Էլոիզ (անգլ.՝ Eloise), մանկական գրքերի շարք, որ ստեղծվել է 1950-ական թվականներին ամերիկացի գրող Քեյ Թոմփսոնի կողմից և նկարազարդվել Հիլարի Նայթի կողմից։ Առաջին գիրքը հրատարակվել է 1955 թվականին։ Էլոիզը վեցմայա աղջիկ է, որն իր դայակի, Վիննի մաստիֆի և Սքիփերդի կրիայի հետ ապրում է Նյու Յորքում՝ «Պլազա» հյուրանոցում։ Էլոիզի կերպարի նախատիպը եղել է Քեյ Թոմփսոնի սանիկը՝ Լայզա Մինելլին, ինչպես նաև հենց հեղինակը[1]։ Էլոիզի վիզուալ կերպարի ստեղծման ժամանակ նկարազարդողն օգտագործել է մոր՝ Քեթրին Ստյորջես Նայթի նկարը, որն արվել է 1930-ական թվականներին[2]։

Էլոիզ
անգլ.՝ Eloise
Տեսակգրքերի շարք
ՀեղինակՔեյ Թոմփսոն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներEloise? և Nanny?
ՆկարազարդողHilary Knight?
ՀրատարակչությունSimon & Schuster
Հրատարակվել է1955

Գրքեր խմբագրել

  • Էլոիզ (Eloise, 1955),
  • Էլոիզը Փարիզում (Eloise in Paris, 1957),
  • Էլոիզը Սուրբ ծննդին (Eloise at Christmastime, 1958),
  • Էլոիզը Մոսկվայում (Eloise in Moscow, 1959),
  • Էլոիզը լոգանք է ընդունում (Eloise Takes a Bawth, 2002), հրատարակվել է հետմահու[3]։

Ժամանակակից հեղինակների կողմից ստեղծվել են Էլոիզի մասին գրքի բազմաթիվ շարունակություններ։

Էկրանավորումներ խմբագրել

2003 թվականին Walt Disney Television ընկերության կողմից առաջին երկու գրքերի հիման վրա նկարահանվել են երկու ֆիլմեր՝ «Էլոիզը Պլազայում» (անգլ.՝ Eloise at the Plaza) և «Էլոիզը Սուրբ ծննդին» (անգլ.՝ Eloise at Christmastime)։ Էլոիզի դերը կատարել է Սոֆյա Վասիլևան, իսկ դայակին մարմնավորել է Ջուլի Էնդրյուսը։ 2006 թվականին թողարկվել է Էլոիզի մասին գրքերի հիման վրա նկարահանված մուլտսերիալ։ Ռեժիսոր Չարլզ Շայերը, որը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ալֆի» և «Հարսի հայրը», սկսել է նկարահանել «Էլոիզը Փարիզում» ֆիլմը համանուն գրքի հիման վրա։ Կինոնկարում, որը գտնվում է արտադրության փուլում, գլխավոր դերը պետք է կատարի Ջորդանա Բիթին, իսկ դայակի դերը՝ Ումա Թուրմանը։ 2012 թվականին հայտարարվել է, որ Ումա Թուրմանը հայց է ներկայացրել ընդդեմ արտադրող ընկերության՝ պահանջելով փոխհատուցում 6 մլն ֆունտ ստեռլինգի չափով[4]։ Պարզ չէ, թե արդյոք Ջորդանա Բիթին մնում է նախագծում, սակայն դա քիչ հավանական է, եթե հաշվի առնվի նրա տարիքը[5]։ 2009 թվականի փետրվարին հայտարարվել է, որ «Էլոիզն Աֆրիկայում» անիմացիոն ֆիլմը թողարկվելու է միանգամից DVD-ով[6]։

Հեռուստատարբերակներ խմբագրել

  • Թատրոն 90, «Էլոիզ» (1956)
  • Էլոիզ։ Անիմացիոն սերիալ (անգլ.՝ Eloise: The Animated Series, 2006)

Ֆիլմեր խմբագրել

  • Էլոիզը Պլազայում (անգլ.՝ Eloise at the Plaza, 2003)
  • Էլոիզը Սուրբ ծննդին (անգլ.՝ Eloise at Christmastime, 2003)
  • Էլոիզը Փարիզում
  • Էլոիզն Աֆրիկայում (չեղարկված)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Benfer, Amy (1999 թ․ հունիսի 1). «Will the real Eloise please stand up?» (անգլերեն). Salon.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  2. «Hilary Knight» (անգլերեն). Barnes & Noble. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  3. Won Tesoriero, Heather (2002 թ․ հոկտեմբերի 9). «Welcome Back, Eloise» (անգլերեն). Time. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  4. «Uma: I want £6m for film that never was» (անգլերեն). Daily Mail Online — «Я хочу 6 млн фунтов за фильм который никогда не выйдет». 2010 թ․ հունվարի 22. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին. {{cite web}}: no-break space character in |description= at position 10 (օգնություն)
  5. Diana Lodderhose (2010 թ․ օգոստոսի 6). «Uma Thurman agrees to 'Eloise' deal» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  6. Tom McLean (2009 թ․ փետրվարի 10). «Eloise in Africa Feature Coming to DVD». Animation Magazine. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել