Էյլին Չան (չինարեն ավանդ. 張愛玲, հեշտ. 张爱玲 , պինին: Zhāng Àilíng, անգլ.՝ Eileen Chang սեպտեմբերի 30, 1920(1920-09-30)[1][2] կամ սեպտեմբերի 20, 1920(1920-09-20), Shanghai International Settlements, Չինաստանի Հանրապետություն[3] և Շանհայ, Ցզյանսու, Beiyang Government - սեպտեմբերի 8, 1995(1995-09-08)[1], Westwood, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), չինացի գրող[6]։ Թեև Չանն իր կյանքի մեծ մասն ապրել է ԱՄՆ-ում, սակայն իր բոլոր հիմնական գործերը նա գրել է Չինաստանում և չինարենով։

Էյլին Չան
չինարեն՝ 张爱玲
Ծնվել էսեպտեմբերի 30, 1920(1920-09-30)[1][2] կամ սեպտեմբերի 20, 1920(1920-09-20)
ԾննդավայրShanghai International Settlements, Չինաստանի Հանրապետություն[3] կամ Շանհայ, Ցզյանսու, Beiyang Government
Վախճանվել էսեպտեմբերի 8, 1995(1995-09-08)[1] (74 տարեկան)
Վախճանի վայրWestwood, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Գրական անուն梁京[4] և Լյան Ցին
Մասնագիտությունսցենարիստ, լրագրող, թարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ,  Թայվան և  Չինաստան
ԿրթությունՀոնկոնգի համալսարան, St. John's University?, St. Mary's Hall, Shanghai? և University of Hong Kong Faculty of Arts?
Ժանրերէսսե, վեպ և Հոգեբանական դրամա
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
ԱմուսինHu Lancheng? և Ferdinand Reyher?[5]
 Eileen Chang Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էյլին Չանը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 20-ին Շանհայ բնակավայրում։ Ապագա գրողը սերում էր ազնվական բյուրոկրատական ​​ընտանիքից. նրա տատիկը Ցին կայսրության բարձրագույն պաշտոնյա Լի Հոն Չանի դուստրն էր։ 1922 թվականին, երբ Էյլինը 2 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Տյանցզին, ​​բայց արդեն 1923 թվականին մայրը թողեց ընտանիքը և մեկնեց Մեծ Բրիտանիա։ Շուտով հայրը հարճ վերցրեց և ափիոն ծխելուց կախվածություն ձեռք բերեց։ Չնայած վատ սովորություններից հրաժարվելու նրա հավաստիացումներին և 1928 թվականին վերադառնալու մոր համաձայնությանը, զույգը վերջնականապես բաժանվեց 1930 թվականին։ Էյլինը և նրա ավագ եղբայրը մնացին հոր մոտ։

Էյլինը սկսեց սովորել չորս տարեկանում, նա դեռ տասը չէր բոլորել, բայց արդեն կարդացել էր դասական վեպեր։ Բացի իր մայրենի չինարենից, նա վարժ տիրապետում էր անգլերենին, ինչը թույլ տվեց նրան ստանալ կրթաթոշակ Լոնդոնի համալսարանում սովորելու համար 1939 թվականին։ Սակայն աղջկան չհաջողվեց օգտվել առիթից՝ սկսվեց երկրորդ չին-ճապոնական պատերազմը։

Չանը սկսեց անգլիական գրականություն ուսումնասիրել Հոնկոնգի համալսարանում, բայց այստեղ էլ պատերազմը խանգարեց նրա ուսմանը. ավարտելուց վեց ամիս առաջ՝ 1941 թվականի դեկտեմբերին, Հոնկոնգը գրավվեց ճապոնացիների կողմից, և նա որոշեց վերադառնալ Չինաստա՝ Շանհայ։

Չանի գրական նորամուտը տեղի ունեցավ 11 տարեկանում[7](արդեն 1931 թվականին նրա առաջին աշխատանքը՝ «凤藻» («Ֆենզաո», «Գեղեցիկ գրականության օրինակ») հայտնվեց դպրոցական ամսագրի էջերում), բայց նրա առաջին համբավը տարածվել է Շանհայ վերադառնալուց հետո[8]։

1943 թվականին նրան ծանոթացրել են հրատարակիչ Չժոու Շուջուանի հետ, ով սկսել է հետաքրքրվել նրա աշխատանքով և աջակցել գրողին։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում աղջիկը գրել է իր ամենահայտնի գործերը՝ «Սերը ընկած քաղաքում» («傾城之戀») և «Ոսկե շղթաներ» («金鎖記») պատմվածքը։

1952 թվականին գրողը վերադարձել է Հոնկոնգ։ Նա երեք տարի աշխատել է ԱՄՆ տեղեկատվական գործակալությունում և տարբեր գրական հրատարակություններում, բայց իր ապրուստը վաստակել է որպես դրամատուրգ։ Հոնկոնգի մի քանի թատրոններ բեմադրում են պիեսներ՝ հիմնված նրա հին գործերի վրա, և միայն հոնորարներն են օգնել նրան ապրել օտար քաղաքում։ Հենց այստեղ նա գրել է իր երկու հիմնական գործերը՝ «赤地之戀» («Չիդի ժի լիան», «Սերը այրված երկրի վրա» 1954) և «秧歌» («Yangge», «Բրնձի ծիլերի երգը»,1955)։

1955 թվականին Էյլինը լքել է Չինաստանը և տեղափոխվել ԱՄՆ՝ այդպես էլ չվերադառնալով հայրենիք։

Նա աշխատել է Կալիֆորնիայի համալսարանի չինական հետազոտությունների կենտրոնում՝ ուսումնասիրելով «Քուն կարմիր խրճիթում» վեպը։

1973 թվականից նա ապրել է Լոս Անջելեսում, որտեղ անգլերեն թարգմանել է մի շարք չինական ստեղծագործություններ[9], մասնավորապես «Աղջիկների կյանքը ծովում» վեպը, որը գրող Հան Բանգկինը գրել է Շանհայի կուրտիզանուհիների կյանքի մասին։ Էյլինի կատարած թարգմանության ձեռագիրը գտնվել և հրատարակվել է գրողի մահից հետո։

Էյլինը մահացավ մենության մեջ, սրտի կաթվածից՝ 1995 թվականի սեպտեմբերի 8-ին Լոս Անջելեսի իր բնակարանում՝ իր յոթանասունհինգերորդ տարեդարձից ընդամենը մի քանի օր առաջ[10]։ Սեպտեմբերի 19-ին մեծ գրողի մարմինը դիակիզվեց, իսկ ծննդյան օրը՝ սեպտեմբերի 30-ին, նրա մոխիրը շաղ տվեցին Խաղաղ օվկիանոսում։

Երկեր խմբագրել

  • «Բրնձի ծիլերի երգը» (秧歌)
  • «Սերը այրված երկրի վրա» (赤地之戀)
  • «Բամբասանքներ» (流言)
  • «Ատելի կին» (怨女)
  • «Սերը ընկած քաղաքում» (傾城之戀[11])
  • «Առաջին բույրը»《第一爐香》
  • «Կես կյանք» (半生緣)
  • «Լայն բացված աչքեր» (張看)
  • «Քուն կարմիր խրճիթում» (紅樓夢魘)
  • «Ինչպես էին բացվում ծաղիկները ծովի վրա» (海上花開)
  • «Ինչպես էին թոշնում ծաղիկները ծովի վրա» (海上花落)
  • «Մելանխոլիա» (惘然記)
  • «Շարունակություն» (續集)

Ֆիլմեր՝ նկարված Էյլին Չանի սցենարներով խմբագրել

Տարեթիվ Հայերեն անուն Չինարեն անվանում Միջազգային անվանում Գլխավոր դերում Թողարկվել է
1947 Կեցցե կինը 太太万岁 Long Live the Wife Ցյան Տյան Լիու DVD
Անսպառ սեր 不了情 Unending Love Չեն Յանյան DVD
1949 Միջին տարիքի ուրախություններն ու տխրությունները 哀乐中年 Miserable at Middle Age Շի Հուէյ
1957 Սերը նման է մարտադաշտի 情场如战场 Լին Դայ
1958 Ձեռք բերեք և մարդկանց, և հարստություն 人财两得 Դին Հաօ
1959 Դեղձի ծաղկման հաջողությունը 桃花运 Յե Փեն
1960 Հունիսյան հարսնացու 六月新娘 June Bride Գրեյս Չան DVD
1962 Հյուսիսը և հարավը մեկ ընտանիք են 南北一家亲 The Greatest Wedding on Earth Դին Հաօ,
Քրիստին Պայ
DVD
1963 Երեխաներ 小儿女 Father Takes a Bride Յու Մին DVD
1964 Անմոռանալի երգ 一曲难忘 Յե Փեն
1964 Երջանիկ վերամիավորում հյուսիսի և հարավի միջև 南北喜相逢 Քրիստին Փայ

Ֆիլմեր՝ ըստ Էյլին Չանի գեղարվեստական երկերի խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Չինարեն անվանում Միջազգային անվանում Ռեժիսոր Թողարկում
1984 Սերը ընկած քաղաքում 倾城之恋 Love in a Fallen City Էնն Հեյ DVD
1988 Խռոված աղջիկ 怨女 Rouge of the North Ֆրեդ Տան DVD
1994 Կարմիր վարդ, սպիտակ վարդ 红玫瑰与白玫瑰 Սթենլի Քուան DVD
1997 Տասնութ գարուններ 半生缘 Eighteen Springs Էնն Հեյ DVD
2007 Ցանկասիրություն 色·戒 Lust, Caution Էն Լի DVD

Արտաքին հղումներ խմբագրել

  • Էյլին Չանի ֆիլմերը
  • Էյլին Չան
  • Ван Аньи. Такая обычная и земная Чжан Айлин. // Китайские метаморфозы: современная китайская художественная проза и эссеистика / Составитель и ответственный редактор Д. Н. Воскресенского. — М.: Восточная литература, 2007. — 525 с.
  • https://aasjournal.spbu.ru/article/view/2161, Образ новой женщины Китая середины XX века в произведениях Чжан Айлин, «Вестник Санкт-Петербургского университета. Востоковедение и африканистика» издается с 2009 г.
  • Էյլին Չան, Ցանկասիրություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118947575 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. http://en.chinaculture.org/library/2008-01/09/content_72379.htm
  5. http://hdl.handle.net/1903.1/1528
  6. "Chang, Eileen (Zhang Ailing) 1920–1995." Encyclopedia of Modern China, edited by David Pong, vol. 1, Charles Scribner's Sons, 2009, pp. 193-195. Gale Virtual Reference Library. Accessed 24 Mar. 2019.
  7. Chang, Eileen; Kingsbury, Karen (2007). Love in a Fallen City (New York Review Books Classics). New York Review Books Classics. էջ 320. ISBN 978-1-59017-178-3.
  8. CHAN, Roy Bing (2017 թ․ հունվարի 1). «Homeless in the world : war, narrative, and historical consciousness in Eileen Chang, György Lukács, and Lev Tolstoy». Journal of Modern Literature in Chinese 現代中文文學學報. 14 (1). ISSN 1026-5120.
  9. «Eileen Chang's Translation of The Golden Cangue». translationjournal.net. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. By Robert McG. Thomas Jr. (1995 թ․ սեպտեմբերի 13). «Eileen Chang, 74, Chinese Writer Revered Outside the Mainland». The New York Times. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  11. Kam, Louie (2012). Eileen Chang : romancing languages, cultures and genres. Hong Kong University Press. ISBN 978-988-8083-72-5. OCLC 897197722.