորքի համալսարանում, ութ տարի նախագահել է համեմատական գրականության բաժինը։ Բալաքյանի հաջորդ գիրքը՝ «Սյուռեալիզմ. ճանապարհ դեպի անսահմանը» (1959), հարուստ տեղեկացված ցուցադրություն և ջատագովություն է սյուրռեալիստական գրականության և արվեստի համար։ «Սիմվոլիստական շարժում, քննադատական գնահատական» (1969) գիրքը սիմվոլիստական պոեզիայի ամփոփ և մանրամասն հաշվետվություն է։ Նրա «Անդրե Բրետոն, գերիրապաշտության քուրմը» (1971) սյուրռեալիստական շարժման հիմնադրի առաջին լիիրավ կենսագրականն է[5]։

Քրոջ՝ Նյու Յորք Թայմս բուք ռիվյուի խմբագիր և գրական քննադատ Նոնա Բալաքյանի հետ, Վիլյամ Սարոյանի և Անաիս Նինի հետ գրական շրջանակի մաս է կազմել։

Նոնա Բալաքյանը մահացել է 1991 թվականին[6]։

2004 թվականին Միջազգային համեմատական գրական ասոցիացիան ստեղծել է Աննա Բալաքյանի անվան մրցանակը՝ խրախուսելու երիտասարդ դասախոսներին և հավերժացնելու Բալաքյանի հիշատակը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Bibliothèque nationale de France Record #11889945z // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  4. LIBRIS — 2010.
  5. studio, 5165m. «Anunner.com - ԷՆՆ ԷԼԻԶԱԲԵԹ ԲԱԼԱՔՅԱՆ». www.anunner.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Grace Glueck (1997 թ․ օգոստոսի 15). «Anna Balakian, 82, a Professor of Comparative Literature». New York Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Le Prix Anna Balakian». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Արծվի Բախչինյան, «Հայազգի գործիչներ»