Էմիլիանո Ռիգոնի

արգենտինացի ֆուտբոլիստ

Էմիլիանո Ռուգանի (իսպ.՝ Emiliano Rigoni, փետրվարի 4, 1993(1993-02-04)[1][2], Colonia Caroya, Colón Department, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Զենիթից վարձավճարով հանդես է գալիս Սամպդորիայի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[3]։

Էմիլիանո Ռիգոնի
Emiliano Rigoni
Ռիգոնին Զենիթի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Emiliano Ariel Rigoni
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 4, 1993(1993-02-04)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Colonia Caroya, Colón Department, Կորդովա, Արգենտինա
Հասակ 180 սմ
Քաշ 70 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
(վարձավճարով Զենիթից)
Համար 10
Պատանեկան կարիերա
2005-2013 Արգենտինա Բելգրանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Արգենտինա Բելգրանո 73 (8)
2016-2017 Արգենտինա Ինդեպենդիենտե 46 (15)
2017-ներկա Ռուսաստան Զենիթ 33 (3)
2018-2019   Իտալիա Ատալանտա 12 (3)
2019-ներկա   Իտալիա Սամպդորիա 8 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Արգենտինա Արգենտինա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 12-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 12-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Բելգրանո խմբագրել

Ռիգոնին Բելգրանոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 4-ին՝ փոխարինման մտնելով Լանուսի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի փետրվարի 17-ին՝ Բոկա Խունիորսի դեմ խաղում[5]։ Նոյեմբերի 1-ին Ռիգոնին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գոդոյ Կրուսի դեմ խաղում[6]։ 2015 թվականի ապրիլի 3-ին նա դուբլ ձևակերպեց Ատլետիկո Սարմիենտոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[7]։ Բելգրանոյի կազմում Ռիգոնին անցկացրեց 76 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Էստուդիանտես խմբագրել

2016 թվականի հունվարին Ռիգոնին տեղափոխվեց Ինդեպենդիենտե[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 7-ին՝ Բելգրանոյի դեմ խաղում։ Նա խփեց այս խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ինդեպենդիենտեին[9]։ Մարտի 6-ին Ռիգոնին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կոլոնի դեմ խաղում[10]։ Մարտի 12-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բանֆիլդի դեմ խաղում[11]։ Մայիսի 22-ին արգենտինացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիլմեսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[12]։ Առաջին հանդիպումը միջազգային մրցաշարերում Ռիգոնին անցկացրեց օգոստոսի 26-ին՝ Հարավամերիկյան գավաթի Լանուսի դեմ խաղում[13]։ 2017 թվականի ապրիլի 9-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պատրոնատոյի դեմ խաղում[14]։ Հունիսի 23-ին արգենտինացին դուբլ ձևակերպեց Ունիոն Սանտա Ֆեի դեմ խաղում[15]։ Ինդեպենդիենտեի կազմում Ռիգոնին անցկացրեց 56 հանդիպում՝ դառնալով 17 գոլի հեղինակ։

Զենիթ խմբագրել

2017 թվականի օգոստոսի 23-ին Ռիգոնին 4 տարվա պայմանագիր կնքեց Զենիթ Սանկտ Պետերբուրգի հետ[16][17][18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում դուրս գալով Դինամո Մոսկվայի դեմ խաղում[19]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ռիգոնին անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ փոխարինելով Ալեքսանդր Կոկորինին Եվրոպայի Լիգայի Վարդարի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով հանդիպման 89-րդ րոպեին[20]։ Հոկտեմբերի 19-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Ռուսենբորգի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով Զենիթին[21][22]։ Նոյեմբերի 23-ին արգենտինացին գոլ խփեց Վարդարի դեմ պատասխան խաղում[23]։ Եվրոպայի Լիգայի այս մրցաշրջանում Ռիգոնին անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[24], իսկ Զենիթը հասավ 1/8 եզրափակիչ, որտեղ 3-2 ընդհանուր հաշվով պարտվեց ՌԲ Լայպցիգին[25][26]։

2018 թվականի օգոստոսի 17-ին Ռիգոնին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ատալանտա[27][28][29]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 27-ին՝ Ռոմայի դեմ խաղում։ Այս խաղում նա դուբլ ձևակերպեց, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[30]։ Սեպտեմբերի 23-ին արգենտինացին գոլ խփեց Միլանի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[31][32]։ Ատալանտայի կազմում Ռիգոնին անցկացրեց 12 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[33], և 2019 թվականի հունվարի 14-ին վերադարձավ Զենիթ[34][35][36]։ Իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում խփեց մարտի 10-ին՝ Ուֆայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[37]։ 2018-19 մրցաշրջանում Զենիթի կազմում Ռիգոնին անցկացրեց 12 հանդիպում[33]՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ և թիմի հետ հաղթելով Ռուսաստանի առաջնությունը[38][39]։

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Ռիգոնին 1 տարվա վարձավճարով միացավ Սամպդորիային[40][41][42]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 14-ին՝ Նապոլիի դեմ խաղում[43]։

