Էմի Դագան Արչեր Գիլիգան (անգլ.՝ Amy Duggan Archer-Gilligan, հոկտեմբեր 1868, Milton Center Historic District, Լիչֆիլդ - ապրիլի 23, 1962(1962-04-23), Միդլթաուն, Կոնեկտիկուտ), մականունը՝ «Քույր» (անգլ.՝ Sister), ծերանոցի սեփականատեր և մարդասպան Վինձորից։ Թունավորել է ամենաքիչը հինգ մարդու, որոնց շարքում էր նաև իր երկրորդ ամուսինը՝ Մայքլ Գիլիգանը, իսկ մնացած բոլորը իր տան կենվորներն էին։ Հնարավոր է՝ նա մեղավոր է մեծ քանակությամբ մարդկանց մահվան մեջ, որոնց թիվը հասնում էր 48-ի։

Էմի Արչեր Գիլիգան
Պատկեր
Ծննդյան ամսաթիվհոկտեմբեր 1868
ԾննդավայրMilton Center Historic District, Լիչֆիլդ
ՔաղաքացիությունKingdom of Africa?
Մահվան ամսաթիվապրիլի 23, 1962(1962-04-23) (93 տարեկան)
Մահվան վայրՄիդլթաուն, Կոնեկտիկուտ
Պատիժմահապատիժ
Սպանություն

Վաղ տարիներ խմբագրել

Էմի Դիգանը ծնվել է Կոնեկտիկուտի Միլթոն քաղաքում 1868 թվականի հոկտեմբերին՝ Ջեյմս Դագանի և Մերի Քենեդիի ընտանիքում, որտեղ 10 երեխաներից 8-րդն էր։ Նա դասավանդել է Միլթոնի դպրոցում, իսկ 1890 թվականից՝ Նոր Բրիտանական ուսումնարանում[1]։

1897 թվականին Էմին ամուսնացել է Ջեյմս Արչերի հետ։ Նույն թվականի դեկտեմբերին ծնվել է իրենց դուստրը՝ Մերի Ջեյ Արչերը։ 1801 թվականից Արչերները սկսել են աշխատել որպես հիվանդախնամներ։ Նրանց վարձել էին, որպեսզի խնամեին ծեր այրի Ջոն Սեյմուրին։ Արչերները հաստատվեցին նրա տանը, որը գտնվում էր Նյուինգթոնում։ Սեյմուրը մահանում է 1904 թվականին, իսկ նրա ժառանգները տունը դարձնում են ծերանոց և Արչերներին թույլ են տալիս շարունակել ապրել այդտեղ։ Նրանք գումարի դիմաց հոգ էին տանում ծեր մարդկան նկատմամբ, և իրենց հերթին վարձավճար էին տալիս Սեյմուրի ընտանիքին։ Այս կերպ նրանք դառնում են «Քույր Էմիի ծերանոց»-ի սեփականատերերը։

1907 թվականին Սեյմուրի ժառանգները որոշում են վաճառել տունը։ Արչերները տեղափոխվում են Վինձոր և իրենց ամբողջ խնայողությամբ գնում են սեփականություն՝ այն դարձնելով ծերանոց։ 1910 թվականին մահանում է Ջեյմս Արչերը։ Իր մահվան պաշտոնական պատճառը եղել է երիկամային անբավարարությունը։ Մահվանից մի քանի օր առաջ Էմին ապահովագրությունը ձևակերպում է ամուսնու անունով և շարունակում է ղեկավարել իր տունը։

1913 թվականին Էմին ամուսնանում է երկրորդ ամուսնու՝ 4 երեխա ունեցող այրի Մայքլ Գիլիգանի հետ։ Նա հարուստ էր և հետաքրքրված էր Արչերների սեփականությամբ։ Մայքլը մահանում 1914 թվականի փետրվարի 20-ին դիսպեպսիայից։ Էմին նորից ստանում է գումար, քանի որ Մայքլը մահից առաջ կտակ էր կազմել, ըստ որի իր ամբողջ կարողությունը պետք է անցներ կնոջը։

