Էմմա Շարլոտտա Դույերե Ուոթսոն (անգլերեն՝ Emma Charlotte Duerre Watson, ապրիլի 15, 1990(1990-04-15)[1][2][3], Le Marais, Փարիզ[4][5]), բրիտանացի դերասանուհի և ֆոտոմոդել։ Նվաճեց մեծ ճանաչում նկարահանվելով որպես Հերմիոնե Գրեյնջեր «Հարի Փոթերը» ֆիլմաշարում 2001-2011 թվականներին Դենիել Ռեդկլիֆի և Ռուբերտ Գրինտի հետ։ Էմման այս դերը ստացավ 1999-ին, երբ 9 տարեկան էր։ Դրանից առաջ նա մասնակցում էր միայն դպրոցական բեմադրություններին։ Մասնակցությունն այս նախագծին դերասանուհուն բերեց բազմաթիվ մրցանակների, ինչպես նաև ավելի քան 10 միլիոն Ֆունտ ստերլինգ։

Էմմա Ուոթսոն
բրիտանական անգլերեն՝ Emma Charlotte Duerre Watson
Հասակը170 սմ
Ծնվել էապրիլի 15, 1990 (33 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, {{{2}}} Ֆրանսիա
ԿրթությունՎուստեր քոլեջ (2012), Բրաունի համալսարան (մայիսի 25, 2014), Headington School?, Դրագոն սքուլ (2003), Stagecoach Theatre Arts? և International School of France?
ՔաղաքացիությունՖրանսիա
Ազգություն{{{2}}} Մեծ Բրիտանիա
ՄասնագիտությունԴերասանուհի,
ֆոտոմոդել
Ակտիվ շրջան2001–այժմ
ԺանրերԱրկածային,
Ֆենտեզի
Ընտրանի"Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը"
Համատեղ ապրող(ներ)George Craig? և Ջոնի Սիմոնս
Պարգևներ և մրցանակներ
ԿինոՊոիսկID 40779

2007 թվականին նկարահանվել է «Բալետի կոշիկներ» ֆիլմում։ Ֆիլմը ցուցադրվել է BBC- ով 2007 թվականի դեկտեմբերին:Բացի այդ, Էմման Հնչյունավորեց Արքայադուստրը սիսեռահատիկի վրա մուլտֆիլմում և «Դեսպերի արկածները» անիմացիոն ֆիլմի կերպարներից մեկին, որը թողարկվեց 2008 թվականին։

2014-ին Ուոթսոնը նշանակվեց ՄԱԿ-ի Կանանց բարի կամքի դեսպան, որից հետո նա ստեղծեց HeForShe նախագիծը, որը տղամարդկանց կոչ է անում պաշտպանել գենդերային հավասարությունը։

Մանկություն և պատանեկությունը խմբագրել

Ծնվել է Փարիզում՝ բրիտանացի փաստաբանի ընտանիքում։ Անունը ստացել է հորական տատիկից, ով ուներ ֆրանսիական ծագում։

Հինգ տարի ծնողների հետ ապրել է Ֆրանսիայում՝ ։ Հինգ տարեկան հասակում Էմման և իր ընտանիքը տեղափոխվում են Անգլիայի Օքսֆորդշիր քաղաք։ Նրա ծնողները՝ Ժակլին և Կրիս Ուոթսոնները բաժանվեցին, և Էմման սկսեց ապրել մոր և իր միջնեկ եղբոր՝ Ալեքսի հետ։

Նախնական կրթությունը ստացել է Դրեգոն դպրոցում՝ Օքսֆորդում։ Արդեն 6 տարեկանում Էմման որոշում է դերասանուհի դառնալ։ Դպրոցում խաղացել է շատ ներկայացումներում՝ որպես գլխավոր դերակատար։ Երբ լրանում է Էմմայի տասը տարեկանը, դպրոցի ներկայացումները կազմակերպող ուսուցչուհին խորհուրդ է տալիս նրան մասնակցել «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմի քասթինգին՝ Հերմիյոնա Գրեյնջեր դերի համար։ Ի զարմանս իրեն, Էմման ստացավ դերը։ Այդ պահից նրա կյանքը մի ամբողջ տասնամյակ կապված էր Հարրի Փոթթերի հետ։

