Էմմա Բաղրամյան

հայ ներզատաբան

Էմմա Ռուբենի Բաղրամյան (1926, Նոյեմբերյանի շրջան), հայ ներզատաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969):

Էմմա Բաղրամյան
Ծնվել է1926
ԾննդավայրՆոյեմբերյանի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1951)
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1969)

Կենսագրություն խմբագրել

Էմմա Բաղրամյանը ծնվել է 1926 թվականին, ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1956-1969 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիան, Փորձարարական ներզատաբանության և հորմոնների քիմիայի ինստիտուտը, 1969-1980 թվականներին՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀամԳՀհ մանկաբարձական ներզատաբանության լաբորատորիաները։ 1981 թվականին՝ Մոր և մանկան առողջության պահպանման համամիության գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող[1]։

Աշխատանքները վերաբերում են փորձակենդանիների ներզատիչ համակարգի վրա իոնացնող ճառագայթման ազդեցությանը, հղիության ընթացքում ընկերքի ներզատիչ ֆունկցիային, պտղի ներզատիչ համակարգի ձևավորմանը, դաշտանի ֆունկցիայի տարբեր խանգարումներով կանանց մոտ հորմոնների խանգարման բնույթի ախտորոշմանը[1]։

Երկեր խմբագրել

  • Диагностическое значение исследования гормонов в акушерстве, М., 1972:
  • Беременность при гипотиреозе, М„ 1982:
  • Содержание стероидных гормонов в плазме при физиологической беременности, М., 1986:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 207։

Գրականություն խմբագրել