Էյսակու Սատո
Էյսակու Սատո (ճապ.՝ 佐藤 榮作, մարտի 27, 1901[1][2][3][…], Թաբուսե - հունիսի 3, 1975[4][1][3][…], Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական գործիչ, Ճապոնիայի վարչապետը 1964-1972 թվականներին։
Էյսակու Սատո | |
Կուսակցություն՝ | Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Իրավունքի և քաղաքագիտության ավարտական դպրոց, Տոկիոյի համալսարան, Fifth High School? և Yamaguchi Prefectural Yamaguchi High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Honganji-ha? |
Ծննդյան օր | մարտի 27, 1901[1][2][3][…] |
Ծննդավայր | Թաբուսե |
Վախճանի օր | հունիսի 3, 1975[4][1][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Տոկիո, Ճապոնիա |
Թաղված | Eifuku և Թաբուսե |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Հայր | Հիդեսուկե Սատո |
Մայր | Shigeyo Satō? |
Ամուսին | Hiroko Satō? |
Զավակներ | Satō Shinji? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1949-1964 թվականներին զբաղեցրել է (ընդհատումներով) նախարարական տարբեր պաշտոններ։ 1953-1954 թվականներին եղել է լիբերալ կուսակցության գլխավոր քարտուղարը։ 1964-1972 թվականներին եղել է Ճապոնիայի վարչապետը և կառավարող լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ։ Արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվել է դեպի ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները։ Սատոի կառավարության օրոք նորմալացել են Ճապոնիայի և Հարավային Կորեայի հարաբերությունները, կնքվել է համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, որով ԱՄՆ-ը 1972 թվականին Ռյուկյու կղզիները վերադարձրեց Ճապոնիային։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Сато Эйсаку // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ The Nobel Peace Prize 1974 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյսակու Սատո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 208)։ |