Սովորել է Խիդինգոսկույու աղջիկների համար նախատեսված դպրոցում։

2008 թվականին ավարտել է դերասանական վարպետության ամառային կուրսերը RADA-ում, որը գտնվում է Լոնդոնում։ 2009 թվականին Էմման սկսել

2014-ի մայիսի 25-ին նա ավարտել է Բրաունի համալսարանը անգլերենի գրականության բակալավրի աստիճանով։

Կարիերա խմբագրել

1999 թվականին Էմմա Ուոթսոնը հրավիրվեց նկարահանվելու «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում, որպես Հերմայոնի Գրեյնջեր, որը գրել է հայտնի անգլիացի գրող Ջոան Ռոուլինգը։ Գլխավոր հերոսը Հարրի Փոթերն է, և նրա ընկերներ Ռոն Ուուիզլին և Հերմիոնե Գրեյնջերը։ Պրոդյուսերները զարմացել էին Էմմայի վստահության վրա։ Ռոուլինգը ինքն է ընտրել դերասաններին։

Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է 2001 թվականին, որում ներկայացվում էր Հարրի Փոթթերի առաջին մասը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ The Daily Telegraph-ը Էմմայի խաղը «հրաշալի» է անվանել։ Իսկ IGN-ի կարծիքով Էմման «խավարել է բոլորին»։ Ստացել է մրցանակ Young Artist Award՝ Լավագույն երիտասարդ դերասանուհի կատեգորիայում։

2002 թվականին էկրան բարձրացավ «Հարրի Փոթթերը և գաղտնիքների սենյակը» ֆիլմը։ Los Angeles Time-ը նշել է, որ ֆիլմերի միջև ընդմիջման ընթացքում դերասանները մեծացել էին։ The Times-ը քննադատել է ռեժիսսորին Էմմա Ուոթսոնի հանրահայտությունը «չարաշահելու» համար։ Էմման այս դերի համաը ստացել է Otto Award մրցանակ Die Welt ամսագրից։

«Հարրի Փոթթերը և Ազկաբանի բանտարկյալը» ֆիլմը ցուցադրվել է 2004 թվականին։ Շատերի կարծիքով այստեղ Էմմայի խաղը ավելի պրոֆեսիոնալ էր։ Էմման այս ֆիլմի մասին ասել է.«Ինձ դուր է գալիս խաղալ որպես Հերմայոնի։ Սա ուղղակի ֆանտաստիկ դեր է, հիմնականում երրորդ մասը»։ Այս դերի համար Էմման երկու Otto Wawrd մրցանակ է ստացել և մի մրցանակ «Տարվա ամենալավ մանկական խաղ» Total Film-ից։

2005 թվականին հաջողությամբ էկրան դուրս եկավ չորրորդ՝ «Հարրի Փոթթերը և հրե գավաթը» ֆիլմը։ Ամենածիծաղելին, Էմմայի կարծիքով, Հարրի Փոթթերի և Ռոն Ուիզլիի կոնֆլիկտը պատկերելն էր։

  «Ինձ դուր էին գալիս այդ բոլոր վեճերը... Ես կարծում եմ, որ ավելի ռեալ է այն, որ նրանք վիճում են և որ նրանց մոտ կարող են խնդիրներ լինել»
- I loved all the arguing... I think it's much more realistic that they woulf argue and that there would be problems
 

Քննադատները նշել էին Էմմայի իրական հասակը։ Այս դերի համար Էմման արժանացավ Otto Award բրոնզե մրցանակին։ Այդ տարի Էմման դարձավ ամենաերիտասարդ աղջիկը, որը հայտնվել էր Teen Vogue ամսագրի շապիկին։

Հինգերորդ ֆիլմը Հարրի Փոթթերի մասին («Հարրի Փոթթերը և Փյունիկի միաբանությունը»), որը լույս է տեսել 2007 թվականին, ունեցավ մեծ ֆինանսական հաջողություններ։ Էմման ստացել է National Movie Award և «Ամենալավ կանացի դեր» կոչումը։

Վեցերորդ՝ «Հարրի Փոթթերը և խառնածին արքայազնը» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2007 թվականին։ Պրեմիերան կայացել է 2009 թվականին։ The Washington Post-ը անվանել է Էմմայի խաղը «ամենահիանալին այսօր»։

 
Էմմա Ուոթսոնը 2007 թվ

Վեցերորդ ֆիլմի ցուցադրումից հետո շշուկներ կային, որ Էմման ուզում է լքել ֆիլմը։ Չնայած դրան Էմման պայմանագիր է կնքում Warner Bros-ի հետ ֆիլմում նկարահանվելու համար։ Էմմայի խոսքերով այդ որոշումը նա շատ դժվար է կայացրել։ «Հարրի Փոթթերը և մահվան պարգևները» ֆիլմի նկարահանումները սկսվել է 2009 թվականի փետրվարին և ավարտվել 2010 թվականի հունիսին։ Ֆիլմի վերջին մասի համար Էմման ստացել է երեք մրցանակ Teen Choice Award-ից։

Էմմա Ուոթսոնի առաջին դերը Հարրի Փոթթերից դուրս եղել է 2007 թվականին Բալետի կոշիկներ ֆիլմում։ Այս ֆիլմում Էմման խաղացել է սկսնակ դերասանուհի Պաուլինա Ֆոսսիլի՝ երեք քույրերից ավագի դերը, որոնց շուրջ կատարվում էին իրադարձությունները։ Այս դերի մասին Էմման ասել է.

  «Հարրի Փոթթերը և Փյունիկյան միաբանությունը» ֆիլI was all set to go back to school after finishing Harry Potter [and the order of the Phoenix] but couldn't resits Ballet Shoes. I really loved itմի նկարահանումներրից հետո ես պատրաստվում էի վերադառնալ դպրոց, բայց այդպես էլ չկարողացա հրաժարվել «Բալետի կոշիկներ»-ից։ Ես իսկապես սիրում եմ դա։  

Ֆիլմը ցուցադրվել է BBC ալիքով, բայց մեծ հաջողությունների չհասավ։ Էմմա Ուոթսոնը մասնակցել է նաև «Դեսեպրոյի արկածները» ֆիլմում։ Այնտեղ նա մարմնավորում էր արքայադուստր Գորոշինկային։ Էմման «7 օր ու գիշեր Մերելինի հետ» ֆիլմում կատարել է ոչ մեծ դեր։ Նկարահանումներին եղել է մի քանի օր։

2012 թվականին Ուոթսոնը հաստատել է, որ ստացել է Նոյի դստեր դերը «Նոյ» ֆիլմում։ 2012 թվականի սեպտեմբերին էկրան է բարձրացել «Լավ է լինել հանդարտ» ֆիլմը, որտեղ Էմման խաղացել է Սեմի դերը։

2015 թ Էմման մարմնավորեց Լենա-ի դերը Ֆլորիան Գալլենբերգեր - ի Դիգնիդադ գաղութը։ Չկա վերադարձ պատմական ռոմանտիկ թրիլերըում։ Ֆիլմի Համաշխարհային պրեմիերան կայացավ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։

2017 նկարահանվում է Ռեժիսոր Բիլլ Կոնդոնի Գեղեցկուհին և Հրեշը ֆիլմում, ժաննա Մարի Լեպրենս դը Բոմոնի համանուն պատմության հիման վրա։ Նույն թվականին Էմման Թոմ հենքս-ի հետ միասին նկարահանվում է Ջեյմս Պոնսոլդտի Ոլորտ տեխնոթրիլերում։

2019-Էմման մարմնավորեց Մեգ Մարչ -ին Փոքրիկ տիկիններ Այն Լուիսա Մեյ Էլքոթի՝ 1868 թվականին գրված համանուն վեպի լիամետրաժ էկրանավորումն է։ Ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է դրական կարծիքներ, իսկ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը և «Time» ամսագիրն այն ներառել են 2019 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակում։ Կինոնկարը ստացել է նաև այնպիսի հեղինակավոր կինոմրցանակային անվանակարգեր, ինչպիսիք են «Ոսկե գլոբուսը» և «Critic's Choice Movie Awards»-ը։

