«Էմիրեյթս» (անգլ.՝ The Emirates, քանի որ ՈւԵՖԱ-ի հսկողության տակ անցկացվող խաղերին արգելվում է կոմերցիոն անվանումների գործածումը, նաև օգտագործվում է Էշբերթոն Գրոուվ (անգլ.՝ Ashburton Grove) և Արսենալ ստեդիում (անգլ.՝ Arsenal Stadium) անվանումները), ֆուտբոլային մարզադաշտ է Անգլիայի Լոնդոն քաղաքում։ «Արսենալ»-ի տան դաշտն է։

Էմիրեյթս
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումEmirates Stadium
ՏեղագրությունԻսլինգթոն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված2003 թ.
Բացված2006 թ.
ԿառուցողSir Robert McAlpine
Կառուցման գին£390 միլիոն
ՃարտարապետPopulous
ՃարտարագետBuro Happold
ՍեփականատերArsenal Holdings plc?
Տարողություն60 338
Տնային թիմԱրսենալ ՖԱ
Դաշտի չափսեր105 x 68 մ
Ծածկույթի տեսակըDesso GrassMaster?[1] և գազոն
Կայքarsenal.com/the-club/emirates-stadium(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Emirates Stadium Վիքիպահեստում

Կառուցվել է 2006 թվականի հուլիսին, և փոխարինեց «Արսենալ»-ի հին խաղադաշտին՝ Հայբերիին։ Կառուցման ծախսերը կազմեցին 390 միլիոն ֆունտ ստերլինգ[2]։ «Էմիրեյթս»-ը Անգլիայի մեծությամբ չորրորդն մարզադաշտն է Լոնդոնի «Ուեմբլիից», Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդից» և «Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտից» հետո։

Պատմություն խմբագրել

Ակումբի ղեկավարության մոտ նոր խաղադաշտի կառուցման գաղափարը ծագեց դեռևս 20-րդ դարի 90-ական թվականներին։ Ի սկզբանե նախատեսվում էր հին «Հայբերի» խաղադաշտի ընդարձակում, բայց բնակչությունն ու քաղաքային խորհուրդը դեմ էին դրան։ Արենայի կառուցման հարթակ ընտրվեց Էշբերթոն Գրոուվ արդյունաբերական շենքը, որն ընդամենը 500 յարդ է հեռու «Հայբերի»-ից։ Խաղադաշտը նախատեսվում էր բացել 2003 թվականին, բայց ֆինանսական ճգնաժամի հետևանքով դա հնարավոր եղավ անել միայն 2006 թվականին։

2004 թվականի գարնանը պատրաստ էին խաղադաշտի բոլորաթասը և Հյուսիսային երկաթգծի վրայով անցնող երկու կամուրջները։ Տանիքը մոնտաժվեց 2005 թվականի օգոստոսին։ Առաջին աթոռակը հանդիսավոր կերպով տեղադրվեց «Արսենալ»-ի խաղացող Աբու Դիաբիի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hybrid football pitches: why the grass is always greener — 2006.
  2. Tom Davies (2006 թ․ հուլիսի 19). «New Arsenal Stadium». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիրեյթս (մարզադաշտ)» հոդվածին։