Էլիզաբեթ Բրյուս (1317, Շոտլանդիա - 1364), թագավոր Ռոբերտ Բրյուսի դուստր։

Էլիզաբեթ Բրյուս
Ծնվել է1317
ԾննդավայրՇոտլանդիա
Մահացել է1364
Քաղաքացիություն Շոտլանդիայի թագավորություն
ԱմուսինWalter Oliphant of Aberdalgy?
Ծնողներհայր՝ Ռոբերտ I[1], մայր՝ NN?[2]
Զբաղեցրած պաշտոններGuardian of Scotland?
ԵրեխաներSir John Oliphant of Aberdalgie?[1], Sir Walter Oliphant?[1] և Malcolm Oliphant?[1]

Ամուսնացել է Աբերդալջիի ու Դափլինի լորդ սըր Վալտեր Օլիֆանտի (Օլիֆաունտ) հետ[3][4]։

Օրինականություն խմբագրել

Էլիզաբեթի օրինական գոյությունը կասկածի տակ է առել սըր Դեյվիդ Դալրիմփլը (լորդ Հեյլիզ) իր Շոտլանդիայի տարեգիրք աշխատության երկրորդ հատորում[5]։ Նա Էլիզաբեթ Բրյուսի մասին առաջին անգամ կարդացել է Քրոուֆորդի Պերերի դաս գրքում[5] և, քանի որ նրա մասին նախկինում չէր լսել, կասկածի տակ է առել նրա գոյությունը[5]։

Անօրինականությունը հիմնավորելու որևէ վկայություն չկա, բայց այն հիմնվում է երկու հանգամանքի վրա։ Նախ՝ ո՛չ Ֆորդունը, ո՛չ իր հաջորդները չեն նշել Էլիզաբեթի մասին, երկրորդ՝ սըր Դեյվիդ Դալրիմփլը ոչ մի հրովարտակ չէր տեսել, որում Էլիզաբեթը նշված լիներ[5]։

Դալրիմփլը եզրակացրել է, որ բոլոր կասկածները ցրելու համար պետք է գրանցամատյանում ավելացնել "dilectae sorori nostrae" (մեր սիրելի քույրիկ) արտահայտությունը[5]։

Կան թագավոր Դավիդ II-ի կողմից ստորագրված շատ արքայական հրովարտակներ, որոնցում նա Էլիզաբեթին անվանում է "dilecte sorori me" - "իմ սիրելի քույրիկ"[6] և "dilecte sorori nostre" - "մեր սիրելի քույրիկ"[7][8][9], որն էլ հենց ցրում է բոլոր կասկածները։ Ընդհանուր առմամբ, նմանօրինակ հրովարտակներ կան, որոնք վերաբերում են Գասքի, Դափլինի, Օչթերթայրի, Նյութայլի, Քինփրոնիի (Քինփրունիի), Թյուրինգզի (Թուրինի) և Դրոմիի (Դրիմմիի) տարածքներին ու բարոնություններին[10]։ Այսքան շատ հրովարտակների առկայությունը փաստում էր, որ սըր Վալտեր Օլիֆանտն ու իր կինը՝ Էլիզաբեթ Բրյուսը, 1364 թվականին ստացել են նրա եղբոր՝ թագավոր Դավիդ II-ի վերահաստատումը իրենց տարածքների ու բարոնության վերաբերյալ։

Երբ սըր Դեյվիդ Դալրիմփլին ցույց են տվել այս հրովարտակներից մեկը, նա խոստացել է ուղղել իր գրքի հաջորդ հրատարակությունները։ Նա մահացել է 1792 թվականին և այդ ուղղումներն այդպես էլ չեն արվել[4]։

Անձնական կյանք խմբագրել

Էլիզաբեթի ծննդյան տարեթիվն անհայտ է, բայց նրա մայրը՝ Էլիզաբեթ դե Բուրգը, մահացել է 1327 թվականին։ 1364 թվականին, երբ նրա եղբայրը՝ թագավոր Դավիդ II-ը, վերահաստատում էր նրա ու իր ամուսնու կողմից տարածքների սեփականությունը, Էլիզաբեթ Բրյուսն իհարկե կենդանի էր։ Անհայտ է նաև նրա մահվան տարեթիվը։ Նրա կյանքի ժամանակագրության մեջ ենթադրվում է, որ նա Էլիզաբեթ դե Բուրգի դուստրն էր ու որ նա իր անունն ստացել էր մոր անունից։

Դամբարան խմբագրել

Էլիզաբեթ Բրյուսն ու սըր Վալտեր Օլիֆանտը գերեզմանի համար տապանաքար էին պատվիրել։ Այն պատրաստված էր Թուրնայի մարմարից ու հանդիսանում է իր տեսակի մեջ ամենանուրբ փորագրված հուշարձաններից մեկը Շոտլանդիայում[11]։ Սըր Վալտեր Օլիֆանտի պառկած դիրքով փորագրության զենք ու զրահի նախշերից կարելի է ենթադրել, որ փորագրությունն արվել է մոտավորպես 1360 թվականին[12]։ Սակայն նա մահացել էր 1329 թվականին՝ իրեն պատկերող Թուրնայի մարմարե սալի ստեղծումից երեսուն տարի առաջ։ Այն ստեղծելու ամենահավանական պատճառը արքայադստեր (Էլիզաբեթի) համար պատշաճ գերեզմանի պատրաստումն էր։

Հավակնություն շոտլանդական գահին խմբագրել

Ամենահավանական պատճառը, որ ո՛չ Ֆորդունը, ո՛չ էլ նրա հաջորդները չեն նշել Էլիզաբեթի մասին այն է, որ նա ծնվել է 1327 թվականին իր մոր մահից կարճ ժամանակ առաջ (որին երկու տարի անց հաջորդել է նրա հոր՝ թագավոր Ռոբերտ Բրյուսի մահը 1329 թվականին)։ Այսպիսով, այս ավելի կարևոր իրադարձությունները ստվերել են նրա ծնունդը և վաղ մանկությունը։ Նրա ուշ է ծնվելու հանգամանքը բացատրում է, թե ինչու է նա իր քույր-եղբայրներից ավելի երկար ապրել։ Որպես թագավոր Ռոբերտ Բրյուսի ու Էլիզաբեթ դե Բուրգի կրտսեր զավակ, Էլիզաբեթ Բրյուսը վեցերորդն էր շոտլանդական գահի համար հերթում։

Քելլի ամրոց խմբագրել

1360 թվականին Իսահակ Մաքսվելի կնոջ՝ Հելենա Մաքսվելի կողմից Ֆայֆում գտնվող Քելլի ամրոցի կալվածքն ու տարածքները հանձնվել են Էլիզաբեթ Բրյուսին ու սըր Վալտեր Օլիֆանտին[10]։

Պերի կոչում խմբագրել

Սըր Վալտեր Օլիֆանտի ու Էլիզաբեթ Բրյուսի ամուսնության ընթացքում (ինչպես նաև իրենց երեխաների կյանքի ընթացքում) առաջին անգամ օգտագործվել են լորդ Օլիֆանտ, լորդ Աբերդալջի և լորդ Դափլին տիտղոսները[13][14]։ Դրանց ստեղծման համար այլ բացատրություն չկա, բացի այն, որ նրանք ազգակցական կապ ունեին թագավորի հետ (նույն կերպ թագավոր Դավիդ II-ը սըր Վալտերի ու Էլիզաբեթի յուրաքանչյուր կալվածք դարձրել էր բարոնություն)։

Ծանոթագրություններ խմբագրել