Էժեն դե Բլաաս

իտալացի նկարիչ

Էժեն դե Բլաաս (ֆր.՝ Eugene de Blaas, Օյգեն ֆոն Բլաաս, գերմ.՝ Eugene von Blaas, Էուջենիո դե Բլաաս, իտալ.՝ Eugenio de Blaas, հուլիսի 24, 1843(1843-07-24)[1][2][3][…], Ալբանո-Լացիլե, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա - փետրվարի 10, 1931(1931-02-10)[1][3], Վենետիկ, Իտալիա), իտալացի գեղանկարիչ, որը նկարել է ակադեմիական կլասիցիզմի ոճով։

Էժեն դե Բլաաս
Ծնվել էհուլիսի 24, 1843(1843-07-24)[1][2][3][…]
ԾննդավայրԱլբանո-Լացիլե, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա
Վախճանվել էփետրվարի 10, 1931(1931-02-10)[1][3] (87 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա
Քաղաքացիություն Պապական մարզ,  Ավստրո-Հունգարիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրժանրային նկարչություն
Ուշագրավ աշխատանքներIn the Water?
ԱշակերտներTommaso Pasquotti?
ԶավակներGiulio de Blaas?
 Eugen von Blaas Վիքիպահեստում
Մտախոհության պահ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ալբանո Լացիլեում, Հռոմի մոտ։ Ծնողները ավստրիացիներ էին, հայրը ճանաչված գեղանկարիչ Կարլ ֆոն Բլաասն էր, որն աշխատում էր ուշ բիդերմայեր ոճով։

Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Վենետիկ, որտեղ Կարլ Ֆոն Բլաասը դառնում է Վենետիկի ակադեմիայի պրոֆեսոր։ Երկու որդիներն էլ որոշում են շարունակել ընտանեկան գործը, Յուլիուս դե Բլաասը դառնում է նկարիչ անիմալիստ, այնինչ Էժենին ավելի շատ հետաքրքրում էին ժանրային պատկերները հասարակ վենետիկցիների կյանքից։ Առաջինը դասեր էր վերցնում հորից, Վենետիկի և Հռոմի գեղարվեստի ակադեմիաներից։

Ցուցադրվել է Իտալիայում և արտասահմանում. Վիեննայում, Փարիզում, Բեռլինում, Մոնակոյում, Բրյուսելում, Պետերբուրգում։ Էժենը հոր նման դարձավ Վենետիկի ակադեմիայի պրոֆեսոր։

Կտավներ խմբագրել

  • «Քույրեր» 1878 (Cloister-Scene)
  • «Conversions of the Rhætians by St. Valentine»'
  • «Cimabue and Giotto»
  • «Դրվագ Դեկամերոնից»
  • «Dogaressa Going to Church»
  • «Venetian Balcony Scene»
  • «God’s Creatures»
  • «Bridal Procession, in San Marco»
  • «Venetian Masquerade»
  • «A Journey to Murano» (Vienna Museum)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Wassibauer, Thomas (2005). Eugen von Blaas: 1843 - 1931 / Das Werk - Skizzen - Aquarelle - Gemälde.
  • Eugene de Blaas at artrenewal.org
  • http://www.sr-museum.com/museo/opere.php?idart=123&tiper=1&contatore=0 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն դե Բլաաս» հոդվածին։