Էկոլոգիական աուդիտը տնտեսական և այլ գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրի պահպանման ոլորտում նորմատիվաիրավական պահանջներին հետևելու անկախ գնահատում և էկոլոգիական գործունեության ոլորտում երաշխավորագրերի պատրաստումն է։

Պատմություն խմբագրել

Աշխարհում էկոլոգիական աուդիտը առաջացել է արտասահմանում 1970-80-ական թթ.-ին։ Մասնավորապես ЕЭС-ում (Եվրոպական Տնտեսական Միություն) էկոլոգիական աուդիտի անցկացման մասին հրահանգն էնդունվել էր 1982 թ.-ին, 1984 թ.-ին ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը մշակեց դաշնային գործակալությունների էկոլոգիական աուդիտի անցկացման հայեցակարգ։ Ռուսաստանում էկոլոգիական աուդիտը գործածվում է 1993 թ.-ից սկսած։ 1998 թ.-ին ընդունվել էին Էկոլոգիայի պետկոմիտեի (Госкомэкологии-ի) մի շարք իրավական ակտեր էկոլոգիական աուդիտի բնագավառում, այդ թվում նաև հաստատելով դրանց ատեստավորման կանոնները։ 2004 թ.-ից էկոաուդիտորների ատեստացիայի գործառույթը իր վրա է վերցրել «Ազգային Էկոլոգիական Աուդիտորական պալատ» ոչ առևտրային ընկերակցությունը։

Էկոլոգիական աուդիտի խնդիրներն ու նպատակները խմբագրել

  • Շրջակա միջավայրի պահպանման ոլորտում քաղաքականության և ռազմավարության սահմանում,
  • Տնտեսական և այլ ծրագրերի էկոլոգիական ոլորտների վերլուծություն և գնահատում,
  • Շրջակա միջավայրի պահպանման ոլորտում նորմատիվային ակտերի վերլուծություն և գնահատում,
  • Էկոլոգիական գործունեության հիմնավորում և նախաձեռնում,
  • Արտադրության և տարածքների էկոլոգիական խնդիրների նույնականացում։

Էկոլոգիական աուդիտի տեսակները խմբագրել

Տարանջատվում է պարտադիր և նախաձեռնողական աուդիտ։ Տվյալ շրջանակներում կարող են հանդիպել նրա հետևյալ տեսակները. Տնտեսական գործունեության սուբյեկտի բնապահպանման պահանջներին համապատասխանության որոշում,

  • Էկոլոգիական մենեջմենթի համակարգի արդյունավետության գնահատում,
  • Օգտագործվող հումքի, սարքավորումների, տեխնոլոգիաների էկոլոգիական անվտանգության գնահատում,
  • Աղտոտման հետևանքով առաջացած տնտեսական վնասի գնահատում,
  • Թափոնների վտանգի գնահատում,
  • Տվյալ տարածքում բնօգտագործման արդյունավետության որոշում,
  • Էներգասպառումների գնահատում և դրանց կրճատման ուղիների առաջադրում,
  • Ջերմոցային գազերի արտանետումների ծավալի որոշում և դրանց կրճատման ուղղությամբ միջոցառումների մշակում,
  • Տեխնոգեն վթարների և բնական տարերային գործընթացների արդյունքում առաջացած էկոլոգիական ռիսկի գնահատում,
  • Էկոլոգիական խնդիրների բացահայտում և նրանց լուծման վերաբերյալ միջոցառումների մշակում,
  • Ընդունվող նորմատիվաիրավական ակտերի հիմնավորում՝ որպես էկոլոգիական ապահովության առարկա։

Արտաքին հղումներ խմբագրել