Էլիզաբեթ Սոֆի Մեկլենբուրգցի

Էլիզաբեթ Սոֆի Մեկլենբուրգցի, Բրունսվիկ-Լյունեբուրգի դքսուհի (օգոստոսի 20, 1613(1613-08-20)[1][2], Գյուստրով, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա - հուլիսի 12, 1680(1680-07-12)[2], հուլիսի 2, 1680(1680-07-02)[3] կամ 1676[4], Լյունեբուրգ, Լյունեբուրգ), գերմանացի միջնադարյան բանաստեղծուհի և երգահան։

Էլիզաբեթ Սոֆի Մեկլենբուրգցի
գերմ.՝ Elisabeth Sophie von Mecklenburg
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1613(1613-08-20)[1][2]
ԾննդավայրԳյուստրով, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա
Մահացել էհուլիսի 12, 1680(1680-07-12)[2] (66 տարեկան), հուլիսի 2, 1680(1680-07-02)[3] (66 տարեկան) կամ 1676[4]
Մահվան վայրԼյունեբուրգ, Լյունեբուրգ
ԳերեզմանMarienkirche
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունբանաստեղծուհի, կոմպոզիտոր և գրող
ԱմուսինAugustus the Younger, Duke of Brunswick-Lüneburg?
Ծնողներհայր՝ John Albert II, Duke of Mecklenburg?[2], մայր՝ Margaret Elizabeth of Mecklenburg?[2]
ԵրեխաներFerdinand Albert I, Duke of Brunswick-Lüneburg?, Marie Elisabeth of Brunswick-Wolfenbüttel? և Christian Franz von Braunschweig-Wolfenbüttel?[2]
 Sophie Elisabeth of Mecklenburg-Güstrow Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթը երաժշտություն սովորել է իր հոր՝ Մեկլենբուրգի դուքս Յոհան Ալբերտ Երկրորդի պալատում, որտեղ կար անգլիացի համբավավոր երաժիշտներից կազմված, լավ նվագախումբ[5]։ Երեսնամյա պատերազմի ժամանակ, 1628 թվականին, երբ վտանգ էր սպառնում Մեկլենբուրգին, նա տեղափոխվել է Կեսսել, որը նույնպես համբավված էր երաժշտական լավ ավանդույթներով։ 1635 թվականին Էլիզաբեթն ամուսնացել է մի ուսյալ ազնվականի՝ Բրունսվիկ-Լյունեբուրգի դուքս Ավգուստ Կրտսերի հետ[5]։

Նա մեծ եռանդով ու սիրով զբաղվել է պալատական նվագախումբ ստեղծելու և դրա կատարողական բարձր մակարդակն ապահովելու գործով և այդ աշխատանքների ընթացքում սերտորեն գործակցել է Հայնրիխ Շյուտցի հետ, որը 1655 թվականին նշանակվել էր պալատական կապելմայստեր։ Ենթադրվում է, որ Էլիզաբեթը եղել է վերջինիս «Թատերական ներկայացում Մարիամ Մագթաղինացու մասին» (Theatralische neue Vorstellung von der Maria Magdalena) ստեղծագործության արիաների (մեներգերի) համահեղինակը[5]։

Էլիզաբեթ Սոֆիի ստեղծագործությունների մեծ մասը եկեղեցական-կրոնական օրհներգեր ու արիաներ են. որոնցից մի քանիսը հրատարակվել են 1651 և 1667 թվականներին։ Ընդ որում՝ 1651 թվականին լույս ընծայված «Ավետարանչական խաղողի այգին» Vinetum evangelicum, Evangelischer Weinberg արիան համարվում է Գերմանիայում կին հեղինակի տպագրված առաջին երաժշտական ստեղծագործությունը[6]։ Էլիզաբեթը կարևոր դեր է խաղացել նաև պալատում դիմակահանդեսներ, պարահանդեսներ, թատերախաղեր, բալետային ներկայացումներ կազմակերպելու գործում, որոնց համար հաճախ հորինել է սցենարներ, լիբրետոներ, երաժշտություն։ Նրա դրամատիկական երկերից երկուսը՝ Friedens Sieg-ը (1642, Brunswick) և Glückwünschende Freudensdarstellung-ը (Lüneburg, 1652)[5] հասել են մինչև մեր օրերը։

Միջնադարյան գրող, թարգմանչուհի Սիբիլլա Ուրսուլա ֆոն Բրաունշվայգ-Լյունեբուրգը Էլիզաբեթ Սոֆիի խորթ դուստրն էր՝ ծնված Ավգուստ Կրտսերի երկրորդ կնոջից[7]։

Գրականություն խմբագրել

  • Horst Walter. «Sophie Elisabeth, Duchess of Brunswick-Lüneburg»
  • Judith Tick. «Women in music, §II: Western classical traditions in Europe & the USA 3. 1500—1800»
  • Sophie Elisabeth, Duchess of Brunswick-Lüneburg|author=Horst Walter|access-date=July 15, 2007}} (similar text in Grove Opera article by same author)
  • Women in music, §II: Western classical traditions in Europe & the USA 3. 1500–1800.|author=Judith Tick|access-date=July 14, 2007}}
  • Hermann Kretzschmar: Geschichte des Neuen deutschen Liedes. Breitkopf & Härtel, Leipzig 1911, S. 36.
  • Barbara Becker-Cantarino: Der lange Weg zur Mündigkeit. 1987, ISBN 3-476-00612-3, S. 248–252.
  • Linda Maria Koldau: Frauen – Musik – Kultur. Ein Handbuch zum deutschen Sprachgebiet der Frühen Neuzeit. Köln/ Weimar 2005, ISBN 3-412-24505-4, S. 189–198 (Vorschau auf Google Books).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
  4. 4,0 4,1 4,2 Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages / A. Commire, D. KlezmerDetroit: Gale, Yorkin Publications, 2006. — 2572 p. — ISBN 978-0-7876-7585-1
  5. 5,0 5,1 5,2 5,3 See Walter, Sophie Elisabeth
  6. See Tick, Western Classical
  7. Hilary Brown (2012). Luise Gottsched the Translator. Camden House. էջեր 23–. ISBN 978-1-57113-510-0.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Էլիզաբեթ Սոֆի Մեկլենբուրգցի
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Սոֆի Մեկլենբուրգցի» հոդվածին։