Էնա (ֆր.՝ Aisne), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիսում, անունն ստացել է համանուն գետից։ Սահմանակից է Բելգիային։

  • Էնա դեպարտամենտի կարգային թիվն է` 02։
Էնա
Aisne
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի գավառ
Մտնում էՕ-դը-Ֆրանս
ՎարչկենտրոնԼան
Ամենաբարձր կետQ26842902?
Հիմնական լեզուֆրանսերեն
Բնակչություն527 468 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Խտություն73
Տարածք7369
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՄարն, Սեն-է-Մարն, Ուազ, Սոմ, Նոր, Արդեններ, Էնո և Ժեմմապ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-02
Անվանված էAisne?
aisne.com

Բնություն խմբագրել

Համաձայն 2003 թ. գնահատականների, դեպարտամենտի անտառածածկ տարածքների մակերեսը եղել է 123 392 հեկտար, որն ընդհանուր տարածքի ավելի, քան 16.7%-ն է[2]։ Հին անտառների մեծ մասը վնասվել են Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտերի ժամանակ։ Բնապատկերներում գերակշռում են զառիթափ ժայռոտ տեղանքները։ Ժայռերը երևում են ամբողջ տարածաշրջանում, սակայն գլխավոր քաղաք Լանի մոտ դրանք առավել տպավորիչ են։

Երկաթուղագծեր խմբագրել

Համայնքի տարածքը հատում են Փարիզից եկող երկաթուղային երեք գիծ, երկուսը՝ Հյուսիսային, մեկն Արևելյան կայարաններից։ 1873 թ. Էնա դեպարտամենտում գործել է տասը երկաթուղային ընկերություն՝ 382 կմ ընդհանուր երկարության գծերով[3]։

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության մեջ գերակշռում են գյուղատնտեսական ճյուղերը՝ հացահատիկային բույսերի, մետաքսի, բամբակի, բրդի մշակումը։ Գյուիզը էնայի հյուսիսում գտնվող գյուղատնտեսական կենտրոն է։ Սեն-Գոբենը դեռևս 17-րդ դարից հայտնի է հայելիների արտադրությամբ։

Խոհանոց խմբագրել

  • Խոհանոցը գեղջկական է։ Դեպարտամենտի հյուսիսը անասնապահական տարածք է և շատ են կովի կաթից պատրաստված մթերքները, ինչպես, օրինակ, մարոյ պանիրը և խտացրած կաթը։ Նաև հանդիպում է Պիկարդիային բնորոշ կրեպի մի տեսակ՝ «ֆիսել»` հալած պանրով, ապուխտով և սնկով։ Այստեղ պատրաստում են նաև բարձր որակի ֆուա-գրա;
  • Տոնավաճառները` պանրի (Լա Կապել), արնային նրբերշիկի (Սեն-Քվենտին);

Էնայի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Սետմոնում պահպանված դղյակ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնա (գավառ)» հոդվածին։