Էլ Մինիա, Եգիպտոսի Մինիա մուխաֆազայի վարչական կենտրոնը։ Կան բրդյա, բամբակյա, սննդի արդյունաբերություններ։ Գործում է երկաթուղային կայարան Կահիրե-Ասուան ճյուղում։

Բնակավայր
Էլ Մինիա
Զինանշան

ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԲԾՄ49±1 մետր
Բնակչություն236 043 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1]
Ժամային գոտիUTC+2
Փոստային դասիչ61111
Էլ Մինիա (Եգիպտոս)##
Էլ Մինիա (Եգիպտոս)

Բնակչությունը կազմում է 235 733 բնակիչ 2005 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով։ Քաղաքի անունը գալիս է հին եգիպտական փոքր Հուֆա անունից[փա՞ստ]: Ղպտիերեն լեզվով քաղաքը կոչվում էր Տմունե կամ Տմոնե, ինչը նշանակում է «բնակության վայր», քանի որ Մինիայից 20 կմ հեռավորության վրա՝ Նեղոսի արևելյան ափին, գտնվում է վանք, որը կառուցվել է Սուրբ Աստվածածին անունով։ Վանքում հատուկ տեղ է գրավում այն տաճարը, որը կառուցվել է 328 թվականին Ելենա կայսրուհու կողմից այն քարանձավում, որտեղ, ըստ լեգենդի, ապաստան է գտել Սուրբ ընտանիքը Եգիպտոս փախչելու ժամանակ։ Էլ Մինիայում հայտնաբերվել է Հուդայի ավետարանի ղպտիերեն տեքստը՝ Չակոսի օրենսգրքի կազմում։ Քաղաքում կա համալսարան։ Էլ-Մինյան կառուցված է այնպես, որ նրա փողոցների մեծ մասը հատվում են ուղիղ անկյան տակ։ Քաղաքում բազմաթիվ հին գաղութային առանձնատներ են մնացել, որոնք իտալացի ճարտարապետները կառուցել են տեղի բամբակյա մագնատների համար։

Վերին Եգիպտոսի Մարգարիտ խմբագրել

Մինիան գտնվում է Նեղոսի արևմտյան ափին։ Տեղի բնակիչներն այն անվանում են «Վերին Եգիպտոսի Մարգարիտ» ( արաբ․՝ عروس الصعيد Մասրի عروسة الصعيد‎‎, բառացի՝ հարսնացու կամ Վերին Եգիպտոսի ջրահարս)։ Քաղաքը զբաղեցնում է ռազմավարական դիրք միջին Եգիպտոսում՝ հարավի և հյուսիսի միջև։ Անունը կարող է առնչվել հայտնի հին եգիպտական ավանդույթին կամ զոհաբերական ծեսին, երբ կնոջ արձանիկը գցվել է Նեղոսի ջրերի մեջ որպես զոհաբերություն, որպեսի լինի գետի վաղ և բարձր վարարում։

Խոշոր հնագիտական գտածոներ խմբագրել

2018 թվականի փետրվարին հայտնաբերվել է 2,5 հազար տարվա քրմական դամբարանադաշտ։ Գերեզմանները պատկանում են քրմերի ու պաշտոնյաների։ Սարկոֆագներում եղել են բազմաթիվ թանկարժեք իրեր, այդ թվում՝ զարդեր և հազարավոր արձանիկներ[2][3]։ 2019 թվականի փետրվարին պեղվել է դամբարանադաշտ (փարավոնների արքայատոհմի ուշ շրջան, Պտղոմեոսի օրոք (մ.թ.ա. IV-I դարերում), Էլ Մինիա նահանգում՝ Թունա էլ Գաբալի շրջանում։ Մոտ 10 մետր խորությամբ գետնի տակ հայտնաբերվել են տարբեր սեռի, տարիքի և սոցիալական պատկանելության մումիաներով սարկոֆագներ։ 40 մումիաներից տասը երեխաների են[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.citypopulation.de/Egypt-Cities.html
  2. В Египте нашли усыпальницу жрецов с 40 саркофагами
  3. «الاعلان عن كشف اثري جديد بتونا الجبل بمحافظة المنيا». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  4. В Египте обнаружен некрополь эллинистического периода с десятками мумий

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Մինիա» հոդվածին։