Սպանություններ խմբագրել

1970 թվականից մինչև 1916 թվականը Արչերների տանը տեղի է ունեցել 60 մահ։ Նրա կենվորների բարեկամները սկսում են նրան կասկածել՝ տեսնելով, թե ինչպես են մահանում ծերերը։ Միայն 1907 թվականից մինչև 1910 թվականը մահացել է 12 մարդ, իսկ 48-ը՝ մյուս 6 տարիների ընթացքում։ Մահացել է նաև Ֆրանկլին Էնդրյուսը, որը բացարձակապես առողջ էր։ 1914 թվականի մայիսի 19-ի առավոտյան նա զբաղվում էր այգեգործությամբ, օրվա ընթացքում նրա ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, իսկ երեկոյան՝ մահանում իբրև ստամոքսի պեպտիկ խոցից։ Ֆրանկլինի քույրը՝ Նելլի Պիրսը, ժառանգում է եղբոր անձնական տվյալները և իմանում, որ Արչեր Գիլիգանը Էնդրյուսից գումար էր շորթել։ Տան բոլոր կենվորները Արչերին խոշոր գումար տրամադրելուց հետո մեկը մյուսի հետևից մահանում էին։

Մարդիկ շարունակում էին մահանալ, իսկ Նելլին այդ մասին հայտնում էր շրջանային դատախազին, բայց նա կարևորություն չէր տալիս։ Փիրսը «The Hartford Courant» թերթում հրապարակում է այս պատմությունը։ Առաջին հոդվածներից մեկը, որն ուներ «Մահվան գործարան» ընդհանուր անվանումը, լույս է տեսնում 1916 թվականի մայիսի 9-ին, իսկ մի քանի ամիս հետո ոստիկանությունը լուրջ հետաքննություն է սկսում։ Հետաքննությունը տևում է գրեթե մեկ տարի։ Մայքլ Գալլիգանի, Ֆրանկլին Էնդրյուսի և ևս երեք կենվորների մնացորդները էքսգումացիայի են ենթարկում։ Բոլոր հինգ կենվորներն էլ թունավորված են լինում կա՛մ մկնդեղով, կա՛մ ստրիհինով։ Տեղի վաճառականները ուստիկանությանը պատմում են, որ Արչերը գնել է մեծ քանակությամբ թույն, իբրև, որպեսզի «թունավորի առնետներին»։ Պարզվում է նաև, որ Մայքլ Գիլիգանի կտակը պարզապես կեղծ է եղել։

Պատիժ խմբագրել

Արչեր Գիլիգանին ձերբակալում և դատում են 5 մարդու սպանության մեղադրանքով, բայց նրա դատապաշտպանը կարողանում է հասնել նրան, որ Արչերին մեղադրվի միայն Էնդրյուսի սպանության համար։ 1917 թվականի հունիսի 17-ին դատարանը Էմիին մեղավոր է ճանաչում և դատապարտում մաhապատժի։ Արչեր Գիլիգանը իբրև խելագարության պատճառով կարողանում է խուսափել պատժից։ Ամեն դեպքում Էմիին մեղավոր են ճանաչում 2-րդ կարգի սպանության մեջ և դատապարտում ցմահ ազատազրկման։

Մահ խմբագրել

Արչեր Գիլիգանը 1924 թվականին ճանաչվում է անմեղսունակ և տեղափոխվում համապատասխան հոսպիտալ, որտեղ ապրում է մինչև իր մահը՝ 1962 թվականի ապրիլի 23-ը։

Արձագանք խմբագրել

Գործը ստացել է մեծ արձագանք։ Այս իրադարձությունների հիման վրա գրվել են պիեսներ, իսկ 1944 թվականինն նկարահանվել է «Մկնդեղը և հին ժենյակները։ Որոշ անձիք պնդում են, որ Էմի Արչեր Գիլիգանի տունը եղել է ԱՄՆ-ի առաջին առևտրական մասնավոր ծերանոցը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chronicles of Milton: Village Left Behind by Time. Milton, Connecticut: Milton Women's Club.

Արտաքին հղումներ խմբագրել