Էլսիու Ալվարեշ
Էլսիու Ալվարեշ (պորտ.՝ Élcio Álvares, օգոստոսի 28, 1932, Ubá, Մինաս Ժերաիս, Բրազիլիա - դեկտեմբերի 9, 2016[1], Վիտորիա, Բրազիլիա), բրազիլացի իրավաբան, լրագրող, պետական գործիչ, Էսպիրիտու Սանտու նահանգի նահանգապետ (1975-1979)[2], դաշնային տեղակալ և սենատոր (համապատասխանաբար 1971-1975 և 1991-1998)[2], արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարար ( 1994-1995)[3], Բրազիլիայի պաշտպանության նախարար (1999-2000)։
Էլսիու Ալվարեշ պորտ.՝ Élcio Álvares | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1932 |
Ծննդավայր | Ubá, Մինաս Ժերաիս, Բրազիլիա |
Մահացել է | դեկտեմբերի 9, 2016[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Վիտորիա, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Կրոն | ավետարանչականություն |
Կրթություն | Federal University of Espírito Santo? |
Գիտական աստիճան | իրավունքի բակալավր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և իրավաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Բրազիլիայի Դաշնային Սենատի անդամ և federal deputy of Espírito Santo? |
Կուսակցություն | Democratic Social Party?, National Renewal Alliance Party? և Democrats? |
Պարգևներ և մրցանակներ | |
Élcio Álvares Վիքիպահեստում |
Կենսագրություն և կարիերա խմբագրել
Ծնվել է մեխանիկի ընտանիքում։ 1937 թվականին իր ծնողների հետ տեղափոխվել է Էսպիրիտու Սանտու նահանգի Վիտորիա համայնք։
1955 թվականին ավարտել է Էսպիրիտու Սանտուի Դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան[2]։
Ուսման ընթացքում, 1953 թվականի մայիսին ամուսնացել է Իրեն Ռոզինդո դա Սիլվայի հետ։ Ավելի ուշ ամուսիններն ունեցել են երկու երեխա՝ Ալեքսանդր Ռոսինդու Ալվարեսը և Էլսիու Ալվարեսը կրտսերը։
1966 թվականին առաջին անգամ Էսպիրիտու Սանտու նահանգից մասնակցել է Դաշնային օրենսդիր ժողովի ներկայացուցիչների պալատի ընտրություններին՝ ներկայացնելով ռազմական բռնապետության իշխող կուսակցությունը՝ Ազգային վերածննդի դաշինքը, սակայն դրանք կորցրել է, բայց նշանակվել է պատգամավոր։ 1970 թվականին կրկին սկսել է նախընտրական քարոզարշավը, սակայն մինչ ընտրությունների արդյունքների ամփոփումը, նրան կոչ են արել զբաղեցնել փոխնախագահի պաշտոնը՝ կապված Անդրադեի ինքնասպանության հետ։ Մի քանի օրից ընտրությունների արդյունքները նաև ցույց են տվել, որ նա ստացել է ձայների մեծամասնությունը իր ընտրատարածքում, ինչը նրան ապահովել է 1971-1974 թվականների գումարման պատգամավորական մանդատը[2][4]։
1974 թվականի հունիսին Բրազիլիայի նորընտիր նախագահ Էռնեստա Հայզելը նրան նշանակել է Էսպիրիտու Սանտու նահանգի նահանգապետ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1979 թվականի մարտը[2][4]։
Երկու կադենցիաների ընթացքում (1991—1994 և 1995—1999) եղել է Էսպիրիտու Սանտուի դաշնային սենատոր (1991—1994, 1995—1999)[2]։
1994-1995 թվականներին եղել է Իտամար Ֆրանկուի կառավարության արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարար։
1999 թվականին նախագահ Ֆերնանդու Կորդոզուն հիմնադրել է Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը։ Պաշտոնի մյուս թեկնածուներից հրաժարվելուց հետո, դարձել է Բրազիլիայի պաշտպանության առաջին նախարարը (1999-2000)[4]։ Նրա նշանակումը որպես «կողմնակի անձ» փոքր պետությունից և առանց զգալի քաղաքական կշռի, հանդիպել է քննադատությունների, մեղադրվել է կոռուպցիայի և հովանավորչության մեջ, ինչպես նաև Էսպիրիտու Սանտու նահանգում կազմակերպված հանցավորության հետ կապ ունենալու մեջ։ 2000 թվականի հունվարին թոշակի է անցել և նախարարի պաշտոնում նշանակվել է Գերալդ Մագելան[5][6]։
2006-2014 թվականներին եղել է Էսպիրիտու Սանտու նահանգի տարածաշրջանային օրենսդիր մարմինների պատգամավոր[4]։
2015 թվականի փետրվարի 23-ից զբաղեցրել է Banestes Seguros ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենի / նախագահի պաշտոնը[4]։
Թաղված է Jardim da Paz գերեզմատանը[7]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://historygreatest.com/elcio-alvares-brazilian-politician-died-at-84
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Elcio Alvares - ES (Fora de Exercício)» (պորտուգալերեն). Senado Federal. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Galeria de Ministros» (պորտուգալերեն). Ministério da Indústria, Comércio Exterior e Serviços. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Letícia Gonçalves (2016 թ․ օգոստոսի 27). «Ex-deputado Élcio Álvares é internado em hospital de Vitória» (պորտուգալերեն). Globo-G1 / Espírito Santo, со ссылкой на A Gazeta. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Celso Castro The Military and Politics in Brazil, 1964—2000 // Political Armies: The Military and Nation Building in the Age of Democracy / Ed. by Kees Koonings, Dirk Kruijt. — Zed Books, 2002. — P. 104. — ISBN 9781856499804
- ↑ Luís Alexandre Fuccille Globalization and the Reconfiguration of the Brazilian Defense Sector // Brazillian defence policies: current trends and regional implications / Ed. by Joám Evans Pims. — 2009. — P. 107. — ISBN 9780956347800
- ↑ Eliana Gorriti (2016 թ․ դեկտեմբերի 10). «Corpo de ex-governador Elcio Alvares é velado na Ales» (պորտուգալերեն). Globo-G1 / Espírito Santo, со ссылкой на TV Gazeta. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Jornalista diz que Élcio Alvares mentiu ao afirmar que não perseguiu Miriam Leitão» (պորտուգալերեն). Século Diário. 2014 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.