Էթել «Բիլլի» Ուիլսոն Գամոն (անգլ.՝ Ethel Wilson Gammon, հուլիսի 31, 1916(1916-07-31), Օգաստա, ԱՄՆ - հունվարի 11, 2009(2009-01-11), Լիվերմոր, Անդրոսկոգին շրջան, Մեն, ԱՄՆ)[1], ամերիկացի մանկավարժ և կենդանի պատմության թանգարանի հիմնադիր ու տնօրեն։ 1974 թվականին Մեն նահանգի Լիվերմոր քաղաքում գտնվող Իսրայել Ուոշբըրնին պատկանող նախկին կալվածքում հիմնադրել է Ուոշբըրն-Նորլենդի կենդանի պատմության կենտրոնը և մինչև 1991 թվականն աշխատել որպես դրա կամավոր գործադիր տնօրեն։ Նրա կրթական և իրազեկման ծրագրերը տարեկան 40,000 այցելու են ապահովել թանգարանի համար։ 1997 թվականին ընդգրկվել է Մենի կանանց փառքի սրահում։

Էթել Ուիլսոն Գամոն
Ծնվել էհուլիսի 31, 1916(1916-07-31)
ԾննդավայրՕգաստա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 11, 2009(2009-01-11) (92 տարեկան)
Մահվան վայրԼիվերմոր, Անդրոսկոգին շրջան, Մեն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄեյնի համալսարան Ֆարմինգթոնում, Մեյնի համալսարան Մաչիասում և Հարավային Մեյնի Համալսարան
Մասնագիտությունդաստիարակ
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Էթել Ուիլսոնը ծնվել է Մեն նահանգի Օգաստա քաղաքում ֆերմեր Հովարդ Գաուչեր Ուիլսոնի և Մեյբլ Բեատրիս Ուիլսոնի ընտանիքում[1][2][3] և միշտ հայտնի եղել «Բիլլի» անունով[1]։ Նախորդ ամուսնությունից հայրն ունեցել է չորս որդի[4]։ Ընտանիքի հետ 1923 - 1926 թվականների ընթացքում ապրել է Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում[4]։ 12 տարեկանում ընդունվել է Օգաստայի Քոնի ավագ դպրոցն[4] ու 15 տարեկանում ավարտել այն[1]։ 17 տարեկանում Մաչայասում ստացել է մանկավարժի կոչում[1][5]։

Հետագա կյանքում բարձրագույն կրթության կոչումներ է ստացել, այդ թվում՝ 1974 թվականին մանկավարժության բակալավրի աստիճան Ֆարմինգտոնի Մենի համալսարանից և 1975 թվականին մանկավարժության մագիստրոսի կոչում Հարավային Մենի համալսարանից[1][5]։

Գործունեություն խմբագրել

 
Ուոշբըրն-Նորլենդի կենդանի պատմության կենտրոնի գլխավոր կառույցը

Ավագ դպրոցն ավարտեկուց հետո Ուիլսոնը դասավանդել է Պարկմենի, Լիվերմորի և Օգաստայի տարրական դպրոցներում[1]։ 26 տարի դասավանդել է նաև Հյուսիսային Լիվերմորի բապտիստական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի երրորդ դասարանում[1]։

