Էդ Օ’Նիլ

ամերիկացի դերասան

Էդ Օ’Նիլ (անգլ.՝ Ed O’Neill, ապրիլի 12, 1946(1946-04-12)[1][1], Youngstown, Օհայո, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, ով առավել հայտնի է «Ամուսնացած ․․․ երեխաների հետ» ֆիլմում Ալ Բանդիի և «Ամերիկյան ընտանիք» ֆիլմում Ջեյ Փրիտչեթի դերերով։ Երկու անգամ եղել է «Ոսկե գլոբուսի» հավակնորդ։ «Էմմիի» եռակի թեկնածու։

Էդ Օ’Նիլ
անգլ.՝ Ed O’Neill
Ծնվել էապրիլի 12, 1946(1946-04-12)[1][1] (78 տարեկան)
ԾննդավայրYoungstown, Օհայո, ԱՄՆ[2]
ԿրթությունՕհայոյի համալսարան և Ursuline High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կատակերգու, ուսուցիչ, Ամերիկյան ֆուտբոլիստ, կինոդերասան և հնչյունավորող
Ամուսին(ներ)Catherine Rusoff?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Օ’Նիլ կրտսերը ծնվել է 1946 թվականի ապրիլի 12-ին, Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքում՝ իռլանդացի կաթոլիկ ծնողների ընտանիքում։ Էդի մայրը՝ Րուֆ Էն Քվինլանը, տնային տնտեսուհի և սոցիալական աշխատող է, հայրը՝ Էդվարդ Ֆիլիպ Օ’Նիլը, աշխատում է որպես պողպատագործ։ Բացի Էդից, ընտանիքն ունի նաև երկու դուստր և երկու որդի, որոնք Էդից փոքր են[3][3]։

Օ’Նիլը սկզբում փորձել է բազմաթիվ մասնագիտություններ․ սկզբում Էդը դարձել է իր հոր պողպատագործ, ապա աշխատել է որպես բուֆետապան, հետո վաճառել է օգտագործված մեքենաներ[3]։ Յանգսթաունի պետական համալսարանի քոլեջում ուսանելու ժամանակ Էդը հասցրել է ուսումնասիրել արվեստներ (հատկապես թատերական) և սովորել պատմություն Օհայոյի համալսարանի քոլեջում[3]։ Էդը սիրում էր սպորտը և սկզբում նախընտրել է ամերիկյան ֆուտբոլ խաղալ Օհայոյի և Յանգստաունի համալսարանների համալսարանական թիմերի կազմում[3]։ 1969 թվականին Օ 'Նիլը նույնիսկ փորձաշրջան է անցել "Փիթսբուրգ Ստիլերզ" ակումբում, սակայն Էդին թիմ չեն վերցրել[3]։ Նման հիասթափեցնող փորձից հետո Էդը որոշեում է վերադառնալ դերասանական մասնագիտությանը և Յանգսթաունում դերասանական գործակալությունում մասնակցում է լսումների[3]։ Աննշան դեր ստանալուց հետո նա որոշում է վերադառնալ Յանգսթաունի համալսարան։ Այդ ընթացքում Էդը պարբերաբար խաղում էր տեղի թատրոնում, ինչպես նաև դասավանդում էր Ուրսուլայնի ավագ դպրոցում[3]։

