Էյֆորիան (հին հունարեն՝ εὐφορία «պտղաբերություն», из εὖ «լավ» + φορέω «կրող», այսինքն` բառացիորեն «լավը կրող») այն վիճակն է, որի մեջ մարդը ընկնում է կամ ուղեղում թթվածնի ոչ բավարար քանակից, կամ թմրանյութերի[1] օգտագործումից[2][3]։ Կարող է առաջանալ նաև երաժշտությունից, երաժշտություն գրելիս և պարելիս[4][5]։ Էյֆորիան նաև հատուկ նյարդոլոգիական խանգարումների համախտանիշ է։ Ռոմանտիկ սերը և մարդու սեռական ցիկլը նույնպես կարող են առաջացնել էյֆորիա։ Էյֆորայի ժամանակ արյան մեջ բարձրանում են երջանկության հորմոները։ Պոզիտիվ հուզական խանգարումներից հուզական վիճակների և հակազդումների ախտահարումներից մեկի՝ հիպերթիմիայի արտահայտվող ձևերից է։ Էյֆորիան հուզական վիճակ է, որը բնութագրվում է բարձր տրամադրությամբ, ուրախության և երջանկության զգացումով, ֆիզիկական և հոգեկան բարձր տոնուսով։ Էյֆորիկ վիճակը բացառում է որևէ բացասական ապրում և չի համապատասխանում ոչ շրջակա իրականությանը, ոչ էլ՝ հիվանդի ֆիզիկական վիճակին։ Քննադատությունը սեփական «ես»-ի և իրականության նկատմամբ իջած է։

Խաղը կարող է հանգեցնել ուրախության և բավարարվածության ինտենսիվ վիճակի

Հոգեբուժության մեջ խմբագրել

Հիվանդագին բարձր տրամադրության ձև է, որ բնորոշ է խաղաղ երանության, խաղաղ երջանկության վիճակին։ Ի տարբերություն հիպերտեմիայի` էյֆորիային հատուկ չէ շարժողական և ինտելեկտուալ ակտիվությունը, ընդհակառակը, կարող է դիտվել մտային ակտիվության անկում։

Նարկոլոգիայի մեջ խմբագրել

Երևույթը, որ նարկոտիկ արբեցման սինդրոմների մի մասն է կազմում, հոգեկան վիճակի փոփոխությունն ու այն մարդու սոմատիկ տարբեր զգացումներն են, ով գտնվում է թմրամիջոցների ազդեցության տակ։ Այսինքն` լայն իմաստով էյֆորիան իր մեջ ոչ միայն ներառում է էմոցիոնալ փոփոխությունները, այլ նաև հոգեկան և մարմնական զգացումների մի ամբողջ շարք, ինչի շնորհիվ մարդը հասնում է դրական էմոցիոնալ փոփոխության։

Էյֆորիայի կառուցվածքը տարբեր է արբեցման տարբեր վիճակների համար, որ տարբեր թմրամիջոցների օգտագործման հետևանքով կարող է ստեղծվել։ Ալկոհոլի և քնաբեր դեղամիջոցների հետևանքով առաջացած էյֆորիան դրսևորվում է էմոցիոնալ հոգեվիճակի փոփոխությամբ, որ ուղղորդվում է շարժական և ինտելեկտուալ ունակությունների արգելակման հաճելի զգացմամբ։ Օպիատային էյֆորիան բնութագրվում է էմոցիոնալ հանգստի սոմատիկ հաճույքով` առանց ինտելեկտուալ արգելակման երանելիության ֆոնի։ Գրավչանյութերի օգտագործման պարագայում դրական էմոցիաների փոփոխությունը երկրորդական է և դրսևորվում է ֆիզիկական և ինտելեկտուալ պայծառությամբ, կենսուրախության ընդհանուր բարձրացմամբ։ Հոգեմետ դեղերի և կաննաբինոիդների ազդեցությամբ էյֆորիան դրսևորվում է ընկալման և մտածողության փոփոխությամբ, գիտակցության ֆանտաստիկ վիճակով։

Չնայած հոգեկանի տարբեր փոփոխություններին, որ առաջանում են տարբեր նարկոտիկ նյութերի ազդեցությամբ` կարելի է նշել, որ ինչքան շատ են արտահայտվում հետևյալ նշանները, այդքան ուժեղ էյֆորիա է զգում մարդը.

  • հոգեկան անհավասարակռություն և անկառավարելիություն
  • հոգեկան գործունեության դիսոցիացիա
  • խորության, անպատժելիության, անհասկանալիության զգացում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Johnson BA (2010). Addiction Medicine: Science and Practice (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 133. ISBN 9781441903389. «It has been observed that drugs of abuse as diverse as alcohol, barbiturates, opiates, and psychomotor stimulants all share a profile of psychoactive effects characterized as euphoria. It is generally accepted that euphoria is at least a partial explanation why these drugs are abused.»
  2. Bearn J, O'Brien M (2015). «"Addicted to Euphoria": The History, Clinical Presentation, and Management of Party Drug Misuse». Int. Rev. Neurobiol. 120: 205–33. doi:10.1016/bs.irn.2015.02.005. PMID 26070759. «Eating, drinking, sexual activity, and parenting invoke pleasure, an emotion that promotes repetition of these behaviors, are essential for survival. Euphoria, a feeling or state of intense excitement and happiness, is an amplification of pleasure, aspired to one's essential biological needs that are satisfied. People use party drugs as a shortcut to euphoria. Ecstasy (3,4-methylenedioxymethamphetamine), γ-hydroxybutyric acid, and ketamine fall under the umbrella of the term "party drugs," each with differing neuropharmacological and physiological actions.»
  3. Alcaro A, Panksepp J (2011). «The SEEKING mind: primal neuro-affective substrates for appetitive incentive states and their pathological dynamics in addictions and depression». Neuroscience and Biobehavioral Reviews. 35 (9): 1805–1820. doi:10.1016/j.neubiorev.2011.03.002. PMID 21396397. «Recent human data have demonstrated that the SEEKING brain circuitry, as predicted, is involved in the emergence of a characteristic appetitive affective state, which may be described as "enthusiastic positive excitement" or "euphoria" (Drevets et al., 2001; Volkow and Swanson, 2003) and that do not resemble any kind of sensory pleasure (Heath, 1996; Panksepp et al., 1985) ... However, in our view, cognitive processes, are only one "slice of the pie", and gamma oscillations may be more globally viewed as the overall emotional–motivational neurodynamics through which the SEEKING disposition is expressed, accompanied by a feeling of excitement/eurphoria (not 'pleasure') that is evolutionarily designed to achieve a diversity of useful outcomes»
  4. «Key DSM-IV Mental Status Exam Phrases». Gateway Psychiatric Services. Mood and Affect. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  5. Cohen EE, Ejsmond-Frey R, Knight N, Dunbar RI (2010). «Rowers' high: behavioural synchrony is correlated with elevated pain thresholds». Biol. Lett. 6 (1): 106–8. doi:10.1098/rsbl.2009.0670. PMC 2817271. PMID 19755532. «This heightened effect from synchronized activity may explain the sense of euphoria experienced during other social activities (such as laughter, music-making and dancing) that are involved in social bonding in humans and possibly other vertebrates.»

Տես նաև խմբագրել