ԷԺենի Կոտտոն (ֆր.՝ Eugénie Cotton) (հոկտեմբերի 13, 1881(1881-10-13)[1][2], Սուբիզ[3] - հունիսի 16, 1967(1967-06-16)[3][2], Սևր[3]), ֆրանսիացի գիտնական-ֆիզիկոս, սոցիալիստ, կանանց իրավունքների պաշտպան։

Էժենի Կոտտոն
ֆր.՝ Eugénie Cotton
Ծնվել էհոկտեմբերի 13, 1881(1881-10-13)[1][2]
Սուբիզ[3]
Մահացել էհունիսի 16, 1967(1967-06-16)[3][2] (85 տարեկան)
Սևր[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունֆիզիկոս և կանանց իրավունքների պաշտպան
Հաստատություն(ներ)École normale supérieure de jeunes filles
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունFemmes Solidaires?, Խաղաղության համաշխարհային խորհուրդ և Association France-URSS?
Ալմա մատերÉcole normale supérieure de jeunes filles
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[4]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ և Միջազգային ստալինյան մրցանակ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար»
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
Ամուսին(ներ)Aimé Cotton?
 Eugénie Cotton Վիքիպահեստում

1904 թվականից զբաղվել է մանկավարժությամբ և գիտահետազոտական աշխատանքով։ 1936-1941 թվականներին եղել է իգական մանկավարժական ինստիտուտի (էկոլ նորմալ) տնօրեն, 1945 թվականից՝ պատվավոր տնօրեն։ Գիտական գործունեության համար 1934 թվականին արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի։ Ֆրանսիայի գերմանական օկուպացիայի տարիներին (1940-1944 թվականներ) մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1945 թվականին ընտրվել է Ֆրանսիայի կանանց միության նախագահ։ Եղել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի ստեղծման նախաձեռնողներից (1945 թվականի դեկտեմբեր) և դրա անդրանիկ նախագահը։

Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» Լենինյան մրցանակի (1951)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժենի Կոտտոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 641