Էլլի Բերթրամ
Էլլի Բերթրամ (անգլ.՝ Allie Bertram, հունիսի 23, 1989[1], Կալգարի, Ալբերտա, Կանադա[1]), կանադացի դերասանուհի և պարուհի, հայտնի է «Ռադիո ապստամբություն» ֆիլմում Քիմի և «Մակո։ Գաղտնիքների կղզի» հեռուստասերիալում մարմնավորած Միմմի դերերով։
Էլլի Բերթրամ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1989[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Կալգարի, Ալբերտա, Կանադա[1] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Կենսագրություն խմբագրել
Էլլի Բերթրամը ծնվել է 1989 թվականին Կալգարիայում, որտեղ ավարտել է մարզիկների համար նախատեսված դպրոցը։ Էլլին սովորել է նաև Միջազգային բալետի դպրոցում, որտեղ հաղթել է «Solo Seal 2007» մրցանակը։ Նա Միջազգային «Genee» բալետի մրցույթի ժամանակ նվաճել է բրոնզե մեդալ։ Սահմանային դպրոցում սովորելու տարիներին Էլլին հնարավորություն է ունեցել բարձրանալ Աֆրիկայի Կիլիմանջարո լեռը։ Էլլին, լեռան գագաթը հասնելուն պես, հագել է պուանտները և ցուցադրել բալետային տարբեր դիրքեր։ Կալգարիայում Էլլին մասնակցել է «So You Think You Can Dance Canada» պարային շոուին, որտեղ զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիզոնականը։ 2010 թվականի սեպտեմբերին Էլլի Բերթրամը Կալգարիյաից տեղափոխվում է Վանկուվեր, որպեսզի իրականացնի նոր հնարավորություններ որպես պարուհի և դերասանուհի։
Անձնական կյանք խմբագրել
2017 թվականից ամուսնացած է կանադացի հոկեյիստ Էնդրյու Կոգլիանոյի հետ, ում հետ մինչ ամուսնանալը հանդիպել է 7 տարի[2][3]։ Զույգն ունի մեկ աղջիկ՝ Լոթի Ֆիլոմինա Կոգլիանո (ծնվել է 2019 թվականի փետրվարի 17-ին)[4]։
Ֆիլմագրություն խմբագրել
Թվական | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2009 | Ս | Լինելով Էրիկան | Being Erica | Cabin Girl #4 |
2010 | Ս | Գերբնական | Supernatural | Աղջիկը մեքենայում |
2010 | Ս | Սմոլվիլիայի գաղտնիքները | Smallville | Զոե |
2011 | Ֆ | Արգելված հնարք | Sucker Punch | Պարուհի |
2012 | Ս | Ռ. Լ. Սթեյն. Տեսիլքների ժամանակը | R.L. Stine's The Haunting Hour | Լունա |
2012 | Հ/Ֆ | «Հղիության» նախագիծ | The Pregnancy Project | Քիմմի |
2012 | Ս | Միստեր Դ | Mr. D | Էլլի |
2012 | Հ/Ֆ | Ռադիո ապստամբություն | Radio Rebel | Քիմ |
2012 | Ֆ | Կրկնօրինակներ | In Their Skin | Բրիջիթ |
2012 | Հ/Ֆ | Holiday Spin | Պիա | |
2012 | Ս | Դեմք | Fringe | Փիքսի |
2013 | Ս | Դրդապատժառ | Motive | Քրիստալ |
2013 | Ֆ | Leap 4 Your Life | Հիլարի | |
2013-2014 | Ս | Պայծառատես | Psych | Հելեն |
2015-2016 | Ս | Մակո կղզու գաղտնիքները | Mako Mermaids | Միմմի |
2015 | Mother of All Lies | Քորին |
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլի Բերթրամ» հոդվածին։ |