Ֆոտոմոդելի կարիերան խմբագրել

2008 թվականից Էմմային սկսել է հետաքրքրել մոդայի աշխարհը։ 2008 թվականի սեպտեմբերին նա իր բլոգում գրում է. «Ես հետաքրքված եմ արվեստում ընդհանրապես և առհասարակ նորաձևությունում՝ մասնավոր»։ Արդեն 2005 թվականից Ուոթսոնը սկսում է մոդելի կարիերան՝ նկարվելով Teen Vogue ամսագրի շապիկի համար։ Նույն տարվա հունիսին նա հաստատեց այն լուրը, որ համագործակցելու է Բարբերի բրիտանական նորաձևության տան հետ։ Էմման դարձավ 2009 թ. աշուն-ամառ հագուստի հավաքածուի ներկայացուցիչը[6][7][8]։ 2010 թ. դերասանուհին եղել է գարուն-ամառ հավաքածուի ներկայացուցիչը եղբոր՝ Ալեքսի, մոդել Մաքս Հարդի, երաժիշտներ Ջորջ Կրեյգի ու Մեթ Գիլմերի հետ[9]։

2011 թվականի Elle Style մրցանակաբաշխությանը Էմմային շնորհվել է Style icon մրցանակը դիզայներ Վիվիեն Ուեսթվուդի կողմից։ Մեկ ամիս հետո հայտարարվեց որ Ուոթսոնը ընտրվել է որպես Lancôme -ի ներկայացուցիչ։

Գերմանացի ոճաբան Կառլ Լագերֆելդ-ը Էմմային անվանել է «իրական բրիտանական վարդ»։ 2011 թվականի մարտին նա ներկայացրեց ֆրանսիական Lancôme օծանելիքը։

Անձնական կյանքը խմբագրել

Էմմայի ծնողներն ամուսնալուծված են։ Նրանցից յուրաքանչյուրն ունի նոր ընտանիք ու երեխաներ։ Հոր մոտ՝ երկվորյակներ Նինան ու Լյուսին և չորսամյա որդին՝ Տոբին։ Մոր մոտ՝ երկու տղաներ, որոնք ապրում են Էմմայի հետ։ Էմմայի եղբայր Ալեքսանդրը մի քանի դրվագ խաղացել է Հարրի Փոթերում, իսկ քույրերը (Նինան և Լյուսին) խաղացել են Բալետի կոշիկներ ֆիլմում, որը ցուցադրվեց BBC-ով 2007 թվականին։ «Հարի Փոթեր» ֆիլմը Էմմային բերեց 10 միլիոն ֆունտ սթերլինգ, և, իր խոսքերով, կարող է չաշխատել ամբողջ կյանքի ընթացքում։ Համենայն դեպս նա չընդունեց առաջարկը՝ հեռանալ դպրոցից, որպեսզի ամբողջ ժամանակը տրամադրեր նկարահանումներին։

  Մարդիկ չեն կարող հասկանալ, ինչու ես չեմ ուզում․․․ սովորելով դպրոցում ես կարող եմ պահպանել կապը ընկերներիս հետ։ Դպրոցում ես պահում եմ կապը իրականության հետ։
- People can't understand why I don't want to... But school life keeps touch with my friends. It keeps me in touch with reality
 

Էմման խոստովանում է, որ 10-12 տարեկանում սիրահարված է եղել իր կոլլեգա Թոմ Ֆելթոնին, որը Հարի Փոթեր-ում մարմնավորել է Դրակո Մալֆոյին։ Հայտնի է, որ 2011-2013 թվականներին Էմմա Ուոթսոնը հանդիպել է Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ Ուիլլ Ադամովիչի հետ։ 2014 թվականին դերասանուհին հանդիպում էր Մեթյու Ջեննի հետ, սակայն շուտով դերասանուհին որոշում է բաժանվել նրանից։

2015 թվականի փետրվարին լուրեր էին շրջում, որ Էմման գաղտնի հանդիպում է արքայազն Հարրիի հետ, բայց Էմման ժխտեց դա։

Կանանց իրավունքների համար պայքար խմբագրել

Ուոթսոնը այցելել է Բանգլադեշ և Զամբիա, որպեսզի կարողանա նպաստել այդ երկրներում աղջիկների կրթություն ստանալուն[10]։ 2014 թվականի հուլիսին Ուոթսոնը նշանակվել է ՄԱԿ-Կանայք կազմակերպության բարի կամքի դեսպան[11]։

