Էմմա Դ'Արսի
Էմմա Զիա Դ'Արսի (անգլ.՝ Emma Zia D'Arcy, հունիսի 27, 1992, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասան, առավել հայտնի է «Վիշապի տունը» հեռուստասերիալում կերտած Ռեյնիրա Թարգարիենի դերով։
Էմմա Դ'Արսի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր | Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ruskin School of Drawing and Fine Art? |
Երկեր | Վիշապի տունը |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Emma D'Arcy Վիքիպահեստում |
Վաղ կյանք խմբագրել
Ծնվել է 1992 թվականի հունիսի 27-ին Լոնդոնում։ Հաճախել է Օքսֆորդի համալսարանի Ռասկինի արվեստի դպրոցը, որտեղ կերպարվեստ է ուսումնասիրել։ The Yard Theatre-ում մասնակցել է «Ռոմեո և Ջուլիետ» և այլ ստեղծագործությունների բեմադրություններին[1]։ Նա նաև մասնակցել է Almeida Theatre, West Yorkshire Playhouse, Arcola Theatre և Oxford Playhouse թատրոնների ներկայացումներին։
Կարիերա խմբագրել
Բացի թատրոնում ներկայացումներին մասնակցելուց, նա նաև հանդես է եկել մի քանի հեռուստատեսային արտադրություններում, ինչպիսին է 2020 Amazon Prime Video հարթակի «Ճշմարտություն որոնողներ» սարսափ կատակերգությունը[1][2]։ Նա նաև հայտնվել է BBC One հեռուստաալիքի և Նեթֆլիքս հարթակի «Wanderlust» հեռուստասերիալում, ինչպես նաև Amazon Prime Video հարթակի «Հաննա» սերիալի երկրորդ սերիայում[1][2][3]։ Նա նաև հայտնվել է 2020 թվականի «Սխալ պահվածք» կատակերգական դրամայում[4]։
2020 թվականի դեկտեմբերին Դ'Արսին միացել է HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» հեռուստասերիալի (2011–2019) փրիքվել՝ «Վիշապի տունը» հեռուստասերիալի գլխավոր դերասանական կազմին՝ որպես Ռեյնիրա Թարգարիեն[3][5]։ Սերիալի արտադրությունը սկսվել է 2021 թվականի ապրիլին, իսկ տաս սերիայից բաղկացած առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին[6][7]։
Անձնական կյանք խմբագրել
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմ խմբագրել
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2015 | United Strong Alone | Դիպուկահար | Կարճամետրաժ |
2019 | Ով Սուրբ Հոգի | Ստեֆանի | Կարճամետրաժ |
2020 | Սխալ պահվածք | Հեյզել | |
2021 | Մայրության կիրակի | Էմմա Հոբդեյ |
Հեռուստատեսություն խմբագրել
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2018 | Wanderlust | Նաոմի Ռիչարդս | Գլխավոր դերասանական
կազմ |
2019 | Վայրի Բիլլ | Ալմա | |
2020 | Հաննա | Սոնյա Ռիխտեր | |
2020 | Ճշմարտություն որոնողներ | Աստրիդ | Գլխավոր դերասանական
կազմ |
2022 | Վիշապի տունը | Ռեյնիրա Թարգարիեն | Գլխավոր դեր |
Տեսահոլովակ խմբագրել
Տարեթիվ | Արտիստ | Անվանում |
---|---|---|
2017 | Little Cub | «Too Much Love» |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Emma D'Arcy - Roxane Vacca Management». Roxane Vacca Management. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ 2,0 2,1 Moore, Camille (2020 թ․ օգոստոսի 6). «10 Things You Didn't Know about Emma D'Arcy». TVOvermind. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ 3,0 3,1 Low, Elaine (2020 թ․ դեկտեմբերի 11). «'Game of Thrones' Prequel 'House of the Dragon' Adds Matt Smith, Olivia Cooke, Emma D'Arcy». Variety. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Morales, Wilson (2019 թ․ դեկտեմբերի 19). «Trailer To Dramedy 'Misbehaviour' Featuring Gugu Mbatha-Raw As 1st Black Woman To Win Miss World». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Andreeva, Nellie (2020 թ․ դեկտեմբերի 11). «'House Of the Dragon': Olivia Cooke, Matt Smith & Emma D'Arcy To Star In HBO's 'Game of Thrones' Prequel». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Romano, Nick (2021 թ․ մայիսի 5). «House of the Dragon unleashes first look at cast for Game of Thrones prequel». Entertainment Weekly. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Gonzales, Erica (2021 թ․ մայիսի 5). «A Game of Thrones Prequel Show, House of the Dragon, Is Coming». Harper's Bazaar. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Iftikhar, Asyia (2022 թ․ հուլիսի 21). «Game of Thrones spin-off House of the Dragon has a non-binary lead». PinkNews. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Դ'Արսի» հոդվածին։ |