Էլիզաբեթ Օլսեն
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Էլիզաբեթ Չեյս Օլսեն,(անգլ.՝ Elizabeth Chase Olsen, փետրվարի 16, 1989[2][3][4], Շերման Օքս, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Նրա առաջխաղացումը տեղի ունեցավ 2011 թ.-ին, երբ նա նկարահանվեց թրիլլեր Մարթա,Մարսի,Մեյ,Մառլեն դրամայում, որի համար, ի թիվս այլ մրցանակների, արժանացավ <<Choice Movie Award for Best Actress>> և <<Independent Spirit Award for Best Female Lead>> մրցանակներին։ Դրանից հետո նա նկարահանվել է «Լուռ տունը» (2011), «Լիբերալ արվեստները» (2012), «Օլդբոյ» (2013), «Գոդզիլա» (2014), «Ես լույս եմ տեսել» (2015), «Wind River» (2017) և «Ingrid Goes West» (2017) ֆիլմերում։
Էլիզաբեթ Օլսեն անգլ.՝ Elizabeth Chase Olsen | |
---|---|
Էլիզաբեթ Օլսենը 2014 թվականին՝ Comic Con-ի ժամանակ | |
Հասակը | 168 սմ |
Ծնվել է | փետրվարի 16, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Շերման Օուքս, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Քեմփբել Հոլի դպրոց, Լոս Անջելեսի կատարողական արվեստների բարձրագույն դպրոց և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա[1] |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Ամերիկացի |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1993-այժմ |
Ընտրանի | Լուռ տունը Մարթա, Մերսի, Մեյ, Մառլեն Լիբերալ արվեստներ |
Օլսենի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Լուռ տունը», «Լիբերալ արվեստները», ինչպես նաև մեծ հաջողություն արձանագրած «Մարթա, Մարսի, Մեյ, Մառլեն» հոգեբանական թրիլլերը, որում կատարած դերակատարման համար դերասանուհին արժանացել է բազմաթիվ մրցանակների[5][6]։
Նա աշխարհին հայտնի է դարձել Marvel Cinematic Universe-ում՝ կերտելով Վանդա Մաքսիմոֆֆի` Ալ Վհուկի կերպարը։ Օլսենն իր դեբյուտը կատարել է Կապիտան Ամերիկա. Ձմռան զինվորը ֆիլմում։ Դրանից հետո շարունակելով կերտել Ալ Վհուկի դերը՝ նա նկարահանվել է Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը|Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը]], Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ, Վրիժառուները. Անվերջության պատերազմ, Վրիժառուները. Վերջնախաղ ֆիլմերում։
Կրթություն և վաղ տարիներ խմբագրել
Էլիզաբեթը ծնվել է Շերման Օակսում` Կալիֆոռնիա։ Անձնական մենեջեր` Ջարնեթ և հիպոթեկային բանկիր` Դեյվիդ Օլսենի կրտսեր դուստրն է։ Նա Մերի-Քեյթ և Էշլի Օլսենների կրտսեր քույրն է, ովքեր դեռ մանկուց ճանաչում էին ձեռք բերել ֆիլմերում և հեռուստահաղորդումներում նկարահանվելու շնորհիվ։ Էլիզաբեթն ունի նաև ավագ եղբայր` Թրենթ Օլսենը, և երկու խորթ կրտսեր քույր և եղբայր։ Նրա ծնողները բաժանվել են 1996 թվականին։ Օլսենների ընտանիքը ունի նորվեգական և անգլիական արմատներ։
Մանուկ հասակում նա հաճախել է բալետի և վոկալի դասերի։ Նրա դերասանական կարիերան սկսվել է մանկուց, երբ նա առաջին անգամ նկարահանվել է իր ավագ քույրերի ֆիլմում։ Մինչև 2011 թվականը նա փոքրիկ դերեր է կատարել` «Երջանիկ օրեր` Վայրի արևմուտքում» ֆիլմում, ինչպես նաև «Մերի-Քեյթի և Էշլիի արկածները» հեռուստաշոուում։ Երբ նա դեռ չորրորդ դասարանում էր, նա սկսեց հաճախել տարատեսակ ֆիլմերի լսումների։ Այնուհետև նա ընդունվել է` Campbell Hall դպրոց, որտեղ էլ սովորել է մինչև 12-րդ դասարան։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել և շարունակել է ուսումը` New York University Tisch School of the Arts-ում։ 2009 թվականին նա սովորել է`Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում։
Կարիերա խմբագրել
Նա իր դերասանական կարիերան սկսել է 4 տարեկան հասակում ՝ նկարահանվելով իր ավագ քույրերի ֆիլմերում և հեռուստատեսային հաղորդումներում։ Նա նաև մասնակցել է «Լրտես երեխաները» ֆիլմի լսումներին, սակայն մնացել է առանց դերի։ 2004 թվականին նա ցանկանում էր ավարտել իր դերասանական կարիերան իր ավագ քրոջ` Մերի-Քեյթի առողջական խնդիրների պատճառով։ Էլիզաբեթը զգալի ճանաչում ձեռք բերեց՝ նկարահանվելով «Մարթա, Մարսի, Մեյ, Մառլեն» հոգեբանական թրիլլերում, որում կատարած դերակատարման համար առաջադրվել է բազմաթիվ մրցանակների։ Այնուհետև նա նկարահանվել է «Լուռ տունը» ֆիլմում, որը ստացավ բազմաթիվ կարծիքներ` քննադատների կողմից, սակայն Էլիզաբեթի դերակատարումը ստացավ դրական արձագանքներ։ Նա նաև հայտնվել է Կառլոտտայի`«Թագուհին» երաժշտական տեսահոլովակում։ Էլիզաբեթ Օլսենը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Կարմիր Լույսեր», «Շատ լավ աղջիկներ», «Լիբերալ արվեստներ»։
2013 թվականի հունվարին, Օլսենը առաջադրվեց BAFTA Rising Star մրցանակի համար։ Նա 2013 գլխավոր դերով հանդես է եկել Հարավկորեական` «ՕլդԲոյ» ֆիլմի ամերիկյան կրկնօրինակում, խաղալով` Մարի Սեբաստիանի կերպարը։ Նա նաև կերտել է գրող Էդի Պարկերի դերը` «Սպանիր քո սիրելիներին» ֆիլմում։ Այնուհետև 2013 թվականին խաղալով «Թերեզա Ռակեն» ֆիլմում, գլխավոր դերում հանդես է եկել Թերեզա Ռակենի կերպարով։ 2014-ին նկարահանվել է հանրահայտ «Գոդզիլլա» ֆիլմում։
Այնուհետև նա պայմանագիր է կնքել կազմակերպության հետ և միացել է Մարվելի դերասանական անձնակազմին, կերտելով` Վանդա Մաքսիմոֆֆի, նույն ինքը`Ալ Վհուկի կերպարը։ Մարվելի շրջանակներում նա առաջին անգամ մեծ էկրանին է հայտնվել 2015 թվականին նկարահանված` «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմում։ Ինչից հետո շարունակելով կերտել Ալ Վհուկի դերը ՝ նա նկարահանվել է Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ (2016)», Վրիժառուները. Անվերջության պատերազմ (2018), Վրիժառուները. Վերջնախաղ (2019) ֆիլմերում։
Այնուհետև նա նկարահանվել է` «Ես տեսա լույսը», «Քամոտ Գետը», «Կոդախրոմ», «Ինգրիդը գնում է արևմուտք» ֆիլմերում։
2018 թվականի վերջին Դիսնեյ+ կազմակերպությունը հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել հեռուստասերիալ` Ալ Վհուկի և Վիժնի մասին, լուրերը հաստատվեցին 2019 թվականի ապրիլին։
Անձնական կյանք խմբագրել
2012-ին հարաբերությունների մեջ է եղել Ալեքսանդր Սկարսգարդի հետ։
2015-ին շշուկներ էին պտտվում Էլիզաբեթի և Թոմ Հիդելսթոնի հարաբերությունների վերաբերյալ։
2013-2015 ընկած ժամանակահատվածում նա հարաբերությունների մեջ էր գտնվում` Բոյդ ՀոլԲրուքի հետ, նրանք նշանվեցին 2014 թվականին, սակայն մեկ տարի անց բաժանվեցին։
2017 թվականի մարտից հարաբերությունների մեջ է Ռոբբի Առնեթթի հետ։
Ֆիլմեր խմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2011 | Մարտա,Մարսի,Մեյ,Մառլեն | Մարտա |
Լուռ Տունը | Սառա | |
Խաղաղություն, սեր և անհասկացողություն | Զոյի | |
2012 | Կարմիր Լույսեր | Սալլի Օուեն |
Լիբերալ արվեստներ | Զիբբի | |
2013 | Սպանիր քո սիրելիներին | Էդի Պարկեր |
Շատ լավ աղջիկները | Գերրի Ֆիլդս | |
Թերեզա Ռակեն | Թերեզա Ռակեն | |
ՕլդԲոյ | Մարի Սեբաստիան | |
2014 | Գոդզիլլա | Ելլի Բրոդի |
Կապիտան Ամերիկա. Ձմռան զինվորը | Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ | |
2015 | Ես տեսա լույսը | Աուդրի Վիլլիամս |
Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը | Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ | |
2016 | Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ | Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ |
2017 | Ինգրիդը գնում է արևմուտք | Թեյլոր Սլոան |
Քամոտ գետը | Ջեյն Բեններ | |
Կոդախրոմ | Զոյի Կերն | |
2018 | Վրիժառուները. Անվերջության պատերազմ | Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ |
2019 | Վրիժառուները. Վերջնախաղ | Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ |
2021 | Doctor Strange in the Multiverse of Madness | Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ |
Հեռուստասերիալներ խմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
1994 | Երջանիկ օրեր` Վայրի արևմուտքում | Ավտոմեքենայում նստած աղջիկը |
2016 | Հարբած պատմություն | Նորմա Կոպպ |
2017 | HarmonQuest | Սթիրրիպ |
2018-այժմ | Ցավակցում եմ ձեր կորստի համար | Լի Շո |
2020 | ՎանդաՎիժն | Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ |
Կարճամետրաժ ֆիլմեր խմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
1993 | Մեր առաջին տեսանյութը | Էլիզաբեթ Օլսեն |
Olsen Twins Mother's Day Special | Էլիզաբեթ Օլսեն | |
1994-1996 | Մերի-Քեյթի և Էշլիի արկածները | Էլիզաբեթ Օլսեն |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.nytimes.com/2011/10/16/movies/elizabeth-olsen-in-martha-marcy-may-marlene.html
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ Վիլսոն, Սթեյսի (21). «Օլսեն երկվորյակների կրտսեր քույրը կատարում է իր դեբյուտը». «Reuters.com». Թոմսոն Ռեյթերս. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ «Էլիզաբեթ Օլսեն՝ 5 բան, որոնք պետք է իմանալ». «Հոլիվուդ ռեպորտեր». 2011 թ․ հունվարի 24. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5–ին-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Օլսեն» հոդվածին։ |