Էլեոնորա Ավանեսյան

Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էլեոնորա Վյաչեսլավի Ավանեսյան (ծնվել է դեկտեմբերի 16-ին, 1981 թվականին, Ստեփանակերտ, Արցախ), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Արցախ – Կանադա» բարեկամական խմբի անդամ, Արցախի Հանրապետություն-Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի անդամ, քաղաքական գործիչ։

Էլեոնորա Ավանեսյան
Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ[1]
Կրթություն՝ Արցախի պետական համալսարան
Մասնագիտություն՝ ֆիզիկոս
Ազգություն հայ
Ծննդյան օր դեկտեմբերի 16, 1981(1981-12-16) (42 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն հայ[1]
 
Կայք՝ nankr.am

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1981 թվականին, դեկտեմբերի 16-ին,Ստեփանակերտ քաղաքում։

Կրթություն

Կարիերա խմբագրել

2010 թվականին ՝ ՀՊԱՀ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ։

2016 թվականին՝ ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի դեկանի պաշտոնակատար։

2017 թվականին՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկայի դասախոս։

2019 թվականին՝ ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի ֆիզիկայի դասախոս։

2019-2020 թվականներին՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր։

2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Արցախ – Կանադա» բարեկամական խմբի անդամ։

2003 թվականին մասնակցել է «Երիտասարդ գիտնականների ազգային երրորդ գիտաժողովին» ՝ ներկայացնելով «Ջուր-իոնային կանալ փոխգործակցություն» թեման։

2004 թվականին մասնակցել է ԱրՊՀ ուսանողների առաջին գիտաժողովին, ներկայացնելով «Էլեկտրական հոսանքի ազդեցությունը իոնային կանալի վրա» թեման, որը հետագայում տպագրվել է Արցախի պետական համալսարանի թերթում։

1995-2005 թվականներին ձյուդո մարզաձևի մարզիչ։ Ունի սև գոտի I դան կարգ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի 3 զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել