Էմիլ Բարո

ֆրանսիացի նկարիչ

Էմիլ Բարո, ինչպես նաև՝ Բարո Բակու (ֆր.՝ Émile Barau, Barau-Bacouմարտի 11, 1851(1851-03-11)[1], Ռեյմս - նոյեմբերի 19, 1930(1930-11-19)[1], Նյոյի սյուր Սեն), ֆրանսիացի նկարիչ, գեղանկարիչ։

Էմիլ Բարո
ֆր.՝ Émile Barau
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1851(1851-03-11)[1]
ԾննդավայրՌեյմս
Մահացել էնոյեմբերի 19, 1930(1930-11-19)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն
ԳերեզմանCimetière du Nord
Քաղաքացիություն Ֆրանսիա[2]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ԵրկերQ17494700?, Q17495556? և Q17495729?
Մասնագիտություննկարիչ
 Émile Barau Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էմիլ Բարոն ծնվել է 1851 թվականի մարտի 11-ին[3] (ըստ այլ աղբյուրների 12-ին[4]) Ռեյմսում։ Նրա հայրը եղել է հարուստ վաճառական, և էմիլը շարունակել է այդ գործը մինչև նրա մահը՝ 1872 թվականը[5]։ Այնուհետև նա որոշեց ստանալ գեղարվեստական կրթություն և 1874 թվականին սկսել է սովորել Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում, որտեղ նրա դասախոսներն էին Ժան-Լեոն Ժերոմը և Էժեն Ժետելը։ Ուսումը ավարտելուց հետո Բարոն որոշ ժամանակ աշխատել է Հոլանդիայում և Դանիայում, այնուհետև՝ Բրետանում, Նորմանդիայում և Տուրենում[4]։ Նրան մոտ էին Շամպայնի բնապատկերները, որոնք կազմում են նրա ստեղծագործությունների երեք քառորդը[4]։

1887 թվականից մինչև 1889 թվականը Բարոն ներկայացել է Փարիզյան սալոնում, և 1889 թվականին Փարիզում տեղի ունեցած Համաշխարհային ցուցահանդեսին ստացել է ոսկե մեդալ[4]։ 1890 թվականից նա հանդիսացել է գեղարվեստի Ազգային հասարակության անդամ, որտեղ աշխատել է մինչև մահը։ 1895 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով։ Մասնակցել է Ռեյմսում արվեստի սիրահարների համար կազմակերպվող բոլոր ցուցադրություններին[4]։

Էմիլ Բարոն մահացել է 1930 թվականի նոյեմբերի 19-ին Նյոյի սյուր Սեն քաղաքում։ Թաղվել է Ռեյմսի Հյուսիսային գերեզմանատան ընտանեկան դամբարանում[6]։

Ստեղծագործություն խմբագրել

Էմիլ Բարոն առաջին հերթին հայտնի է բնանկարներով, որոնք պատկերում են Ռեյմսի տարածաշրջանը[6][4]։ Րիխարդ Մուտերը իր XIX դարի գեղանկարչության պատմություն գրքում Բարոյի ոճը անվանել է «տխուր», իսկ նրա նկարները`«սիմֆոնիաներ մոխրագույն տոնի վրա»[7]։ Նա գրել է, որ նկարիչը «...սիրում է գյուղական բնությունը և շատ օրիգինալ է պատկերել լուռ գյուղակների գեղանկարչական կտորները, նրան գրավել են ոչ թե ներկերի պայծառությունը, այլ մեռնող բնության դժգունությունը»[7]։

Էմիլ Բարոի մոտավորապես 15 աշխատանք գտնվում է Ռեյմսի գեղարվեստի թանգարանում[6]։ Նրանց մի մասը նվիրվել է Պոմերի գինեգործական տան և Բարոյի ընկեր Անրի Վանեի թանգարանին[4]։

Հիշողություն խմբագրել

Մինչև 1968 թվականը Ռեյմսում գոյություն ուներ Էմիլ Բարոյի պատվին անվանված փողոց[5][8]։

Պատկերաասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. RKDartists (նիդերլ.)
  3. «Emile Barau (1851-1930)». BnF Data (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Paysages et peintres champenois
  5. 5,0 5,1 «Les rues de Reims-Métropole - b/bl» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 Biographies rémoises
  7. 7,0 7,1 Р. Мутер, 1901, էջ 34
  8. Pierre Cabanne Guide artistique de la France. — Hachette, 1968. — P. 168.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Բարո» հոդվածին։