Էմիլիանո Սապատա Սալասար (իսպ.՝ Emiliano Zapata Salazar, օգոստոսի 8, 1879(1879-08-08)[1][2][3], Anenecuilco, Ayala Municipality, Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 10, 1919(1919-04-10)[4][1][2][…], Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), 1910-1917 թվականների մեքսիկական հեղափոխության հայտնի մասնակից։ Ծագումով գյուղացի։ Հեղափոխության ժամանակ գլխավորել է երկրի կենտրոնում և հարավում ծավալված գյուղացիական շարժումը։ Սապատայի գլխավորությամբ հեղափոխականների մի խումբ մշակել է ագրարային ծրագիր՝ «Այալայի պլան», որը նախատեսում էր խոշոր հողատիրության վերացում՝ փրկագնով հողը գյուղացիներին տալով։ 1914 թվականի դեկտեմբերից 1915 թվականի հուլիսը (ընդհատումներով) Սապատայի և Ֆ․ Վիչյայի ջոկատները գրավել են Մեխիկո մայրաքաղաքը։ Գյուղացիական շարժման ճնշման տակ 1917 թվականի մեքսիկական սահմանադրության մեջ մտցվել են գյուղացիության շահերն արտահայտող մի շարք կետեր։ Սպանվել է իշխանությունների կազմակերպած պրովոկացիայի հետևանքով։

Էմիլիանո Սապատա
իսպ.՝ Emiliano Zapata Salazar
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1879(1879-08-08)[1][2][3]
ԾննդավայրAnenecuilco, Ayala Municipality, Մորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էապրիլի 10, 1919(1919-04-10)[4][1][2][…] (39 տարեկան)
Մահվան վայրՄորելոս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունպարտիզան, հեղափոխական և ագարակապան
ԱմուսինJosefa Espejo Sánchez?
ԵրեխաներPaulina Ana María Zapata Portillo?
Ստորագրություն
Изображение автографа
 Emiliano Zapata Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Сапата Эмилиано // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիանո Սապատա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 185