Էմիլ Մանով
Էմիլ Մանով (բուլղար․՝ Емил Манов, (հուլիսի 29, 1919[1], Սոֆիա, Բուլղարիա - օգոստոսի 30, 1982, Սոֆիա, Բուլղարիա)՝ բուլղարացի գրող, սցենարիստ։
Էմիլ Մանով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1919[1] |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Վախճանվել է | օգոստոսի 30, 1982 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | գրող և սպա |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Կենսագրություն խմբագրել
Էմիլ Մանովը ծնվել է Սոֆիայում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տպագրվել սկսել է 1936 թվականից՝ աշխատակցելով երիտասարդական և ուսանողական պարբերականների։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ֆաշիզմի դեմ մղվող պայքարի աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկը, որի համար դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1944 թվականին ազատվել է բանտարկությունից և սեպտեմբերի 9-ից հետո դարձել է ազատագրված Բուլղարիայի սոցիալիստական վերաշինության ակտիվ մասնակիցներից, զբաղեցրել պետական և հասարակական բարձր պաշտոններ։ Եղել է «Родна реч» ամսագրի գլխավոր խմբագիրը, մշակութային կոմիտեի փոխտնօրեն, Բուլղարիայի գրողների միության քարտուղար, փոխնախագահ[2]։
Ստեղծագործություններ խմբագրել
Հայտնի է «Դելիյաների վախճանը» (1958 թվականին լույս է տեսել նաև հայերեն), «Ծնվում է օրը» (1959), «Գալակտիկական բալլադ» (1971), «Ճամփորդություն Ուիբրոբիյում» (1981) վեպերով, «Նշենու ճյուղը» և այլ պատմվածքների ժողովածուներով, ինչպես նաև բանտային ու ռազմական կյանքը պատկերող բազմաթիվ ակնարկներով[3]։
Նորավեպեր
- «Նամակ տիեզերքից» (1965)
- «Արկածներ» (1966)
- «Трогателна екзекуция» (1967)
- «Ուտոպիայի կղզի» (1978)
Ֆիլմեր խմբագրել
- «Հիշատակի լուսանկարներ» (1979)
- «Խաղաղ փախստականը» (1972)
- «Ամռան ավարտը» (1967)
- «Արձակուրդների ավարտը» (1965)
- Пленено ято (1962)
- «Զառիթափ» (1961)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 (unspecified title) (բուլղ.)
- ↑ Пътеводител по мемоарните документи за БКП, ЦДА, Главно управление на архивите при Министерският съвет, стр. 257
- ↑ Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966