19 տարեկանում, երբ աշխատում էր Հյուսիսային Լիվերմորի Փեյսոն-Սմիթ դպրոցում, Ուիլսոնը բնակվում էր Քլիրթոն և Էլիզաբեթ Բաբբերի հետ, որոնք նախկինում եղել էին Նորլենդ ընտանիքի այգեպանն ու տնային կառավարչուհին[6][7]։ Իսրայել Ուոշբըրնի ընտանիքի մասին զույգի պատմած պատմությունները Ուիլսոնի մոտ հետաքրքրություն են առաջացրել նրանց կալվածքի նկատմամբ[6]։ 1953 թվականին Ուոշբըրնի ժառանգներից մեկը խնդրել է նրան օգնել վերանորոգել Նորլենդի գրադարանը և բացել այն այցելուների համար, որով նա զբաղվել է 1954 թվականի ամռանը շաբաթվա մեջ մեկ կեսօր[1][6]։ Մնացած օրերին նա աղբն է մաքրել ու հայտնաբերել պատմական փաստաթղթեր և գրառումներ, որոնք լույս են սփռել տասնիններորդ դարի Մենի կյանքի վրա[8]։ Հաջորդ տարիներին նա մշակել է առանձնատունը, գրադարանը, եկեղեցին, դպրոցի շենքը, գոմը և երկու վագոն տնակները վերականգնելու և դրանք կրթական նպատակներով օգտագործելու տեսլականը[1][6]։ 1973 թվականին համոզել է Ուոշբըրնի ժառանգներին իրենց ունեցվածքի վրա ստեղծել շահույթ չհետապնդող Ուոշբըրն-Նորլենդի կրթական հիմնադրամը[8][9] և 1974 թվականին բացել է Ուոշբըրն-Նորլենդի կենդանի պատմության կենտրոնը։ Նա հետամուտ է եղել դրամահավաքներին և դրամաշնորհներին՝ շենքերի հետագա վերանորոգման համար, և 1991 - 1996 թվականների ընթացքում հանգանակել $125,000[7]։

Բակային շինությունները պատմության ուսուցման ամենաարդյունավետ նմուշներն են։

«
»
–«Բիլլի» Գամոն[9]

Գամոնը մշակել է կրթական և իրազեկման ծրագրեր, որոնցով այցելող ուսանողներն, ուսուցիչներն ու զբոսաշրջիկները ծանոթանում էին տասնիններորդ դարի Մենի կյանքին[9]։ Ստեղծել է նաև եռօրյա հանգստյան օրերի ծրագրեր ուսուցիչների և ուսանողների համար, որոնցում մասնակիցները դերախաղերի միջոցով մասնակցում էին պատմական կյանքին ու դրա ուսումնասիրմանը[9]։ Մինչև 1991 թվականին Գամոնի հանգստի անցնելը ավելի քան 40,000 մարդ է տարեկան այցելել Նորլենդս թանգարան[8]։

Գամոնը գրել է բազմաթիվ պամֆլետներ, որոնք նկարագրում են Ուոշբորն ընտանիքի պատմությունը, Նորլենդը և տասնիններորդ դարի Մենի կյանքը[10]։ 1974-1991 թվականների ընթացքում կամավոր հիմունքներով ծառայել է որպես կենդանի պատմության թանգարանի գործադիր տնօրեն[1][8]։ Հանգստի է անցել 75 տարեկանում 1991 թվականին, սակայն վերադարձել 1996 որպես ժամանակավոր տնօրեն[1]։ Նա կարևոր դեր է խաղացել 1992 թվականին Նորլենդում գտնվող Ուոշբըրնի հումանիտար կենտրոնի բացման գործում[1]։

Այլ գործունեություն խմբագրել

Ավելի քան 12 տարի եղել է ամերիկյան բապտիստական եկեղեցիների կրթական նախարարությունների պետական դեպարտամենտի անդամ։ Օգնել է հիմնել և ղեկավարել Հյուսիսային Լիվերմորի ընթերցանության ակումբի գրադարանը, նաև աղջիկ սկաուտների առաջնորդ է եղել[1][11]։ 1997 - 2008 թվականներին եղել է «Maine Archives & Museums Newsletter» ամսագրի խմբագիրը[12]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

1997 թվականին ընդգրկվել է Մենի կանանց փառքի սրահում[13]։ 1997 թվականին Մենի համալսարանի կողմից արժանացել է «Պատկառելի նվաճումներ պարգևի»[14]։ 1999 թվականին Մենի հումանիտար գիտությունների խորհրդի կողմից ստացել է Կոնստանցան Հ. Կարլսոնի հանրային հումանիտար մրցանակը[6][9]։ Ավելի ուշ նույն տարում «Ամերիկյան հեղափոխության դուստրեր» կազմակերպության կողմից նրան շնորհվել է պատմության մեդալ, ինչպես նաև Նյու Ինգլենդի համալսարանի կողմից Դեբորա Մորտոնի մրցանակը[6]։ 2002 թվականին Ֆարմինգտոնի Մենի համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում[5]։