Նույն թվականի սեպտեմբերին Էմման հանդես է եկել ՄԱԿՆյու Յորքի շտաբ-բնակարանում՝ աջակցություն ցուցաբերելով ՄԱԿ-Կանայք կազմակերպության «HeForShe» նախաձեռնությանը, որը կոչ է անում տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար։ Այդ ելույթում Էմման ասել է, թե գիտեր, որ դեռևս 14 տարեկանից եղել է ֆեմինիստ, երբ նրան անվանել են «իշխող» (այդ բնավորության գծին նա արժանի էր[12] իր «պերֆեկցիոնիզմի» համար), այն ժամանակ, երբ տղաները իրենց այդպես չէին պահում, և 14 տարեկանում, երբ նրան «որոշ թերթեր սեքսի խորհրդանիշ էին համարում»։ Իր ելույթում Ոութսոնը ֆեմինիզմը անվանել է «համոզմունքը այն բանում, որ տղամարդիկ և կանայք պետք է ունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ» և հայտարարել է, որ «այրատյաց» հռչակը դա այն է, ինչը պետք է կանգնեցվի[13]։

Սեպտեմբերին Էմման, արդեն որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան այցելել է Ուրուգվայ, որտեղ ելույթով հանդես է եկել կանանց քաղաքականությանը մասնակցելու հորդորով[14]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
2001 Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը Harry Potter and the Sorcerer's Stone Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Արկածային,
Ընտանեկան
Քրիստոֆեր Կոլամբուս Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինթ,
Ռիչարդ Հարիս,
Ալան Ռիկման
2002 Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը Harry Potter and the Chamber of Secrets Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Քրիստոֆեր Կոլամբուս Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինթ,
Թոմ Ֆելթոն,
Քեննեթ Բրենա
2004 Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը Harry Potter and the Prisoner of Azkaban Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Ալֆոնսո Կուարոն Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինթ,
Թոմ Ֆելթոն,
Գարի Օլդման
2005 Հարի Փոթերը և Հրե գավաթը Harry Potter and the Goblet of Fire Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Մայկ Նյուել Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինթ,
Բրենդեն Գլիսոն,
Ալան Ռիկման
2007 Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Harry Potter and the Order of the Phoenix Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Դեյվիդ Եյթս Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինթ,
Գարի Օլդման,
Ռեյֆ Ֆայնս
2007 Բալետի կոշիկներ Ballet Shoes Պաուլին Ֆոսիլ Դրամա,
Ընտանեկան
Սանդրա Գոլդբահեր Յասմին Պեյջ,
Լյուսի Բոյնտոն,
Հարիետ Ուոլտեր,
Ջեմմա Ջոնս
2008 Դեսպերոյի արկածները The Tale of Despereaux Արքայադուստ Պես (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Սեմ Ֆել
Ռոբերտ Սթիվենխեյգեն
Մեթյու Բրոդերիկ,
Դասթին Հոֆման,
Տրեյսի Ուլմեն,
Քևին Կլայն
2009 Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը Harry Potter and the Half-Blood Prince Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Դեյվիդ Եյթս Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինթ,
Մայքլ Գեմբոն,
Ջիմ Բրոուդբենտ
2010 Հարի Փոթերը և արգելված արկածը Harry Potter and the Forbidden Journey Հերմիոնե Գրեյնջեր Կարճամետրաժ,
Արկածային
Տերի Կոուպ Ռոբբի Կոլտրեյն,
Թոմ Ֆելթոն,
Դոն Ֆրենչ,
Մայքլ Գեմբոն,
Ռուպերտ Գրինտ
2010 Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1 Harry Potter and the Deathly Hallows։ Part 1 Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային
Դեյվիդ Եյթս Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինթ,
Թոմ Ֆելթոն,
Բոնի Ռայթ
2011 Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 2 Harry Potter and the Deathly Hallows։ Part 2 Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային
Դեյվիդ Եյթս Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինտթ,
Հելենա Բոնեմ Կարտեր,
Ռոբբի Կոլտրեյն
2011 Մեկ շաբաթ Մերլինի հետ My Week with Marilyn Լյուսի Մելոդրամա,
Կատակերգություն
Սայմոն Կերտիս Միշել Ուիլյամս,
Էդի Ռեդմեյն,
Քեննետ Բրենա,
Ջուդի Դենչ,
Ջուլիա Օրմոնդ
2012 Առանձնության առավելությունները The Perks of Being a Wallflower Սեմ Դրամա,
Մելոդրամա
Սթիվեն Չբոսկի Լոգան Լերման,
Էզրա Միլեր,
Դիլան ՄակԴերմոթ
Քեյթ Ուոլշ
2013 Աշխարհի վերջը The End of the World Էմմա Ուոթսոն Մարտական,
Կատակերգություն
Իվեն Գոլդբերգ
Սետ Ռոգեն
Ջեյմս Ֆրանկո,
Փոլ Ռադ,
Ջեյսոն Սիգել,
Ջոնա Հիլ
2013 Քո ձայնն իմ գլխումն է Your Voice in My Head Էմմա Ֆորեստ Դրամա Ստենլի Տուչի
2013 Էլիտար հասարակություն The Bling Ring Նիկի Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Սոֆյա Կոպպոլա Լեսլի Ման,
Տաիսա Ֆարմիգա,
Նինա Սեմաշկո,
Էրին Դենիելս
2014 Նոյ Noah Իլա Ֆենտեզի,
Դրամա
Դարեն Արոնոֆսկի Ռասել Կրոու,
Լոգան Լերման,
Ջենիֆեր Կոնելի,
Էնտոնի Հոպկինս
2015 Regression Regression Անժելա Գրեյ Թրիլլեր Ալեխանդրո Ամենաբար Իթան Հոուք
2015 Դիգնիդադ գաղութը։ Չկա վերադարձ Colonia Լենա Թրիլեր,