Էդը ստացել է նաև սև գոտի, բրազիլական Ջիու-Ջիիցուում[4]։

1977 թվականին Էդը որոշում է կյանքը վերջնականապես նվիրել դերասանական մասնագիտությանը։ Նա տեղափոխվում է Նյու Յորք և բավականին երկար ժամանակ ապրում 79-րդ փողոցի Իմպերիալ հյուրանոցում։ Նա ստանում է օգնականի աշխատանք, որը ըստ նրա «աշխարհի ամենավատ աշխատանքն» էր։ Նա սկսում է լսումներ անցկացնել տեղական թատրոններում։ Օ’Նիլի առաջին դերասանական բեկումը տեղի է ունեցել 1979 թվականին, երբ նա ընտրվեց որպես Բրոդվեյի «Նոկաուտ» մյուզիքլի գլխավոր դերի համար։ 1972 թվականին Էդը ստանում է դիպվածային դեր «Ազատում» թրիլլերում, որտեղ նրան հատկացված էր ընդամենը մեկ տող։ 1980 թվականին Էդը նկարահանվեց Ուիլյամ Ֆրիդկինի «Հետախուզվողը» ֆիլմում, որի գլխավոր դերում խաղում էր Ալ Պաչինոն։

Մի անգամ Էդը դեր է խաղացել «Մկները և տղամարդիկ» հեռուստասերիալում, որից հետո նրան առաջարկել են խաղալ «Ամուսնացած ... երեխաների հետ» կատակերգական հեռուստասերիալում։ 1987 թվականից «Ամուսնացած ... երեխաների հետ» հեռուստասերիալի առաջին դրվագից ի վեր Էդը շարունակաբար եղել է կատակերգական սերիալի գլխավոր դերակատարը։ 1987-1997 թվականներին նկարահանվել է 262 սերիա։ Սերիալը 8 անգամ առաջադրվել է Էմմիի և 7 անգամ Ոսկե գլոբուսի։