Նրա մահից հետո Մաչայասում Մենի համալսարանը հիմնադրել է Էթել «Բիլլի» Ուիլսոն Գամմոնի կրթաթոշակը պատմության կամ մանկավարժության մասնագիտությունների համար[15], իսկ 2009 թվականին Ուոշբըրն-Նորլենդս հիմնադրամն իր ամենամյա Էթել «Բիլլի» Գամմոնի պատմության կրթության կրթաթոշակն է սահմանել Մեյնի ավագ դպրոցի բարձր դասարանցիների համար[16]։

Անձնական կյանք խմբագրել

1938 թվականի հունիսին ամուսնացել է վերահսկիչ Ալֆրեդ Քուիմբի Գամոնի (1915–1985) հետ[17]։ Բնակություն են հաստատել Հյուսիսային Լիվերմորում, որտեղ մի վագոն-տնակ են ձևափոխել բնակարանի[1]։ Նրանք հաճույք էին ստանում «Քաղցր երազ» անունով իրենց նավակով նավարկելուց[1]։ Ունեցել են մեկ որդի և մեկ դուստր[1][17]։

Մատենագիտության ընտրանի խմբագրել

  • The Washburn family of Norlands. Washburn-Norlands Foundation. 1998. OCLC 57118770.
  • School Days, 1850s. Washburn-Norlands Foundation. 1986. OCLC 38241614.
  • Rural reflections, 1840s to 1880s: A living history program at Norlands, Livermore, Maine. Washburn-Norlands Foundation. 1978. OCLC 5844062. (with Glenda Richards)
  • Life at Norlands, 1840s. 1976. OCLC 4052220.
  • Rural reflections: Life at Norlands, 1840s to 1880s. 1976. OCLC 57122878.
  • The story of the Norlands : Maine's best kept secret. 1974. OCLC 12953292.
  • The Three Daughters of Israel and Patty Washburn. 1973. OCLC 13733167.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 «Billie Gammon». Bangor Daily News. 2009 թ․ հունվարի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  2. Wakefield, 2006, էջ ix
  3. Corbett, Katharine T. (2008). «'No Flies on Bill': The Story of an Uncontrollable Old Woman, My Grandmother, Ethel 'Billie' Gammon (review)» (PDF). Oral History Review. 35 (1): 81–82. doi:10.1093/ohr/ohn012.
  4. 4,0 4,1 4,2 Wakefield, 2006
  5. 5,0 5,1 5,2 «Maine colleges, universities ready May 18 graduations». Bangor Daily News. 2002 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին – via HighBeam.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Perry, Donna (1999 թ․ օգոստոսի 17). «Norlands founder to be honored by state council». Sun Journal (Lewiston, Maine). էջ B4.
  7. 7,0 7,1 Gillis, Anna Maria (1999 թ․ սեպտեմբերի 1). «Having a Blast with History». National Endowment for the Humanities. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին – via HighBeam.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Briggs, Cora (1991 թ․ փետրվարի 8). «After 37 years, director of Norlands is to retire». Sun Journal. էջ 12.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Groening, Tom (1999 թ․ օգոստոսի 19). «Norlands founder honored – Woman believes history should be experienced personally». Bangor Daily News. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  10. «Author: Gammon, Billie». WorldCat. 2016. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  11. «Maine Women's Hall of Fame – Honorees: Ethel Wilson (Billie) Gammon». University of Maine at Augusta. 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  12. «A Harvester Before the Storm» (PDF). Maine Archives & Museums Newsletter. 12 (1). 2009 թ․ հուլիս.
  13. «Hall of Fame to induct Livermore Falls woman». Sun Journal. 1997 թ․ մարտի 15. էջ 16C.
  14. «Commencement ceremonies on tap at six university campus, Husson». Bangor Daily News. 1997 թ․ մայիսի 9. էջ B8.
  15. Cassidy, Katherine (2005 թ․ ապրիլի 28). «UMM awards annual honors, scholarships». Bangor Daily News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին – via HighBeam.
  16. «Annual Report: 2013-2014» (PDF). Washburn-Norlands Foundation. 2014. էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 29-ին.
  17. 17,0 17,1 «Obituaries: Alfred Quimby Gammon». Sun Journal. 1985 թ․ փետրվարի 2. էջ 2.

Աղբյուրներ խմբագրել