Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր

Ֆրանսիացի կենդանաբան

Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր (ֆր.՝ Étienne Geoffroy Saint-Hilaire, ապրիլի 15, 1772(1772-04-15)[1][2][3][…], Étampes - հունիսի 19, 1844(1844-06-19)[1][2][4][…], Փարիզ), ֆրանսիացի կենդանաբան, էվոլյուցիոնիստ։ Չարլզ Դարվինի նախորդներից, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1807)։

Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1772(1772-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրÉtampes
Մահացել էհունիսի 19, 1844(1844-06-19)[1][2][4][…] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Geoffroy Saint-Hilaire
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Ազդվել էՄատյուրեն Ժակ Բրիսոն
Մասնագիտությունկենսաբան, քաղաքական գործիչ, կենդանաբան, բնագետ և թռչնաբան
ԱշխատավայրԲնական պատմության ազգային թանգարան
ԱմուսինAngélique-Jeanne-Louise-Pauline Brière de Mondétour?
Զբաղեցրած պաշտոններdéputé de Seine-et-Oise? և նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ԱնդամությունՓարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներIsidore Geoffroy Saint-Hilaire?
 Étienne Geoffroy Saint-Hilaire Վիքիպահեստում

1798–1801 թվականներին մասնակցել է Եգիպտոս կազմակերպվող գիտարշավին, որտեղ հավաքել է գիտական մեծ արժեք ունեցող հավաքածու (կաթնասունների 17, երկկենցաղների ու սողունների 25, ձկների 57 նոր սեռ ու տեսակ)։

Կիրառել է սաղմերի ուսումնասիրության համեմատական մեթոդը, որը հետագայում կազմեց էվոլյուցիայի սաղմնաբանական ապացույցների և բիոգենետիկական օրենքի հիմքը։ 1830 թվականին Փարիզի ԳԱ–ում ծավալվեց մեծ բանավեճ Ժոֆրուա Սենտ-Իլերի և Ժորժ Կյուվիեի միջև, որտեղ տեսականորեն հաղթեց Կյուվեն, սակայն կենդանական աշխարհի միասնության մասին Ժոֆրուա Սենտ-Իլերի գաղափարները օրգանական բնության էվոլյուցիոն ուսմունքի հիմքը հանդիսացան և պաշտպանվեցին գիտնականների ու մտածողների կողմից։

Ժոֆրուա Սենտ-Իլերի ուսմունքը կենդանական աշխարհառաջացման միասնական պլանի մասին մետաֆիզիկական էր, սակայն նպաստեց գիտության մեջ ծագման միասնական գաղափար հաստատելուն, որի համար ենթարկվեց դաժան հալածանքների։ Ժոֆրուա Սենտ-Իլերը հիմնադրեց նաև կենդանիների կլիմայավարժեցման մասին գիտությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 301  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր» հոդվածին։