«Էյզենհաուերի դոկտրին» (անգլ.՝ Eisenhower Doctrine, երբեմն նաև՝ «Էյզենհաուեր–Դալեսի դոկտրին»), ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի կողմից հայտարարված արտաքին–քաղաքական ծրագիր (կոնգրեսի բանաձև), որը նախագահին իրավունք էր վերապահում զինված ուժեր օգտագործելու Մերձավոր և Միջին Արևելքի շրջանում՝ «միջազգային կոմունիզմի վերահսկողության տակ գտնվող»[1] որևէ երկրի ագրեսիվ ոտնձգությունների դեպքում[2]։ Ստորագրել է Էյզենհաուերը 1957 թվականի մարտի 9-ին։ Դոկտրինի մշակմանը մասնակցել է պետքարտուղար Ջոն Ֆոսթեր Դալեսը։

Էյզենհաուերի դոկտրին
Անվանվել էԴուայթ Էյզենհաուեր
ՏեսակUnited States presidential doctrine?
Ստեղծման տարեթիվհունվարի 5, 1957

«Էյզենհաուերի դոկտրինը» գործնականում դրսևորվեց Սիրիայում (1957) տեղի ունեցած իրադարձությունների, Լիբանանում (1958) ԱՄՆ ռազմական միջամտության, 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ։

Արաբների մեծամասնության կարծիքով դոկտրինը թափանցիկորեն փորձում էր խթանել արևմտյան ազդեցությունը Մերձավոր Արևելքում և զսպել Գամալ Աբդել Նասերի առաջ քաշած արաբական ազգայնականությունը, որն ընդդիմանում էր արևմտյան գերիշխանությանը, և ոմանք, ինչպես սիրիացիները, հրապարակայնորեն դատապարտեցին բանաձևը որպես ամերիկյան իմպերիալիզմի նենգ օրինակ։ Լիբանանում 1958 թվականին սկիզբ առած քաղաքական ճգնաժամից և ԱՄՆ սենատորների՝ տարածաշրջանում կոմունիզմի ենթադրյալ սպառնալիքը ուռճացնելու մեջ Էյզենհաուերի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց հետո վերջինս ոչ հրապարակայնորեն խոստովանեց, որ իրական նպատակը արաբական ազգայնականության դեմ պայքարն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "The Eisenhower Doctrine, 1957"; see http://history.state.gov/milestones/1953-1960/eisenhower-doctrine
  2. Buescher, John. "The U.S. and Egypt in the 1950s", Teachinghistory.org, վերցված է մարտի 21, 2022
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 48