Էլլիի մասին (պարս.՝ درباره الی), իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի գեղարվեստական ֆիլմը, որն էկրաններին է հայտնվել 2009 թվականին։ Ֆիլմը դարձել է Բեռլինի 59-րդ կինոփառատոնի մրցանակակիր։ «Արծաթե արջուկ»` լավագույն ռեժիսուրայի համար մրցանակն ստացել է ֆիլմի ռեժիսոր Ասղար Ֆարհադին։ Ֆիլմը նաև հավակնել է Օսկար մրցանակի` Լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում, սակայն չի ընդգրկվել եզրափակիչ անցած 5 ֆիլմերի ցանկում[12]։ Այս ֆիլմը նաև վերջին իրանական ֆիլմն է դարձել Գոլշիֆթե Ֆարահանիի համար այն բանից հետո, երբ նրան արգելել են նկարահանվել Իրանում` հոլիվուդյան «Մահվան մարմինները» ֆիլմի պրեմիերային առանց հիջաբի կարմիր գորգին հայտնելու պատճառով[13]։

Էլլիի մասին
պարս.՝ درباره الی և պարս.՝ Darbâreye Elly
Երկիր Իրան
Ժանրդրամա[1][2][3][…]
Թվականփետրվարի 7, 2009[4], սեպտեմբերի 22, 2017 և հունվարի 6, 2011[5]
Լեզուպարսկերեն և գերմաներեն[4]
ՌեժիսորԱսղար Ֆարհադի[2][3][6][…]
ՊրոդյուսերԱսղար Ֆարհադի
Սցենարի հեղինակԱսղար Ֆարհադի
ԴերակատարներԳոլշիֆթե Ֆարահանի[3][6][7][…], Թարանե Ալիդուստի[6][7][8], Շահաբ Հոսեյնի[6][7][8], Մանի Հաղիղի[7][8], Մերիլա Զարեյ[7], Փեյման Մոադի[7], Ահմադ Մեհրանֆար[7], Ռանա Ազադիվար[7], Սաբեր Աբար[7], Q20110374?[7][9] և Հուսեյն Ռահմանի Մանեշ[10][11]
ՕպերատորՀոսեյն Ջաֆարյան
ՄոնտաժՀայդե Սաֆիյարի
Պատմվածքի վայրԿասպից ծով
Տևողություն119 րոպե

Սյուժե խմբագրել

Իրանցի ընկերները եռօրյա հանգստի են մեկնում Կասպից ծովի ափ։ Նրանք բոլորը իրավաբանության ֆակուլտետի նախկին համակուրսեցիներ են, երեք ամուսնական զույգ` մանկահասակ երեխաների հետ։ Ճանապարհորդության նախաձեռնողը` Սեպիդեն, իր հետ վերցնում է իր դստեր դաստիարակչուհուն` Էլլիին, որպեսզի ծանոթացնի նրան Գերմանիայից վերադարձած Ահմադի հետ։

Նրանք բոլորը հասնում են Սեպիդեի կողմից վարձած տան մոտ, սակայն չեն կարող այնտեղ մնալ, քանի որ անսպասելիորեն վերադարձել է տանտերը։ Նրանց մի լքված տուն են առաջարկում ծովի ափին, որին, ի վերջո, ընկերները համաձայնում են։ Այնտեղ բջջային կապ չկա, այդ պատճաով զանգել կատարելու համար նրանք ստիպված են վերադառնալ տանտիրուհու մոտ։

Էլլիին ճնշում են ընկերների ակնարկները, սակայն ի վերջո նա սկսում է համակրանք զգալ Ահմեդի հանդեպ։ Էլլիին անսպասելիորեն անհետանում է դժբախտ պատահարի ժամանակ, երբ երեխաներից մեկը քիչ էր մնում խեղդվեր։ Ընկերները չգիտեն` արդյո՞ք նա խեղդվել է, թե հեռացել է` առանց նախազգուշացնելու։

Դերերում խմբագրել

Քննադատություն խմբագրել

Իրանցի ռեժիսորը պիկնիկի ժամանակ մահացած աղջկա մասին իր պատմությունը նկարահանել է այն մասին, թե ինչ է լինում դրանից հետո ոչ թե ընդունված կերպ, այլ` եվրոպական դաժան ձևով, սակայն դեպի Արևմուտք իրենց ճանապարհին ֆիլմի հեղինակները մնացել են կես ճանապարհին` կորցնելով ազգային յուրահատկությունը, սակայն ամբողջապես չյուրացնելով ուրիշի ողբերգությանը հատուկ հոգեբանական ողջ նրբությունն ու խորքը[14]։ Նինա Ցիրկուն, «Կինոարվեստ»

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

  • 2009` «Արծաթե արջուկ»` լավագույն ռեժիսուրայի համար (Ասղար Ֆարհադի), Բեռլինի 59-րդ կինոփառատոն
  • 2009` Տրայբեկի մրցանակ` լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում
  • 2009` Բրիսբենյան կինոփառատոնի մրցանակ
  • 2009` Կերալի միջազգային կինոփառատոնի մրցանակ` ամենահայտնի ֆիլմ անվանակարգում
  • 2009` «Բյուրեղապակյա սիմուրգ» մրցանակ, Իրանի Ֆաջր կինոփառատոն, լավագույն ռեժիսոր (Ասղար Ֆարհադի), լավագույն դերասան (Շահաբ Հոսսեյնի)
  • 2009` ներկայացրել է Իրանը Օսկարի 82-րդ մրցանակաբաշխության ժամանակ` հավակնելով Լավագույն օտարալեզու ֆիլմի համար մրցանակին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.filmin.es/pelicula/a-proposito-de-elly
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1360860/
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/es/film964449.html
  4. 4,0 4,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. http://www.kinokalender.com/film7940_elly.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/co-wiesz-o-elly
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 http://www.imdb.com/title/tt1360860/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=142560.html
  9. https://sekans.com/en/crews/profile/epdRYXWq/%D9%85%D8%AD%D9%85%D8%AF-%D8%AA%DB%8C%D8%B1%DA%AF%D8%B1
  10. https://www.imdb.com/title/tt1360860/fullcredits
  11. https://www.omdb.org/en/us/movie/21303-darbarehye-elly/cast
  12. Simon, Alissa (2009 թ․ փետրվարի 7). «Review: 'About Elly'». Variety. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. Brady, Tara (2012 թ․ սեպտեմբերի 14). «About Elly». The Irish Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  14. Берлин‒2009. Режим экономии

Արտաքին հղումներ խմբագրել