Էթնե (հուն․՝ Αἴτνη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2001 J 11 ժամանակավոր անվանումը[1]։


Էթնե
(Յուպիտեր XXXI)
Aitne
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է9 դեկտեմբեր 2001[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,7[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 231 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,264[2]
Սիդերիկ պարբերություն730,2 օր[2]
Թեքվածություն165,1° (խավարածրի հարթության նկատմամբ)
164° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1,5 կմ (ենթադրված)
Զանգված~4,5×1013 կգ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Էթնեն ունի մոտ 3 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 231 000 միլիոն կմ հեռավորության վրա, 730,2 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 165,1° խավարածրի հարթության նկատմամբ (164° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,264 է[1][2]։

Էթնեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։

Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության նիմփա Էթնեի անունով[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել