Էդրիան Քարի
Էդրիան Մարի Քարի (անգլ.՝ Adrianne Marie Curry, օգոստոսի 6, 1982[1][2], Ջոլիետ), ամերիկացի մոդել։ «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի առաջին եթերաշրջանի հաղթողն է։
Էդրիան Քարի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1982[1][2] (41 տարեկան) |
Ծննդավայր | Ջոլիետ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Joliet West High School? |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, դերասանուհի, մոդել և գլամուրային մոդել |
Ամուսին | Christopher Knight? |
Կայք | adriannecurry.com |
Adrianne Curry Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Վաղ կյանք խմբագրել
Էդրիան Քարին ծնվել և մեծացել է Չիկագոյի արվարձանում գտնվող Ջոլիթ քաղաքում, որն այժմ կոչվում է Փրայսոն Թաուն[3]։
Էդրիանի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 6 տարեկան էր։ Մայրը նրան տարել է նոր տուն, որտեղ նրանք ապրել են կոպեկներով։ 12 տարեկանում նրան գողացել է հարազատ հայրը, բայց 3 տարի անց Էդրիանը փախել է նրանից այն բանից հետո, երբ հայրը բռնաբարել է իրեն[4]։
Դպրոցում Էդրիանն ընդհանրապես չի սովորել, բացակայել է դասերից, կռվել դասարանի տղաների հետ, դրա համար էլ նրան անվանել են «մոլեգին չարաճճի»։ Բացի այդ, նա հիացած էր բարձր նորաձևությամբ և ռոք երաժշտությամբ։
«Թոփ-մոդել ամերիկյան ձևով» շոուին մասնակցելուց առաջ Էդրիանը ռեստորանում մատուցողուհի է աշխատել, քանի դեռ նրան չեն ընտրել 32 հազար հավակնորդներից և հրավիրել քասթինգին մասնակցելու։
Թոփ մոդել ամերիկյան ձևով խմբագրել
Շոուի ժամանակ Էդրիանը շատ է աշխատել։ Ժյուրին նրա մեջ պոտենցիալ է տեսնել։ Եզրափակիչ փուլում նրանք դրանում էլ ավելի են համոզվել, և այդ պատճառով էլ Էդրիանն ընտրվել է այդ շոուի առաջին հաղթողը։
Կարիերա խմբագրել
Մոդելի գործունեություն խմբագրել
Հաղթանակից հետո Էդրիանը Նյու Յորքում պայմանագիր է կնքել «Wilhelmina Models»-ի հետ։ Նա «Us Weekly», «Star», «OK!», «Stuff», «People» և «Maxim» ամսագրերի դեմքն էր։ 2006 թվականի վերջին ցուցադրությունները Քարիի համար թռիչքային էին, այդ թվում՝ «Anne Bowen»-ը (2005 թվականի գարուն), «Jamie Pressly»-ն, «Պամելա Անդերսոն»-ը, «Ed Hardy»-ն, «Von Dutch»-ը և «Christopher Deane»-ը։
2006 թվականի փետրվարին Քարին մերկ վիճակում հայտնվել է «Փլեյբոյ»-ի համար նախատեսված շապիկին։ 2008 թվականի հունվարին նա վերադարձել է երկրորդ շապիկին, որը նույն թվականին թույլ է տվել նրան հայտնվել լավագույն 25 ամենասեքսուալ կանանց շարքում։
2006 թվականի վերջին Քարին դարձել է «Nvidia»-ի մոդելը՝ վիդեոքարտերը ցուցադրելու համար[5]։
Հեռուստատեսություն և կինո խմբագրել
2006 թվականին Էդրիանը «Ballbreakers» հեռուստախաղի համասեփականատեր էր։ Նույն թվականին նա հայտնվել է «Gameshow Marathon»-ում։
Ակտիվորեն նկարահանվում է կինոյում։ Նա հայտնվել է «The Click Five» ռոք խմբի տեսահոլովակում Քրիստոֆեր Նայթի հետ, որը շուտով ամուսնացել է Քարիի հետ։ Նրանք նկարահանվել են նաև «Celebrity Paranormal Project» գիտաֆանտաստիկ ռեալիթի-շոուում։ Քարին ստեղծել է «Առանց օր ու գիշեր» ֆիլմը և նկարահանվել գլխավոր դերում։
Նա «IMJ»-ի և «Whilemena»-ի մոդելն էր, աշխատել է խոշոր դիզայներ Էլիոն Դովանի հետ և դարձել «Ceruuhe» ապրանքանիշի դեմքը, դարձել է նաև կոսմետիկայի և հագուստի ևս մի քանի ապրանքանիշի դեմքը։ Ներկայումս նա համագործակցում է կոսմետիկ և հագուստի ընկերությունների հետ, ինչպես նաև հանդիսանում է Ամերիկայի խոշորագույն գործակալություններից մեկի մոդելը։
2010 թվականին «Playboy. նկարեք աղջկան» շոուին հրավիրված դատավորն էր։
Անձնական կյանք խմբագրել
Էդրիանը բացահայտ բիսեքսուալ է[6]։
2006-2013 թվականներին նա ամուսնացել է դերասան Քրիստոֆեր Նայթի հետ[7]։
2018 թվականի սեպտեմբերի 15-ից Քարին երկրորդ անգամ ամուսնացել է դերասան Մեթյու Ռոուդի հետ[8]։
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Էդրիանի հարսանիքը գոթական ոճով էր։
- Էդրիանն ունի իտալական ծագում։
- 2005 թվականին «Maxim» ամսագիրը Էդրիանին ճանաչել է աշխարհի ամենասեքսուալ 100 կանանցից մեկը[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Эдрианн Карри (Adrianne Curry) — Creativestudio.ru
- ↑ «Эдрианн Карри (Adrianne Curry) — Theplace.ru». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ PR NewsWire Արխիվացված 2010-05-02 Wayback Machine
- ↑ It Gets Better w/Adrianne Curry — YouTube
- ↑ «Christopher Knight & Adrianne Curry to marry tomorrow». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ America's Next Top Model's Adrianne Curry Marries Matthew Rhode in Game of Thrones-Themed Wedding
- ↑ Adrianne Curry News, Pictures, and Videos|TMZ.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդրիան Քարի» հոդվածին։ |