Էլ Մանսուրա
Էլ Մանսուրա (արաբ․՝ المنصورة), քաղաք Եգիպտոսում։ Գտնվում է Նեղոսի դելտայի արևելյան մասում՝ Կահիրեյից մոտ 120 կմ դեպի հյուսիս-արևելք։ Դակահլիա նահանգապետության վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 450 000 մարդ։ Նեղոս գետի հակառակ ափին գտնվում է Տալխա քաղաքը, որի հետ կազմում են մետրոպոլիա։ Էլ Մանսուրան վարչականորեն բաժանվում է երկու խոշոր շրջանի՝ Արևելյան Մանսուր և Արևմտյան Մանսուր։
Քաղաք | |||
---|---|---|---|
Էլ Մանսուրա | |||
արաբ․՝ المنصورة | |||
| |||
Երկիր | Եգիպտոս | ||
Հիմնադրված է | 1219 թ. | ||
Առաջին հիշատակում | 1219 | ||
Մակերես | 371 կմ² | ||
ԲԾՄ | 15±1[1] մ | ||
Բնակչություն | 450 000 մարդ (2008) | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Պաշտոնական կայք | dakahliya.gov.eg | ||
| |||
Ստուգաբանություն խմբագրել
Արաբերեն Մանսուրա նշանակում է «հաղթող կին»։ Քաղաքը այսպես է կոչվել ի պատիվ Մանսուրի ճակատամարտում եգիպտացիների տարած հաղթանակի ընդդեմ Լյուդովիկոս IX-ի խաչակրաց յոթերորդ արշավանքի ժամանակ։
Պատմություն խմբագրել
Էլ Մանսուրա քաղաքը հիմնադրվել է 1219 թվականին Սալահ ալ-Դինի եղբոր՝ Աբուբաքր Մալիք Ալ-Ադիլ I-ի կողմից, որ այյուբյանների դինաստիայից էր։
1887 թվականին կազմվել է քաղաքի առաջին քարտեզը։
1914-1918 թվականներին քաղաքում ապաստան են գտել լիբանանյան ազգային հերոս Ամին Բաշիր Ժմայելը[2], նրա եղբայրը և որդին՝ Պերը[3]։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից և երիտթուրքերի անկումից հետո նրանք վերադարձել են Լիբանան։
1973 թվականի հոկտեմբերին չորրորդ Արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Էլ Մանսուրայում տեղի է ունեցել խոշոր օդային ճակատամարտ։ 160 իսրայելական ինքնաթիռներ գրոհել են Եգիպտոսի օդային բազայի վրա, բայց գրավվել են եգիպտական ավիացիայի կողմից։
Տնտեսություն խմբագրել
Էլ Մանսուրա քաղաքի տնտեսությունը հիմնված է առևտրի, գյուղատնտեսության, իսկ վերջերս նաև բնական գազի վրա։
Տեսարժան վայրեր խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.geonames.org/360761/
- ↑ Հայտնի է որպես «Աբու Ալի»։
- ↑ «Քաթայիբ» կուսակցության ապագա հիմնադիրը։
- ↑ «Официальный сайт Университета Эль-Мансуры». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Стадион Эль-Мансуры». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Մանսուրա» հոդվածին։ |