Էլեյն Կոստանցո Դյուկ (անգլ.՝ Elaine Costanzo Duke, հունիսի 26, 1958(1958-06-26)[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1]), ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, 2017 թվականի ապրիլի 10-ից՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի տեղակալ, 2017 թվականի հուլիսի 31-ից՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։

Էլեյն Դյուկ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Southern New Hampshire University?[1], Chaminade University of Honolulu?[1] և Նյու Հեմփշիրի համալսարան
Մասնագիտություն՝ պետական ծառայող և գործարար
Ծննդյան օր հունիսի 26, 1958(1958-06-26)[1] (65 տարեկան)
Ծննդավայր Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն  ԱՄՆ

Կարիերա խմբագրել

2008 թվականի հուլիսից մինչև 2010 թվականի ապրիլը զբաղեցրել է Ներքին անվտանգության նախարարի կառավարման հարցերով տեղակալի պաշտոնը[2][3][4]։ 2017 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնում։

2017 թվականի մարտի 8-ին տեղի են ունեցել Էլեն Դյուկի լսումները ԱՄՆ Սենատի Ազգային անվտանգության և կառավարական գործերի կոմիտեում[5]։

2017 թվականի մարտի 15-ին նրա նշանակման հարցը փոխանցվել է ԱՄՆ Սենատ[6]։ 2017 թվականի ապրիլի 4-ին ԱՄՆ Սենատը 85 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ Էլեյնին նշանակել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի նոր տեղակալի պաշտոնում[7]։

2017 թվականի հուլիսի 28-ին Ջոն Քելլի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո Էլեյնը նշանակվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.congress.gov/110/chrg/shrg44119/CHRG-110shrg44119.pdf — P. 18.
  2. «Elaine Duke picked as Homeland Security deputy secretary». washingtontimes.com. 2017 թ․ հունվարի 30.
  3. «Trump to nominate Elaine Duke as Homeland Security deputy secretary». jpost.com. 2017 թ․ հունվարի 30.
  4. «Trump to nominate Elaine Duke as Homeland Security deputy secretary». reuters.com. 2017 թ․ հունվարի 30.
  5. Nomination of the Honorable Elaine C. Duke to be Deputy Secretary, U.S. Department of Homeland Security, United States Senate, March 8, 2017
  6. Senate of the United States: Executive Calendar, One Hundred Fifteenth Congress, March 15, 2017
  7. U.S. Senate Roll Call Votes 115th Congress – 1st Session United States Senate Vote Summary: Vote Number 103, United States Senate, April 4, 2017
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեյն Դյուկ» հոդվածին։