Էլեկտրական ենթակայան, էներգետիկական համակարգի մաս, որտեղ մեկ լարման էլեկտրական էներգիան փոխակերպվում է այլ լարումների էներգիայի և բաշխվում օդային ու կաբելային առանձին գծերով։ Ենթակայանի կազմի մեջ մտնում են տրանսֆորմատորներ կամ ավտոտրանսֆորմատորներ, կոմուտացիոն ապարատներով և հավաքովի տողերով բարձր և ցածր լարման բաշխիչ սարքեր։ Էներգահամակարգում գործում են բազմաթիվ (այդ թվում՝ փոփոխական հոսանքի 300 կմ լարման սարքավորմամբ) ենթակայաններ։

Խորհրդային տարիներից մնացած գործող ենթակայան Երևանի կենտրոնում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 515
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեկտրական ենթակայան» հոդվածին։