Էյրենե (հին հունարեն՝ Εἰρήνη, [e ː rɛ ː nɛ ː], հունարենից «խաղաղություն», «խաղաղ կյանք», իսկ հռոմեական դիցաբանության մեջ հայտնի էր Պակս – Pax անվամբ ), հին հունական դիցաբանության մեջ[1] հորաներից մեկը, մարմնավորում է խաղաղությունը, և պատկերվում էր որպես գեղեցիկ երիտասարդ կին՝ առատության եղջյուրը, գավազանը, ջահը կամ ռիթոնը ձեռքին։ Զևսի և Թեմիսի[2] դուստրն է, Դիկեի և Եվնոմիաի քույրն է։

Էյրենե
Տեսակհունական դիացաբանության աստված և անձնավորում
ԴիցաբանությունՀին Հունաստան
Սեռիգական
Հունական գրաձևΕἰρήνη
Լատինական գրաձևPax
Երևի համընկնում էPax?
ՀայրԶևս
ՄայրԹեմիս
ՔույրԵվնոմիա, Դիկե
Քույր/ԵղբայրԵվնոմիա և Դիկե
Հատկանիշներխաղաղության աստվածուհի
 Eirene Վիքիպահեստում

Պատկերը եւ ատրիբուտները խմբագրել

Աթենքի քաղաքացիները մեծ սեր էին տածում նրա հանդեպ։ Ռազմածովային հաղթանակ տանելով Եվրիմեդոնթեի մոտ (465 մ.թ.ա) և Սպարտայի հետ հաշտություն կնքելով (375 մ.թ.ա), Աթենքում հիմնվում է Էյրենեի պաշտամունքը և նրա պատվին կանգնեցում են զոհասեղաններ։ Աթենացիները նրան պատկերում էին ծաղկամանների և մետաղադրամների վրա։ Էյրենեի երդմնագիր արձանի մոտ, Աթենքում, մատուցվում էր ամենամյա պետական անարյուն զոհեր ի հիշատակ Ընդհանուր Խաղաղության օրվա։

Էյրենեի բրոնզե արձանը քանդակել էր Կեփիսոդոտուս Ավագը, ում հայրը, կամ հորեղբայրը հավանականորեն եղել է հայտնի քանդակագործ Պրաքսիտելես։ Արձանը կանգնաց էր Աթենքի շուկայի հրապարակում[3]., իսկ նրա նկարը՝ Պրիտանեայում։ Թեև օրիգինալ արձանը այժմ համարվում է կորաց, գույություն ունի Հռոմեացիների կողմից պատրաստված մարմարյա պատճենը. լավագույն ողջ մնացած պատճեններից մեկը գտնվում է Մյունխենի Glyptothek թանգարանում։ Նրա վրա պատկերված է աստվածուհին և փոքրիկ Պլուտոսը՝ առատության աստվածը, Դեմետրայի՝ հողագործության և բերքատվության աստվածուհու որդի, իր ձախ թևի վրա։ Բացակայում է Էյրենեի աջ ձեռքը, որտեղ գտնվում էր նրա գավազանը։ Նա մայրական հայացկով է նայում Պլուտոսին, նա էլ վստա հությամբ է լցված նրա հանդեպ։

Արձանը ալեգորիա (այլաբանություն) է իրենից ներկայացնում՝ Պլուտոս- Լիությունը բարգավաճում է Էյրենե-Խաղաղության ներկո։

 
Չորս հորաները
  • Գլխավոր դերն է տանում Արիստոփանեսի «Աշխարհ» կոմեդիայում (անձայն)։
  • Հիշատակվոմ է Եվրիփիդի[4] կողմից։
  • Ըստ առասպելի, հենց Թեսևսն էր հիմնել նրա պաշտամունքը՝ Ատիկայի 12 համայնքի միավորման կապակցությամբ։

Աստղագիտության մեջ խմբագրել

Նրա պատվին անվանվել է աստերոիդ (14) Իռեն (1851 թ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.659, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.509; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
  2. Гесиод. Теогония 902; Орфические гимны XLIII 2; Гигин. Мифы 183
  3. Павсаний. Описание Эллады I 8, 3
  4. См. Еврипид. Орест 1684 (Тишина)

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյրենե» հոդվածին։