Միջազգային կարիերա խմբագրել

Արգենտինայի ազգային հավաքական Ռիգոնին առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի սեպտեմբերին՝ Ուրուգվայի և Վենեսուելայի դեմ խաղերի համար[44][45], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[46][47]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նեց հոկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Անխել դի Մարիային Պերուի դեմ խաղում[48][49]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[50]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բելգրանո 2012–13 Պրիմերա Դիվիզիոն 0 0 0 0 0 0
2013–14 26 1 1 0 0 0 27 1
2014 16 3 0 0 16 3
2015 31 4 1 0 1 0 33 4
Ընդհանուր 73 8 2 0 1 0 0 0 76 8
Ինդեպենդիենտե 2016 Պրիմերա Դիվիզիոն 16 4 2 0 4 1 22 5
2016–17 30 11 0 0 4 1 34 12
Ընդհանուր 46 15 2 0 8 2 0 0 56 17
Զենիթ 2017–18 Պրեմիեր Լիգա 17 0 1 0 10 6 28 6
2018–19 11 3 0 0 1 0 12 3
2019–20 5 0 0 0 0 0 1 0 6 0
Ընդհանուր 33 3 1 0 11 6 1 0 46 9
Ատալանտա (վարձավճար) 2018–19 Սերիա A 12 3 0 0 12 3
Սամպդորիա (վարձավճար) 2019–20 8 0 1 0 9 0
Կարիերայի ընդհանուր 172 29 6 0 20 8 1 0 199 37

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[50]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ինդեպենդիենտե

Զենիթ Սանկտ Պետերբուրգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Argentina - E. Rigoni - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. «Club Atlético Lanús - Club Atlético Belgrano, Aug 4, 2013 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Club Atlético Boca Juniors - Club Atlético Belgrano, Feb 17, 2014 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «Club Deportivo Godoy Cruz - Club Atlético Belgrano, Nov 1, 2014 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. «Club Atlético Sarmiento (Junin) - Club Atlético Belgrano, Apr 3, 2015 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. «Se define el pase de Rigoni a Independiente | Goal.com». www.goal.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Club Atlético Independiente - Club Atlético Belgrano, Feb 7, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  10. «Club Atlético Independiente - Club Atlético Colón, Mar 6, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. «Club Atlético Banfield - Club Atlético Independiente, Mar 12, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  12. «Quilmes Atlético Club - Club Atlético Independiente, May 22, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  13. «Club Atlético Lanús - Club Atlético Independiente, Aug 26, 2016 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  14. «Club Atlético Patronato - Club Atlético Independiente, Apr 9, 2017 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «CA Unión Santa Fé - Club Atlético Independiente, Jun 23, 2017 - Primera División - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. «Эмилиано Ригони продолжит карьеру в «Зените»». fc-zenit.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. «Zenit confirm signing of Emiliano Rigoni from Independiente for reported £8.10m fee». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. «Argentinian footballer Emiliano Rigoni signs on with Russia's Zenit FC». TASS (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  19. «Dinamo Moscow - Zenit St. Petersburg, Sep 10, 2017 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  20. «Vardar Skopje - Zenit St. Petersburg, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  21. «Zenit St. Petersburg - Rosenborg BK, Oct 19, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  22. UEFA.com. «UEFA Europa League - Zenit-Rosenborg». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  23. «Zenit St. Petersburg - Vardar Skopje, Nov 23, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  24. «Emiliano Rigoni | Football Stats | Zenit St Petersburg | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  25. «Jean-Kevin Augustin goal sees RB Leipzig past Zenit Saint Petersburg in UEFA Europa League and into first-ever European quarter-finals | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  26. (www.dw.com), Deutsche Welle. «Europa League: RB Leipzig stagger past Zenit St Peterburg into quarterfinals | DW | 15.03.2018». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  27. «Emiliano Rigoni will spend the rest of the season at Atalanta». en.fc-zenit.ru (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  28. «Emiliano Rigoni all'Atalanta». www.atalanta.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  29. «Emiliano Rigoni completes Atalanta loan move». golazo argentino (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  30. «AS Roma - Atalanta BC, Aug 27, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  31. «AC Milan - Atalanta BC, Sep 23, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  32. «AC Milan 2 Atalanta 2: Last-gasp Rigoni rescues a point». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  33. 33,0 33,1 «Emiliano Rigoni | Football Stats | Zenit St Petersburg | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  34. «Эмилиано Ригони: «Понимаю, что мне предоставился еще один шанс» - новости на официальном сайте ФК Зенит». fc-zenit.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  35. «Official: Rigoni leaves Atalanta | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  36. «Official: Rigoni departs from Atalanta». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  37. «Zenit St. Petersburg - FK Ufa, Mar 10, 2019 - Premier Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  38. ««Зенит» - победитель Российской Премьер-Лиги!». premierliga.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  39. 39,0 39,1 Sansun, David (2019 թ․ մայիսի 5). «Zenit St Petersburg crowned 2018/19 RPL Champions». Russian Football News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  40. «Emiliano Rigoni will spend the season at Sampdoria». en.fc-zenit.ru (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  41. «Official: Samp sign Rigoni & Seculin | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  42. «Sampdoria, Rigoni to sign tomorrow: the details». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  43. «SSC Napoli - UC Sampdoria, Sep 14, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  44. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Sampaoli rings the changes for Argentina - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  45. «Argentina squad named for crux World Cup Qualifiers». Full Matches and Shows (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  46. «Uruguay - Argentina, Sep 1, 2017 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  47. «Argentina - Venezuela, Sep 6, 2017 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  48. «Argentina - Peru, Oct 6, 2017 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  49. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Argentina-Peru - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  50. 50,0 50,1 «Emiliano Rigoni». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  51. «Argentina's Independiente wins Copa Sudamericana in Rio». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիանո Ռիգոնի» հոդվածին։