Էկզոսֆերա (հին հունարեն՝ ἐξω - «արտաքին», «դրսի» և σφαῖρα - «գունդ», «սֆերա» բառերից), կամ էքսոսֆերա, ցրման ոլորտ, մթնոլորտի արտաքին, առավել նոսր շերտ։

ՋոմոլունգմաՏրոպոսֆերաՍտրատոսֆերաՕդերևութաբանական զոնդԵրկնաքարՄեզոսֆերաԿարմանի գիծԲևեռափայլՋերմոլորտԷկզոսֆերա
Մթնոլորտի ուղղահայաց կառուցվածքը

Սկսվում է 600 - 800 կմ բարձրություններից, վերին սահմանը գտնվում է երկրի մակերևույթից մի քանի հազար կմ բարձրության վրա և համընկնում է միջմոլորակային տարածությունների հետ։ Էկզոսֆերայի «օդի» զանգվածը կազմում է մթնոլորտի զանգվածի 10−10 մասը։ Ստորին և միջին մասերը հիմնականում կազմված են թթվածնի և ազոտի ատոմներից։ Ըստ բարձրության մեծանում է ջրածնի ու հելիումի հարաբերական քանակը, և դանդաղ աճում ջերմաստիճանը, որը հասնում է 1500 - 2000 Կելվինի։ Բարձր ջերմաստիճանի և խիստ նոսրության հետևանքով մասնիկների շարժման արագությունը հասնում է տիեզերական երկրորդ արագության, և տեղի է ունենում առավել թեթև մասնիկների ցրում դեպի միջմոլորակային տարածություններ։

Էկզոսֆերայում կատարվող ֆիզիկական երևույթների վրա ազդում են Երկրի մագնիսական դաշտը և Արեգակի ինտենսիվությունը։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 100