Էյակուլյացիան (անգլերեն՝ ejaculation) առնանդամի սերմնաժայթքումն է որի արդյունքում առնանդամից դուրս է գալիս սերմնահեղուկ։

Սերմնաժայթքումն սովորաբար համարվում է սեռական հարաբերությունների գագաթնակետը երբ տղամարդու առնանդամը դուրս է թափում առնանդամում կուտակված սերմնահեղուկը։ Տղամարդիկ սովորաբար սերմնաժայթքման կարող են հասնել 5-ից 10 րոպեի ընթացքում սկսելով սեռական հարաբերության սկզբից և առանց դադարի։ Սերմնաժայթքումի արդյունքում դուրս եկած սերմնահեղուկի ծավալը սովորաբար տատանվում է 1,5-ից մինչև 5 մլ, որի ծավալը կախված է տարիքից։

Սերմնահեղուկի դուրս գալուն պես տղամարդու մոտ առաջանում է հաճույքի զգացում, մասնավորապես առնանդամի գլխիկի հատվածում իսկ այդ ընթացքում մարմինը թուլանում է և այդ հաճույքի զգացումը միջինում տևում է 17 վայրկյան, սակայն դրա տևողությունը կարող է տարբեր լինել` մի քանի վայրկյանից մինչև մեկ րոպե։

Էյակուլյացիայի կարելի է հասնել նաև ձեռնաշարժության միջոցով։