Էկոլոգիական աղետ, կենդանի օրգանիզմների ոչնչացման պատճառով բնական համակարգերի անդառնալի փոփոխություն, բնության և հասարակության միջև հանկարծակի կամ ժամանակի ընթացքում առաջացող կտրուկ փոփոխություն, որն առաջացնում է բնական և սոցիալական համակարգերի անկայունություն կամ կայունությանը սպառնացող իրավիճակներ։ Աղետալի իրավիճակներ կարող են առաջանալ բնական (երկրաշարժեր և այլն) և տեխնածին (էներգետիկ և այլն) պայթյունանման աղետների հետևանքով կամ երկարատև էկոլոգիական ճգնաժամի ձևով (շրջակա միջավայրի աղտոտում և բնական ներուժի քայքայում)։ Տարբերում են տեղային (ընդգրկում են առանձին տեղամասեր), տարածաշրջանային (մեծ տարածքներ) և խոշորամասշտաբ (ամբողջ մայրցամաքներ կամ երկրագունդը) էկոլոգիական աղետներ։

Էկոլոգիական աղետ է նաև բնական անկանոնությունը, որը հաճախ առաջանում է բնության վրա մարդահարույց գործոնների ազդեցությամբ և զանգվածաբար ոչնչացնում բույսերն ու կենդանիները, պատճառում տնտեսական և մարդկային զգալի կորուստներ։ Օրինակ՝ հրաբխային ժայթքումները, երաշտները, երկրաշարժերը, արդյունաբերական ձեռնարկությունների (քիմիական գործարաններ, ատոմակայաններ) կամ տեխնիկական սարքերի վթարները հանգեցնում են շրջակա միջավայրի աղտոտման, տնտեսական վնասի, կենդանի օրգանիզմների, երբեմն էլ մարդկանց մահացության։

Դասակարգում խմբագրել

Աղետները կարող է լինել լոկալ և գլոբալ.

  • լոկալ էկոլոգիական աղետը բերում է մեկ կամ ավելի տեղային էկոհամակարգերի ոչնչացման
  • գլոբալ էկոլագիական աղետը հիպոթետիկ իրադարձություն է, որը հնարավոր է էկոլոգիական համակարգերի, կենսոլորտի վրա արտաքին կամ ներքին ազդեցությունների կամ ազդեցությունների հաջորդականության թույլատրելի մակարդակի գերազանցման դեպքում (օրինակ` միջուկային ձմեռ

Խոշոր էկոլոգիական աղետների օրինակներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։