1918-1920 թվականներին ամեն կերպ աշխատել է հայկական հարցի լուծման պատասխանատվությունը հեռացնել Մեծ Բրիտանիայից և բարդել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վրա։ 1914 թվականին հանդես է եկել Հայաստանից բրիտանական զորքերի դուրսբերման պահանջով։ Գտնում էր, որ հայկական հարցը «ավելի ամերիկյան, քան բրիտանական խնդիր է»։
1919 թվականի սեպտեմբերին դեմ է արտահայտվել ֆրանսիական կառավարության առաջարկին՝ Հայաստանին աջակցելու նպատակով Ալեքսանդրետում 12 հազարանոց զորաջոկատ ափ հանելուն։ Ամեն կերպ պաշտպանել է անգլիական կառավարության թուրքամետ կողմնորոշումը, հանդես եկել Սևրի պայմանագրի վերանայման՝ ի նպաստ Թուրքիայի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։