Օ’Նիլն ամուսնացած է դերասանուհի և պարուհի Քեթրին Ռուսոֆի հետ։ Նրանք ունեն երկու երեխա[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1980 ֆ Հետախուզվողը Cruising Հետախույզ Շրայբեր
1980 հֆ Այն օրը, երբ կանայք հավասարվեցին The Day the Women Got Even Էդ
1980 ֆ Պատերազմի շները The Dogs Of War Թերրի
1981 ս Այլ աշխարհ Another World Լեննի
1982 հֆ Ֆարրել, ազգի համար Farrell for the People Հետախույզ Ջեյ Բրենանը
1982 կֆ Supervisors Սթենլի
1983 հֆ Երբ ձեր սիրեկանը հեռանում է When Your Lover Leaves Մեկ Շեր
1984 ս Մայամիի ոստիկանությունը Miami Vice Արթուր Լոուսոն / Արտի Լորինս
1985 ս Որսորդ Hunter Դեն Կոլսոն
1985 հֆ Բրոյկեր Braker Դեննի Բակներ
1985 ս Հավասարար The Equalizer բժիշկ
1986 հֆ Հաղթողը երբեք չի հանձնվում A Winner Never Quits Ուայթ Ուիշեր
1986 հֆ Popeye Doyle Պոպի Դոյլ
1986 ս Սպենսեր Spenser: For Hire Բադդի Ալմեյդա
1987 հֆ Մահվան իրավունքը Right to Die Չկա տվյալ
1987-1997 ս Ամուսնացած ... երեխաների հետ Married… with Children Էլ Բանդի
1988 հֆ Police Story: Gladiator School сսերժանտ Սթնլի Բիվենս
1988 ս Կեսգիշերին զանգողը Midnight Caller Հենկ
1989 ֆ Անկազմակերպ հանցագործություն Disorganized Crime Ջորջ Դենվեր
1989 ֆ К-9 K-9 Բրեննիգան
1990 հֆ Երկրի օրը, հատուկ թողարկում The Earth Day Special Էլ Բանդի
1990 ֆ Ֆորդ Ֆեյլեյնի արկածները The Adventures of Ford Fairlane Լեյտենանտ Էյմոս
1990 ֆ Եղբայներ - քույրեր, մրցակիցներ - մրցակցուհիներ Sibling Rivalry Ուիլբեր Մինի
1990 հֆ A Very Retail Christmas Մաքս Կրենդոլ
1991 հֆ Ջենիի գտնվելու վայրը The Whereabouts of Jenny Ջիմի Օմիրա
1991 ս Top of the Heap Էլ բանդի
1991 ֆ Դատչ] Dutch Դատչ Դուլի
1992 ֆ Ուեյնի աշխարհը Wayne’s World Գլեն
1992 ս Saturday Night’s Main Event Էլ բանդի
1993 ֆ Ուեյնի աշխարհը 2 Wayne’s World 2 Գլեն
1993 հֆ Նիկի խաղը Nick’s Game Ռոն Հոթորն
1994 ֆ Ազարդային խաղ Blue Chips Էդ
1994 ֆ Փոքրիկ հսկաները Little Giants Քեվին Օշի
1995 հֆ Տարօրինակ աշխարհ W.E.I.R.D. World Բժիշկ Մոնոչիան
1997 ֆ Փրեյֆոնթեյն Prefontaine Բիլ Ջելինջեր
1997 ֆ Իսպանացի բանտարկյալ The Spanish Prisoner ՀԴԲ-ի թիմ լիդեր
1999 ֆ Վախի ուժը The Bone Collector բժիշկ Պոլլի Սելիտո
2000 ս Տասներորդ թագավորությունը The 10th Kingdom Շուտնիկ, տրոլների թագավորը
2000 ֆ Հաջողակ համարներ Lucky Numbers Դիկ Սիմոնս
2001 ֆ Ոչ մեկի երեխան Nobody’s Baby Նորման Պինկնի
2001 ս Big Apple հետախույզ Մայքլ Մուննի
2003-2004 ս Ուժեղ ցանց Dragnet հետախոիյզ Ջո Ֆրայդեյ
2004 ֆ Սպարտացի Spartan Ռոբերտ Բերչ
2004 հֆ Խաղի մեջ In the Game Բազզ
2004-2005 ս Արևմտյան թև The West Wing նահանգապետ Էրիկ Բեյքեր
2005 ս 8 պարզ կանոն իմ պատանի դստեր ընկերոջ համար 8 Simple Rules for Dating My Teenage Daughter Մեթ
2005 կֆ Steel Valley Կոնգրեսական Քարդոն
2006 ս Քսան փառավոր տարի Twenty Good Years Բրոկ Մենլի
2006 ս «Հակաահաբեկչական ջոկատ» The Unit ՈՒիլյամ Պարտչ
2006 հֆ Inseparable Ալան
2007 ս Ջոնն ու Ցինցինատին John from Cincinnati Բիլլ Ջեքս
2008 ֆ Կարմիր գոտի Redbelt հոլիվուդյան պրոդյուսեր
2009 ս Star-ving ինքն իր դերը
2009-2020 ս Ամերիկյան ընտանիք Modern Family Ջեն Պրիտչետ
2010 կֆ Lost Masterpieces of Pornography գլխավոր դատավոր
2011 մս Խենթ ինչպես Բուտովսկին Kick Buttowski: Suburban Daredevil պապիկ
2011 մս Հմուտ Մեննին Handy Manny Մեր Ջոնսոն
2012 մս Պինգվիները Մադագասկարում The Penguins of Madagascar Օրսոն
2012 մֆ Ռալֆ (մուլտֆիլմ) Ральф]] Wreck-It Ralph / Պարոն Լիտվակ
2015 ֆ Շրջապատ Entourage ինքն իր դերում
2015 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy Բադ Սվոնսոն
2016 մֆ Փնտրելով Դորիին Finding Dory Հենկ
2017 ֆ Արևային շնոր Sun Dogs Բոբ Գարիտի
2018 մֆ Ռալֆն ընդդեմ ինտերնետի Ralph Breaks the Internet պարոն Լիտվակ
2019 ս Հին քաղաքը Weird City Բարտ
2019 ս This Giant Beast That is the Global Economy հրավիրված աստղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140538453 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Biography of Ed O’Neill(անգլ.)
  4. «Al Bundy Gets Black Belt». Youtube. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Ed O'Neill». Biography (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդ Օ’Նիլ» հոդվածին։