Դրամա

Ֆլորիան Գալլենբերգեր Դանիել Բրյուլ
2017 Գեղեցկուհին և Հրեշը Beauty and the Beast Բելլ ֆենթեզի , երաժշտական ֆիլմ, մելոդրամա և դրամա Բիլ Կոնդոն Դեն Սթիվենս

Էմմա Թոմփսոն

Լյուկ Էվանս

Իեն Մակկելլեն

2017 Ոլորտ The Circle Մեյ Հոլլանդ Տեխնոթրիլեր James Ponsoldt Թոմ Հենքս
2019 Փոքրիկ տիկիններ Little Women Մեգ Մարչ Դրամա Գրետա Գերվիգ Սիրշա Ռոնան՝

Մերիլ Սթրիփ


 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էմմա Ուոթսոն հոդվածին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. GeneaStar
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Emma Watson: ambassador with the magic touch // The GuardianUK: GMG, 2014. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  5. 5,0 5,1 http://www.tvguide.com/celebrities/emma-watson-149304/credits/
  6. Nicholl, Kate (2009 թ․ ապրիլի 12). «That's magic – Potter star Emma Watson makes her competition vanish». Daily Mail. UK. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.
  7. «Burberry and Hermione photos». Emma Watson official website news. 2009 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
  8. Craik, Laura (2009 թ․ հունիսի 9). «Harry Potter star Emma Watson charms Burberry». Evening Standard. London. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  9. Alexander, Hilary (2010 թ․ հունվարի 5). «Emma Watson is Burberry's spring/summer 2010 poster girl». The Daily Telegraph. UK. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
  10. «Emma Watson announces UN Women Goodwill Ambassador role». BBC Newsbeat. United Kingdom. 8.07.2014. Վերցված է 21.09.2014-ին.
  11. Jenn Selby (08.07.2014). «Emma Watson named as UN Women Goodwill Ambassador». The Independent.
  12. Bennetts, Leslie (3.11.2010). «Emma Watson Interview». Marie Claire. Վերցված է 24.09.2014-ին.
  13. «Emma Watson Gender Equality is Your Issue Too». UN Women (official transcript). 20.09.2014. Վերցված է 25.09.2014-ին. Official video
  14. «In Uruguay, UN Women Goodwill Ambassador Emma Watson Urges Women's Political Participation». UN.org. 18.09.2014. Վերցված է 21.09.2014-ին.