Էլբուրս Մալումյան

հայ նկարիչ

էլբուրս Հայրապետի Մալումյան (1940, նոյեմբերի 1, գյուղ Կիրովկա (Վրաստանի Մառնեուլի շրջան)), հայ նկարիչ։

Էլբուրս Մալումյան
Ի ծնեէլբուրս Հայրապետի Մալումյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1940 (83 տարեկան)
Ծննդավայրգյուղ Կիրովկա (Վրաստանի Մառնեուլի շրջան)
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1960)
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը։ Աշխատում Է հիմնականում գունավոր քարերի, մետաղների վրա։

Էլբուրս Մալումյանի աշխատանքները պահվում են ԺԱԹ-ում, Սարդարապատի ազգագրական, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարաններում և այլն[1]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Ստեղծել է նուրբ, արդիական հնչողությամբ դիմաքանդակներ`

  • «Գեներալ Պասկևիչ», 1978, ծովախեցի, ԺԱԹ
  • «Վարդան Մամիկոնյան», 1979, խեցի, արծաթ
  • «Կոմիտաս», 1980-1981, խեցի, արծաթ, ԺԱԹ
  • «Վազգեն Ա կաթողիկոս», 1987 (Սեծ Բրիտանիայում բազմացվել է ոսկեդրամների տեսքով)

Վզնոցներ՝

  • «Անահիտ», 1978, փղոսկր, արծաթ
  • «Ռոմեո և Ջուլիետ», բյուրեղ, արծաթ
  • «Մայրություն», բյուրեղ, արծաթ, երկուսն Էլ՝ 1983

Կոմպոզիցիոն քամեոններ, վերնաքանդակ

  • «Ադամ և Եվա», արծաթ, խեցի, 1989

Ինտալիոններ, փորաքանդակ

  • «Տորք Անգեղ», 1987, ապակի, մետաղ, հղկած քար
  • Մանրաքանդակներ՝
  • «Քրիստոս», 1990, փղոսկր, արծաթ, սև փայտ

Կրծքազարդեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.