Էմիլիո Մարկոս Պալմա (իսպ.՝ Emilio Marcos Palma, հունվարի 7, 1978(1978-01-07), Էսպերնասա կայան, Անտարկտիկայի համաձայնագրի տարածք), Արգենտինայի քաղաքացի, Անտարկտիդա մայրցամաքում ծնված առաջին մարդը։ Էմիլիոն ծննդյան ժամանակ կշռել է 3.4 կգ, ծնվել է Ֆորտին Սարգենտո Կաբրալում՝ Էսպերանսա կայարանում, Անտարկտիկական թերակղզու գագաթի մոտ։ Նրա հայրը՝ կապիտան Խորխե Էմիլիո Պալման, կայարանի արգենտինական ջոկատի գլխավորն էր։ Ներկայումս Անտարկտիկայում ծնվել է 10 մարդ[1]։

Էմիլիո Պալմա
Emilio Marcos Palma (es)
Ծնվել էհունվարի 7, 1978(1978-01-07) (46 տարեկան)
ԾննդավայրԱնտարկտիդա Էսպերնասա կայան, Անտարկտիդա
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունհամակարգային վերլուծաբան և համակարգչային գիտնական
ԾնողներԽորխե Պալմա (հայր)
Մարիա Սիլվիա դե Պալմա (մայր)

1977 թվականի վերջին, հղիության 7-րդ ամսում, Մարիա Սիլվիա դե Պալման՝ Էմիլիոյի մայրը տեղափոխվել է Էսպերանսա կայան, որպեսզի այնտեղ ծննդաբերի[2]։ Օդային կամուրջը, այսպես կոչված Արգենտինական Անտարկտիկայի ինքնիշխանության վերաբերյալ վեճի լուծման միջոցներին մեկն էր։ Էմիլիոն ինքնաբերաբար ստացավ արգենտինական քաղաքացիություն, քանի որ նրա ծնողները Արգենտինայի քաղաքացիներ էին, բացի այդ նա ծնվել է Արգենտինական Անտարկտիկայի տարածքում։

Էմիլիոն կարող էր նաև հավակնել բրիտանական քաղաքացիության, քանի որ կայանի տեղադրությունը համընկնում է հայտարարված Բրիտանական անտարկտիկական տարածքների կազմի մեջ, բայց ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա ծնողները նման հարցում չեն ներկայացրել։

Էմիլիո Պալման ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես պատմության մեջ առաջին մարդ, ով ծնվել է Անտարկտիդա մայրցամաքում։ Նրա եղբայրը՝ Բաուերը, նույնպես ծնվել է Անտարկտիկայում, 12 տարի անց, այն ժամանակ, երբ նրանց ծնողները երկամյա գիտական հանձնարարություն էին կատարում մայրցամաքում։

Այլ թեկնածուներ խմբագրել

Բացի այդ, նորվեգացի Սոլվեյգ Գունբյորգ Յակոբսենը, որը 1913 թվականին ծնվել էր Հարավային Ջորջիա կղզու տարածքում, երբեմն նաև համարվում է Անտարկտիկայի տարածքում ծնված առաջին երեխան, սակայն այս տարածքները Անտարկտիկայի տարածքի մաս են համարվում միայն որոշ դեպքերում[3]։

Անտարկտիդայի այլ «քաղաքացիներ» խմբագրել

Արգենտինացիներ․

  • Մարիսա դե լաս Նիեվես Դելգադո (մայիսի 27, 1978)
  • Ռուբեն Էդուարդո դե Կարիլ (սեպտեմբերի 21, 1979)
  • Ֆրանցիսկո Խավիեր Սոսա (սեպտեմբերի 21, 1979)
  • Սիլվիանա Անալիա Արնուիլ (հունվարի 14, 1980)
  • Խոսե Մանուել Վալադարես Սոլիս (հունվարի 24, 1980)
  • Լուկաս Դանիել Պոզե (փետրվարի 4, 1980)
  • Մարիա Սոլ Կոսենզա (մայիսի 3,1983)

Չիլիացիներ․

  • Խուան Պավլո կամաչո Մարտինո (նոյեմբերի 21, 1984)
  • Գիսելա Էստեր Կորտես Ռոխաս (դեկտեմբերի 2, 1984)
  • Իգնասիո Ալֆոնսո Միրանդա Լագունաս (հունվարի 23, 1985)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Life found under S Pole ice shelf». The Times. 1978 թ․ հունվարի 10.
  2. «Born Freezing: Meet Antarctica's First Citizen». WebEcoist. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  3. Gravminner i Norge.