ABBYY Software House (մինչև 1997 թ. BIT Software), ռուսական ծրագրային ապահովում արտադրող ընկերություն, որի հիմնական արտադրանքի ոլորտներն են՝ տեքստերի ճանաչում (OCR), կիրառական լեզվաբանություն և արհեստական ինտելեկտ, մասնավորապես՝ տեքստերի ճանաչման և բնական լեզուների մշակման զարգացում։

Էբբի
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1989
ՀիմնադիրԴավիթ Յան
ՎայրMilpitas, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենUlf Persson?
Արդյունաբերությունծրագրային ապահովման ընկերություն
Աշխատողների թիվ1000 մարդ (2023)[1]
Կայքabbyy.com(անգլ.)(ճապոներեն)(ուկր.)(իտալ.)(իսպ.)(ֆր.)(գերմ.)(պորտ.)
 ABBYY Վիքիպահեստում

ABBYY ընկերության ամենահայտնի արտադրանքներից են - տեքստերի ճանաչման ABBYY FineReader համակարգը և ABBYY Lingvo էլեկտրոնային բառարանների ընտանիքը։ ABBYY ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Խմբի մեջ մտնող այլ ընկերությունները գտնվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում և ամենուրեք Ռուսաստանում։ Ընկերության արտադրանքներից աշխարհում օգտվում է մոտ 30 միլիոն մարդ։

Պատմություն խմբագրել

Էբբի ընկերությունը հիմնել է Դավիթ Յանը 1989 թվականին[2]։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Ընկերությունն ունի գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում` Գերմանիա (Մյունխեն), Մեծ Բրիտանիա (Թեալ), ԱՄՆ (Միլպիտաս ԿԱ.), Ճապոնիա (Տոկիո), Թայվան (Տայպեյ), Ռուսաստան (Մոսկվա), Ուկրաինա (Կիեվ), Կանադա (Օնտարիո), Ավստրալիա (Սիդնեյ) և Կիպրոս[3]։

Ծանոթագրություն խմբագրել