Էնդրյու Բեքեր (անգլ.՝ Andrew C. Becker, 1973), ամերիկացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Ապաչի Փոյնթ աստղադիտարանում։ Ստացել է ֆիզիկայի բակալավրի աստիճան 1995 թվականին Պերդյու համալսարանում, դրանից հետո աստղագիտության բակալավրի և դոկտորի աստիճան Վաշինգտոնի համալսարանում համապատասխանաբար 1996 և 2000 թվականներին։ Դրանից հետո սկսել է աշխատել նույն համալսարանում որպես պրոֆեսորի օգնական։

Էնդրյու Բեքեր
Ծնվել է1973
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ

Փոքր մոլորակների կենտրոնի տվյալներով հայտնաբերել է 616 աստերոիդ, որոնցից 16-ը համատեղ Ջերեմի Կուբիցայի, Էնդրյու Փակետի և Էմի Ռոզի հետ[1]։

Նրա պատվին է անվանվել (5280) Էնդրյուբեկեր աստերոիդը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  2. IAU. «5280 Էնդրյուբեկեր աստերոիդի անվանումը». Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել