Էլիզաբեթ Մոնրո

ամերիկացի քաղաքական գործիչ

Էլիզաբեթ Քորթրայթ Մոնրո (անգլ.՝ Elizabeth Kortright Monroe, հունիսի 30, 1768(1768-06-30)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 23, 1830(1830-09-23)[1][2], Ռիչմոնդ, ԱՄՆ), ԱՄՆ5-րդ նախագահ Ջեյմս Մոնրոյի կինը և ԱՄՆ առաջին տիկինը 1817 թվականից մինչև 1825 թվականը։ 1794 թվականին նա տեղափոխվել է Փարիզ, երբ նրա ամուսինը նշանակվել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան։ Այնտեղ նրան հաջողվել է գիլիոտինից փրկել գեներալ դե Լաֆայետի կնոջ՝ Անդեն դե Լաֆայետի կյանքը։

Էլիզաբեթ Մոնրո
 
Մասնագիտություն՝ Առաջին տիկին
Ծննդյան օր հունիսի 30, 1768(1768-06-30)[1][2]
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Վախճանի օր սեպտեմբերի 23, 1830(1830-09-23)[1][2] (62 տարեկան)
Վախճանի վայր Ռիչմոնդ, ԱՄՆ
Թաղված Հոլիվուդյան գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Lawrence Kortright?[4]
Մայր Hannah Aspinwall?[4]
Ամուսին Ջեյմս Մոնրո[4]
Զավակներ Maria Hester Monroe Gouverneur?[4], Eliza Kortright Monroe Hay?[2][4] և James Spence Monroe?[2][4]
 
Ինքնագիր Изображение автографа

Էլիզաբեթ Մոնրոն բարձրահասակ, էլեգանտ, գեղեցիկ կին էր, սոցիալական շնորհքով և ոճով, նա ձեռք է բերել այդ բնութագրերը իր պատանեկության տարիներին։

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք և ամուսնություն խմբագրել

Ծնվել է 1768 թվականին Նյու Յորքում, Էլիզաբեթը բրիտանական բանակի սպա Լոուրենս Քորթրայթի դուստրն էր, ով հաջողություն է ունեցել ֆրանկո-հնդկական պատերազմի տարիներին և նրա կինը՝ Աննա Ասպինվոլնն էր։ Նա ձեռք է բերել սոցիալական շնորհը և ոճը վաղ տարիքում։ Սև մազերով և կապույտ աչքերով շքեղ գեղեցկուհի, նա առաջին հերթին գրավել է Մոնրոյի ուշադրությունը 1785 թվականին, երբ նա ելույթ է ունեցել Նյու Յորքի մայրցամաքային համագումարում։ Ջեյմսը, քսան յոթ տարեկան հասակում, և Էլիզաբեթը, տասնյոթ տարեկան հասակում, ամուսնացել են 1786 թվականի փետրվարի 16-ին Նյու Յորքում։

Լոնգ-Այլենդում մեղրամիսից հետո նորապսակները վերադարձել են Նյու Յորքի հայրիկի հետ ապրելու։ 1794 թվականին Ջեյմսը նշանակվել է ԱՄՆ-ի նախարար Ֆրանսիայում Ջորջ Վաշինգտոնի կողմից, Փարիզում, որպես Ամերիկայի նախարարի կին՝ ահաբեկչության օրերին, նա օգնել է ապահովել Մարկիս դե Լաֆայետի կնոջ՝ Մադամա Լա Ֆայետի ազատ արձակումը, որը գիլյոտինով դատապարտվել էր մահվան։

ԱՄՆ առաջին տիկին խմբագրել

Որպես առաջին տիկին Էլիզաբեթի պաշտոնավարման ժամկետը սկսվել է 1817 թվականի մարտի 4-ին, երբ նրա ամուսինը սկսել է իր պաշտոնավարումը որպես Միացյալ Նահանգների հինգերորդ նախագահ։ Ամուսինը հետագայում վերընտրվել է երկրորդ ժամկետով, ուստի նա մնացել է այս պաշտոնում մինչև 1825 թվականի մարտի 3-ը։

Երեխաներ խմբագրել

Ջեյմսը և Էլիզաբեթը ունեցել են երեք երեխա։

  • Էլիզա Քորթրայթ Մոնրո-Հեյ (1787-1835) կրթությունը ստացել է Մադամ Ջոան Կամպանի հեղինակավոր դպրոցում։ Էլիսան շատերին թվում էր՝ ամբարտավան, խղճուկ աշխարհիկ կին՝ իսկ մնացածին հիշեցնում էր որ նա ուներ լավ դաստիարակության և բարձր կարգավիճակ։ 1808 թվականին նա ամուսնացել է Ջորջ Հայի՝ Վիրջինիայի հայտնի փաստաբանի հետ, ով աշխատել է Աարոն Բուրրի դատավարության վրա։ Հետագայում նա ղեկավարել է իր հոր արշավը և նախագահ Ջոն Ադամսի կողմից նշանակվել է դաշնային դատավոր։ Մոնրոյի վարչակազմում Էլիզան հաճախ փոխարինում էր իր հիվանդ մորը։ Էլիզան շուտով հեռացվել է վաշինգտոնյան հասարակությունից այն բանի համար, որ հրաժարվել է դիմել դիվանագիտականի կորպուսի կանանց, ինչպես ընդունված էր։ Նա ցուցաբերում էր անկեղծ կարեկցանք տենդի համաճարակի ժամանակ, նա շատ անքուն գիշերներ է անց կացրել անձնվիրաբար հոգ տանելով զոհերի մասին։ Հոր և ամուսնու մահից հետո նա տեղափոխվել է Փարիզ, դարձել կաթոլիկ և բնակվել է վանքում։
  • Ջեյմս Սփենս Մոնրո (1799-1801), Մոնրոյի միակ որդին, մահացավ վաղ մանկության տարիներին։
  • Մարիա Էսթեր Մոնրո-1819 թվականին Սպիտակ տուն տեղափոխվելուց առաջ Մերին ավարտել է դպրոցը Ֆիլադելֆիայում։ 1820 թվականի մարտի 9-ին նա ամուսնացել է իր զարմիկի՝ Սամուել Գովերների հետ, պատմության մեջ առաջին անգամ հարսանիքը տեղի է ունեցել Սպիտակ տանը։ Վաշինգտոնում շատերը քննադատում էին Մոնրոյին փակ հարսանիքի համար, ընդհանուր առմամբ, հրավիրված էին ընտանիքից և հարազատներից 42 հոգի։ Մարիամի ամուսնու և նրա քրոջ միջև վեճը հետագայում վերաճեց լարված հարաբերությունների։ Նախագահ Ջոն Ադամսը նրա ամուսնուն նշանակել է Նյու Յորքի Փոստային բաժանմունքի պետ։

Մահ ու ժառանգություն խմբագրել

Թեև Էլիզաբեթ Մոնրոն վայելում էր հասարակության հարգանքն ու հիացմունքը։

Տառապելով բազմաթիվ հիվանդություններից՝ Էլիզաբեթը մահացել է 1830 թվականի սեպտեմբերի 23-ին, 62 տարեկան հասակում, Օաք Հիլում գտնվող իր տանը։ Նա թաղված է Վիրջինիայի Ռիչմոնդ նահանգի Հոլիվուդի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 Willard F. MONROE, Mrs. Elizabeth Kortright // A Woman of the Century: fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life / F. Willard, M. Livermore — 1 — Buffalo: Charles Wells Moulton, 1893.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Kindred Britain

Արտաքին հղումներ խմբագրել

  • «The First Ladies» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին.