Էլիոթ Պաոլինա Սամներ (անգլ.՝ Eliot Paulina Sumner, հուլիսի 30, 1990(1990-07-30)[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա[1]), անգլիացի երաժիշտ, կիթառահար և պրոդյուսեր։ Նրա դեբյուտային ալբոմը՝ The Constant-ը (2010) թողարկվել է «I Blame Coco» բենդի անվան տակ, իսկ նրա սոլո աշխատանքները թողարկվել են իր անվան ներքո։

Էլիոթ Սամներ
Նաև հայտնի է որպեսCoco Summer և I Blame Coco
Ծնվել էհուլիսի 30, 1990(1990-07-30)[1] (33 տարեկան)
Պիզա, Տոսկանա, Իտալիա[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերնոր ալիք
Մասնագիտություներգիչ, դերասան, կիթառահար, կինոդերասան և երաժիշտ
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլIsland Records
ԿրթությունԲրայանսթոն դպրոց և Fine Arts College?
Կայքeliotsumner.com
 Eliot Sumner Վիքիպահեստում

Նա երաժիշտ Սթինգի և դերասանուհի Թրուդի Սթայլերի դուստրն է։

Կարիերա խմբագրել

I Blame Coco խմբագրել

Սամները սկսել է երգեր գրել 15 տարեկանում[2]։ 17 տարեկանում նա արդեն պայմանագիր էր կնքել «Island Records» ընկերության հետ[3][4] :

Սամներն իր դեբյուտային «The Constant (2010)» ալբոմի վրա աշխատել է վեց ամիս պրոդյուսեր Քլաս Ահլունդի հետ։ Էմլին Մայիարդի և Ալ Շաքսի հետ համատեղ նրանք հանդես էին գալիս «I Blame Coco» խմբի ներքո։ Ալբոմն ներառում էր փոփի էլեմետներ, էլեկտրոնային և փանկ ելևէջներ։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Caesar»-ը, ձայնագրվել է շվեդ փոփ երգիչ Ռոբինի հետ համատեղ։ Հաջորդ սինգլը՝ «Self Machine»-ը թողարկվել է 2010 թվականի հուլիսին[5][6]։

Ըստ Սամների մենեջեր Քրիստիան Ուոլբերգի՝ Ահլունդը մեծ ցանկություն ուներ աշխատելու Սամների հետ, քանի որ նրա մեջ տեսնում էր «փանկ ռոքերի»[7]։

Սոլո կարիերա խմբագրել

2014 թվականին Սամները հայտարարեց իր սոլո կարերայի սկիզբի մասին։ Ավելի ուշ այդ թվականին նա թողարկեց իր մինի ալբոմը, իսկ 2016 թվականին նա թողարկեց իր ամբողջական ալբոմը։

Սամները մասնակցություն է ունեցել տարբեր սինգլերի ձայնագրման գործընթացներում, ինչպես նաև կատարել է մի քանի քավր կատարումներ, ձայնագրել է սաունդթրեքեր տարբեր ֆիլմերի համար[8]։

Անձնական կյանք խմբագրել

Էլիոթ Սամները ամերիկացի երաժիշտ Սթինգի և դերասանուհի Թրուդի Սթայլերի աղջիկն է[9]։ Նա ծնվել է Իտալիայի Պիզա քաղաքում, երիտասարդ տարիներն անցկացրել է Անգլիայի Վիլշիր քաղաքում և սովորել է տեղի դպրոցում, իսկ ուսումը շարունակել է Լոնդոնի արվեստի քոլեջում[10]։

Նա ունի երկու եղբայր և մեկ քույր, նաև մեկ խորթ եղբայր և քույր։ Նրան ընտանիքում անվանել են «Կոկո» կեղծանվամբ։ Առաջին անգամ նա կիթառ նվեր է ստացել 4 տարեկանում, իսկ իր առաջին երգը գրել է 13 տարեկանում, առաջին ձայնագրությունը կատարել է 4 տարի անց։ Ձայնագրությունների և իր խմբի հետ կատարած շրջագայություններից հետո նա սկսել է ապրել միայնակ Անգլիայում, որտեղ սկսել է հետաքրքրվել էլեկտրոնային երաժշտությամբ։ Որոշ ժամանակ նա աշխատել է որպես դիջեյ տարբեր ակումբներում[11]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի նկարագրություն Peak chart positions
Բրիտանական ալբոմների հիթ-շքերթ Ավստրալիական ալբոմնեի հիթ-շքերթ
[12]
Բել

[13]
Բել

[14]
Ֆրա
[15]
Գերմ Լեհ
[16]
Շվեդ
[17]
The Constant
(որպես՝ I Blame Coco)
86 58 82 88 41 31 36 72
Information
  • Թողարկված՝ 22 հունվար 2016
  • Լեյբլ՝ Island
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
99

Սինգլեր խմբագրել

Սոլո կատարող խմբագրել

Անվանում Տարեթիվ ՀԻթ-շքերթներում զբաղեցրած հորիզոնականներ Ալբոմ
Անգլիա Բել
[13]
Բել
[14]
Գերմ
"Caesar" 2010 The Constant
"Selfmachine" 64 53 93 56
"Quicker" 91
"In Spirit Golden"
"Turn Your Back on Love" 2011
"Information" 2014 Information
"I Followed You Home"
"Dead Arms & Dead Legs" 2015
"After Dark"
"Firewood"
"Species"

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #142807192 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «About». I Blame Coco. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  3. McCormick, Neil (2010 թ․ փետրվարի 1). «Coco Sumner: 'Forget my dad! Hear my band'». The Daily Telegraph. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  4. Machell, Ben (2010 թ․ հունվարի 30). «Coco Sumner on Sting, shyness and singing». Times Online. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  5. Phares, Heather. «Eliot Sumner». AllMusic. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Forthcoming UK Singles». www.radio1.gr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  7. «Interview With Christian Wåhlberg». HitQuarters. 2011 թ․ մայիսի 2. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  8. «Sub Focus Ft. Coco 'Splash' (Official video) - Drum & Bass Arena :: Established 1996». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  9. «Coco Sumner: My dad Sting talked me into having life-saving brain scan». Now Magazine. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. «Coco Sumner – Every little thing Sting's daughter does is magic». The Independent. 2010 թ․ ապրիլի 30. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  11. Goodman, Lizzy (2016 թ․ հունիսի 15). «How Sting's Daughter Sabotaged Her Music Career». New York magazine/The Cut (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  12. «Discographie Eliot Sumner». Austriancharts.at. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  13. 13,0 13,1 «Discografie Eliot Sumner». Ultratop.be. Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  14. 14,0 14,1 «Discografie Eliot Sumner». Ultratop.be. Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  15. «Discographie Eliot Sumner». Lescharts.com. Hung Medien. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  16. Peak position for The Constant:
    «OLiS - Official Retail Sales Chart :: sales for the period 02.11.2010 - 07.11.2010». OLiS. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  17. «Discography Eliot Sumner». Swisscharts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիոթ Սամներ» հոդվածին։