“Շանթ” ընկերությունը իր գործունեությունը սկսել է 1995 թ.-ից։ Հիմնադիրն է “Շանթ” պաղպաղակի հեղինակ, ինչպես նաև “Շանթ” ապրանքանիշի հեղինակային իրավունքով սեփականատեր Վարշամ (Յուրա) Արամի Ղարիբյանը։ Իր գործունեության հիմնական առանցք ընդունելով “Լավագույն Որակ՝ Մատչելի Գներ” նշանաբանը՝ կարճ ժամանակահատվածում ընկերությանը հաջողվել է դառնալ պաղպաղակի շուկայի առաջատարը[փա՞ստ] Հայաստանում։ “Շանթ” ընկերությունը հայտնի է նաև հրուշակեղենի շուրջ 150 արտադրատեսականիներով։ Բնական, անարատ հումք, բարձրակարգ տեխնոլոգիաներ և իտալական սարքավորումներ, արդյունքում բարձրորակ, միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք։ “Շանթ” պաղպաղակի և հրուշակների արտադրատեսականին արտահանվել է Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ, ընդ որում բարձր գնահատականի որակավորում է ստացել Միացյալ Նահանգների FDA գործակալության կողմից։

“Էլիտ Շանթ” ընկերության արտադրությունը բաժանված է 6 հիմնական ճյուղերի՝

  • Պաղպաղակ
  • Ալրային հրուշակեղեն
  • Շաքարային հրուշակեղեն
  • Խմորեղեն
  • Հաց, հացամթերք
  • Խմելու ջրերի և լիմոնադի արտադրություն։

Արտադրությունները գործում են Երևան քաղաքի Ազատ Վշտունի 73 հասցեում։ Արտադրությունների համար անհրաժեշտ հումքերը ձեռք են բերվում տեղական արտադրողներից, ինչպես նաև արտերկրից։ Հիմնականում օգտագործվում են բնական հումքեր՝ անարատ տեղական կաթ։ Արտադրությունը իրականացվում է ինչպես ավանդական, այնպես էլ եվրոպական ժամանակակից տեխնոլոգիաներով։ Սարքավորումները հիմնականում եվրոպական են՝ իտալական, գերմանական և այլն։ “Էլիտ Շանթ” ընկերությունը համալրված է արհեստավարժ մասնագետներով։ 2009 թ.-ին “Էլիտ Շանթ” ընկերությունը կազմակերպել է “Բյուրական” աղբյուրի ջրի արտադրություն։ Ներկայումս արտադրվում են շշալցված բնական և գազավորված աղբյուրի ջրեր։ “Բյուրական” աղբյուրի ջուրը շշալցվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։